Add to favourites

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԿԻՐԱՌՄԱՆ) ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ (ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՀՐԱՍԱՆԴՆԵՐ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«_____» _____________ 2022 թվական   N ______-Ն

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ (ԿԻՐԱՌՄԱՆ) ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ (ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՀՐԱՍԱՆԴՆԵՐ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել հրագործական արտադրատեսակների արտադրությունների և պահման համար պահեստների, տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների շահագործման (կիրառման) համար գործարկման կայանքների (սարքավորումներ, հրասանդներ) կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները՝ համաձայն հավելված 1-ի:
  2. Սահմանել հրագործական արտադրատեսակների ցանկը՝ համաձայն հավելված 2-ի:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                       ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության կառավարության

2022 թվականի ____________ ________ թիվ ___-Ն որոշման

 

Տեխնիկական անվտանգության կանոններ հրագործական արտադրատեսակների արտադրությունների և պահման համար պահեստների, տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների շահագործման (կիրառման) համար գործարկման կայանքների (սարքավորումներ, հրասանդներ) կառուցվածքի և անվտանգ շահագործման

ԲԱԺԻՆ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ I

ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

  1. Հրագործական արտադրատեսակների արտադրությունների և պահման համար պահեստների, տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների շահագործման (կիրառման) համար գործարկման կայանքների (սարքավորումներ, հրասանդներ) կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները (այսուհետ` Կանոն) սահմանում է անվտանգության ընդհանուր պահանջներ հրագործական բաղադրությունների և դրանք պարունակող կենցաղային և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների, այդ թվում ինքնուրույն կիրառման հրագործական բաղադրությունների (այսուհետ` հրագործական արտադրանք) և դրանց փոխադրման, պահման, իրացման, շահագործման և օգտահանման գործընթացի հետ կապված հարաբերություններում:
  2. Սույն կանոնը կիրառվում է հետևյալ նպատակների իրականացման համար.
  • քաղաքացիների կյանքի, առողջության և անվտանգության պաշտպանության,
  • պետական, համայնքային, ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի պաշտպանության,
  • շրջակա միջավայրի, կենդանիների և բույսերի կյանքի կամ առողջության պահպանության,
  • սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործողությունների նախաշգուշացման, նրանց շահերի պաշտպանության և հրագործական արտադրանքների անվտանգության վերաբերյալ տեղեկատվության ապահովման,
  1. Սույն Կանոնի պահանջները չեն տարածվում այն հրագործական բաղադրությունների և դրանք պարունակող արտադրատեսակների վրա, որոնք դասվում (պատկանում) են պայթուցիկ նյութերին կամ պայթուցիկ նյութեր պարունակող արտադրատեսակներին, այդ թվում արդյունաբերական և ռազմական նշանակության:

 

