Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Կարեն Աբրահամյան 06.12.2022 20:11:50 2023 թվականի հուլիսից ներդրվող անապահովության գնահատման նոր համակարգով ընտանիքին նպաստ նշանակելու հիմքը նորից լինելու է տվյալ ընտանիքի անապահովության միավորի սահմանաչա՞փը,որքա՞ն գումարն է համարվելու այն եկամտի չափը,որից ցածր եկամուտ ունեցող անձին նշանակվելու է նպաստ,նոր համակարգով նպաստառու ընտանիքը շարունակելու՞ է օգտվել կոմունալ վարձավճարների զեղչերից,սոցիալական նպաստ տեսակը պահպանվելու՞է Առաջարկն առնչություն չունի նախագծի հետ:
2 Կարեն Աբրահամյան 06.12.2022 20:24:28 Դիցուք մեկ օրինակ.անձը միայնակ կենսաթոշակառու է,ունի հաշմանդամության կարգ (2-րդ),ստանում է 36,000 դրամ,չունի կողմնակի ոչ մի եկամուտ, տվյալ մարդուն նշանակվելու՞ է նպաստ,եթե այո' ինչքա՞ն Առաջարկն առնչություն չունի նախագծի հետ: Քաղաքացին կարող է դիմել իր բնակության վայրի ՄՍԾ բարձրացված հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար:
3 Կարեն Աբրահամյան 15.12.2022 14:07:54 Նշվում է, որ կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների հիմնական նպատակը ծայրահեղ աղքատության բացառումն է, բայց առաջարկում եք նպաստի չափը 18.000 դրամից 20.000 դրամ դարձնել, ի՞նչ տրամաբանությամբ, այն դեպքում, երբ նվազագույն կենսաթոշակի, ՆՊԱՍՏԻ չափ սահմանված է 31.600 դրամը: Առաջարկում եմ 18.000 դրամից բարձրացնել ու դարձնել 31.600 դրամ,այլապես ձեր առաջարկած ավելացման չափն ու ծայրահեղ աղքատության բացառման նպատակադրումն անհամատեղելի են։ Առաջարկը չի ընդունվել։ Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների նպատակը անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելը կամ դրա վատթարացումը կանխելն է։ Այս նպաստների համար 2023 թվականը անցումային ժամանակաշրջան է, քանի որ, համաձայն ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների, նախատեսվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ներդնել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ։ Նոր համակարգը նախատեսում է երաշխավորված նվազագույն եկամտի ապահովման քաղաքականությունը, որտեղ երաշխավորված նվազագույն եկամուտ կամ նպաստի իրավունքի շեմ է սահմանվում նախորդ տարվա 2–րդ եռամսյակի պարենային զամբյուղի արժեքը, ինչը թույլ կտա հաղթահարել ծայրահեղ աղքատությունը։