Add to favourites
ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԿԻՐԱՌՄԱՆ) ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ (ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՀՐԱՍԱՆԴՆԵՐ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Agree
-
2 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Մարկոս Կրասոս 06.12.2022 17:06:51 | Արգելեք չափահասներին հրավառ ցանցակած տեսակի նյութրի վաճառքը բացառություն սահմանելով լուցկիների, կրակայրիչների մասով, կարելի է ցանկ սահմանել չթույլատրվածների մասով։ | ||
2 | Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն 12.12.2022 10:48:19 | 1. Նախագծով սահմանվող «Կանոններ»-ի վերնագիրը շատ երկար է և հարմար չէ օգտագործման համար, քանի որ այսպիսի անվանումը դժվար հիշելի է, նշելու կամ մեջբերելու համար՝ ոչ հարմար։ Սովորաբար, «Կանոններ»-ի վերնագիրը նշվում է ավելի համառոտ և հիշարժան։ Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք լրամշակել վերնագիրը, օրինակ՝ «Հրագործական արտադրանքի կառուցվածքի, անվտանգ արտադրության, պահպահման, կիրառման և շահագործման տեխնիկական անվտանգության կանոններ»։ 2. Նպատակահարմար է լրացնել Կանոնների բաժինների ցանկը՝ համապատասխան էջերով։ 3. Անհրաժեշտ է համարակալել ոչ միայն 14-րդ կետի վտանգավորության դասերը համարակալված չեն (I, II, III և այլ դասեր), այլև ողջ Կանոնների կետերի, ենթակետերի, պարբերությունների համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին. 4. Կետ 20-ում պահանջներ նշված չեն և տպված է ինչ-որ անհայտ նշանակության C-ն տառը: 5. 63-րդ կետի «պետք է ունենան անհրաժեշտ որակավորում՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով» արտահայտությունն անհրաժեշտ է փոխարինել «պետք է ունենան անհրաժեշտ որակավորում՝ Հայաստանի Հանրապետությունում կրթության և տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառները կանոնակարգով իրավական ակտերով սահմանված կարգով»: 6. Գլուխ VIII-ի կետ 65-ում և գլուխ IX-ի կետ 71-ում որպես զանգվածի քանակության չափորոշիչ նշված է «անզուտ» բառակազմությունը։ Մեր կարծիքով ճիշտ կլիներ «անզուտ» բառը փոխարինել «բրուտտո» բառով, կամ «անզուտ» բառի կողքը՝ փակագծում նշել «բրուտտո» բառը, որը միջազգային պրակտիկայում լայն կիրառում գտած տերմին է և ավելի հասկանալի է թե մասնագետների, թե սույն Կանոններից օգտվող և հրագործական արտադրանքի վաճառք ու տեղափոխում իրականացնող անձանց համար։ Սույն առաջարկությունները տրված են https://www.e-draft.am/projects/5113/about կայքէջի «Պահպանել որպես word ֆայլ» պատուհանում ներբեռնված փաստաթղթի վերաբերյալ, որովհետև ներբեռնված տեքստերը, դրանց համարակալումները տարբերվում են: |