«ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 64-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
10 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 64-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
ՀՀՇՆ 33-01-2014 «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի (այսուհետ՝ Նորմեր) վերանայումը պայմանավորված է պոչամբարների նախագծման, կառուցման, վերակառուցման, կոնսերվացման և շահագործման վերաբերյալ հստակ պահանջների և չափորոշիչների սահմանման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս ՀՀ տարածքում գործող Նորմերը մշակվել և գործողության մեջ են դրվել 2014 թվականին: Նորմերով սահմանված չեն պոչամբարների նախագծման, կառուցման, վերակառուցման, կոնսերվացման և շահագործման վերաբերյալ հստակ պահանջներ և չափորոշիչներ:
Հաշվի առնելով ՀՀ տարածքում առկա պոչամբարների կառուցման վաղեմությունը, դրանց շահագործման կամ կոնսերվացման նկատմամբ հատուկ պահանջների սահմանման, ընդերքօգտագործման բնագավառում շրջակա միջավայրի վրա պոչամբարների բացասական ազդեցության կանխարգելման անհրաժեշտությունը՝ առաջարկվել է գործող Նորմերում կատարել արդի, գիտահենք և լավագույն միջազգային փորձին համահունչ համապատասխան լրացումներ և փոփոխություններ:
Մասնավորապես՝ Նորմերով պետք է սահմանվեն պոչամբարների տեղադրմանը, տիպերին, պատվարների կառուցվածքի և հարաչափերի, հակաֆիլտրացիոն համակարգերի, խյուսամուղերի և խույսամուղ կայանների, դրենաժային և շրջադարձ ջրամատակարարման համակարգերի, շրջակա միջավայրի պահպանման, կոնսերվացման և շահագործման վերաբերյալ հատուկ չափորոշիչներ, դրանց քողարկման և պաշտպանության վերաբերյալ պահանջներ:
Որպես պահանջված առաջնահերթություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2021-2022 թվականների պետական բյուջեների միջոցների հաշվին նախաձեռնել է Նորմերի վերանայման գործընթացը: 2022 թվականի մարտի 3-ի N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-22/1 պետական գնման պայմանագրի համաձայն՝ «Սայլուտ ԿՕ» և «ԳեոՏեխՊրոյեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համատեղ ձեռնարկությանը պատվիրվել են Նորմերի վերանայման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 240 օրացուցային օրը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Սայլուտ ԿՕ» և «ԳեոՏեխՊրոյեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ կոնսորցիումի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Արդիական լրամշակված նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, արդի, գիտահենք և լավագույն միջազգային փորձին համահունչ համապատասխան նոր կառուցվող, վերակառուցվող, նախագծվող, կոնսերվացվող և շահագործվող պոչամբարների նախագծային պահանջների սահմանում:
-
Քննարկվել է
07.12.2022 - 23.12.2022
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 2614
Տպել