ԳԼՈՒԽ II

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԵՐՄԻՆՆԵՐ

  1. Կանոնի նպատակների համար օգտագործվում են «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Ստանդարտացման մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմնաված հիմնական հասկացությունները, ինչպես նաև հետևյալ տերմիններն ու հասկացությունները.
  • անվտանգություն` վնաս պատճառելու կամ վնաս հասցնելու հնարավորության հետ կապված անթույլատրելի ռիսկի բացակայություն.
  • գործարկման կայանք` հրթիռների արձակման համար ընդհանուր հիմքի վրա կոշտ ամրակապված ուղղորդիչների և հրասանդերի հավաքածու.
  • գործարկման սարքավորանք` հրագործական արտադրատեսակը գործողության մեջ դնելու համար նախատեսված սարքավորանք.
  • դանդաղարար` հրագործական արտադրատեսակի կամ գործարկման սարքավորանքի կցորդվող տարրին հրահրող ազդակի փոխանցման տրված (առաջադրված) հապաղումը ապահովող կրակային շղթայի տարր.
  • դանդաղեցման ժամանակ (հապաղման ժամանակ)` հրահրման պահից մինչև աշխատող հրագործական արտադրատեսակի հետազոտվող գործոնի հայտնվելու պահը, ժամանակի միջակայքը.
  • զանգվածով պայթյուն` պայթյուն, որը գործնականում ակնթարթորեն տարածվում է ամբողջ բեռի վրա.
  • ըստ նշանակության կիրառման (շահագործման)` հրագործական արտադրատեսակների օգտագործումը արտադրողի կողմից այդ արտադրատեսակների վրա և շահագործման փաստաթղթերում նշված նշանակությանը համապատասխան.
  • ծախսային պահեստ` հրդեհային  անվտանգության նորմերին համապատասխան  հրդեհային  ազդանշանման և հրդեհամարման միջոցներով ապահոված, հրդեհային և պայթյունավտանգության վտանգավորության կարգերին համապատասխանող շինություններ (շենքեր, շարժական պահեստ), նախատեսված հրագործական արտադրանքի, նրա պիտանիության ժամկետի ընթացքում ժամանակավոր պահման համար և թույլատրում է  կատարել հրագործական արտադրանքը սպառողական ապրանքամանում վերափաթեթավորման, փոքր խմբաքանակների կազմավորման և բացթողման աշխատանքները.
  • կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակ` արտադրատեսակ, որը նախատեսված է ազգաբնակչության կողմից կիրառման համար և որի շահագործումը կիրառման հրահանգին համապատասխան ապահովում է մարդկանց, ունեցվածքի և շրջակա միջավայրի անվտանգությունը.
  • կրակային շղթա` հրագործական արտադրատեսակի հանդերձանքի տարրերի բոցավառման անհրաժեշտ հաջորդականությունը հրահրող, ազդակների (իմպուլսների) հաջորդական փոխանցումն ապահովող հրագործական արտադրատեսակի և գործարկման սարքավորանքի  տարրերի համակարգ.
  • հեռակառավարման վահան` ժամանակի անհրաժեշտ պահին հրագործական արտադրատեսակի և կրակային շղթաների գործադրման հեռակառավարելիությունը և չարտոնված գործարկումից դրանց պաշտպանությունը  ապահովող հրագործական սարքավորանքի տարր.
  • հրագործական արտադրատեսակ` հրագործական բաղադրության այրման (պայթյունի) օգնությամբ անհրաժեշտ արդյունքի ստացման համար նախատեսված արտադրատեսակ.
  • հրագործական արտադրատեսակների իրացում` հրագործական արտադրատեսակների վաճառք.
  • հրագործական արտադրատեսակների տարածում` գործունեություն, որն իր մեջ ներառում է հրագործական արտադրատեսակների փոխադրումը, պահումը, գնումը, վաճառքը և օգտագործումը.
  • հրագործական արտադրատեսակների շահագործում` հրագործական արտադրատեսակներն ըստ նշանակության կիրառման և օգտագործման  նախապատրաստման կենսական ցիկլի փուլ.
  • հրագործական արտադրատեսակների շրջանառություն` հրագործական արտադրատեսակների իրացումը, պահումը, շահագործումը, փոխադրումը, ներմուծումը և արտահանումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ տարածքից.
  • հրագործական արտադրատեսակների պահում` հրագործական արտադրատեսակների անվտանգությունը և հատկությունների պահպանվածությունը ապահովող մեծածախ պահեստներում, ծախսային պահեստներում, մանրածախ առևտրային կետերի պահեստանոցներում, մասնագիտացված տրանսպորտային միջոցներում և քաղաքացիների անձնական բնակարաններում (շենք, սենյակ և այլն) հրագործական արտադրատեսակների տեղաբաշխում.
  • հրագործական արտադրատեսակների օգտահանում` հրագործական արտադրատեսակների անվտանգ վիճակի բերման նպատակով կամ հրագործական արտադրատեսակների կազմում հրագործական բաղադրությունների կրկնակի օգտագործման նպատակով հրագործական արտադրատեսակների մշակում.
  • հրագործական բաղադրություն՝ ինքնուրույն այրման կամ շրջակա միջավայրի մասնակցությամբ այրման հատկությունով օժտված, այրման գործընթացում գազային և խտացված արգասիքներ, ջերմային, լուսային և մեխանիկական էներգիա առաջացնող և տարբեր օպտիկական, էլեկտրական, ճնշումային (ճնշման) և այլ հատուկ երևույթներ ստեղծող բաղադրիչների խառնուրդ.
  • հրագործական տարր` հրագործական արտադրատեսակի բաղկացուցիչ մաս, առաջադրված երևույթը կատարող նետման լիցքի կամ սարքի տեսքով.
  • հրահրման սարք` կրակային շղթայի գործարկումն ապահովող հրագործական արտադրատեսակի տարր.
  • հրասանդ` գործարկման սարքավորանքի տարր, նախատեսված առաջադրված ուղղությունով  տրված սկզբնական արագությամբ հրավառության արտադրատեսակների կամ  հրավառության տարրերի նետման (արձակման) համար.
  • հրավառության արտադրատեսակ` զանգվածային տեսարանային միջոցառումների անցկացման ժամանակ ձայնային, լուսային, ծխային և այլ երևույթների ստացման համար նախատեսված տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակ.
  • հրավառությունների ցուցադրման անցկացում` հատուկ և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառմամբ զանգվածային տեսարանային միջոցառում.
  • հրդեհավտանգավոր հրագործական արտադրանք` արտադրանք, որի կազմում կիրառման համար նախատեսված հրագործական բաղադրություններն ունակ են առանց նախօրոք տաքացնելու բռնկվել նվազ կալորիական ջերմային էներգիայով վառքի աղբյուրի կարճատև ազդեցությունից.
  • մանիպուլացիոն նշաններ` բեռի հետ վարվելու եղանակները ցուցանշող պատկերներ.
  • մանրածախ առևտրային կետերի պահեստանոց` մանրածախ առևտրային կետերի միջոցով իրացվող կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների կարճաժամկետ պահման (մինչև մեկ տարի) համար նախատեսված հրդեհային անվտանգության նորմերին (պահանջներին) համապատասխանող սենքեր (առևտրային սրահի գոտի).
  • մեծածախ պահեստ` հրդեհային  անվտանգության նորմերին համապատասխան  հրդեհային  ազդանշանման և հրդեհամարման միջոցներով ապահոված, հրդեհային և պայթյունավտանգության վտանգավորության կարգերին համապատասխանող առանձին շինություն (շենք), նախատեսված արտադրող կազմակերպության փաթեթվածքով հրագործական արտադրանքի մեծածախ խմբաքանակի պահման համար, որտեղից կարելի է  կատարել արտադրանքի ընդունման և հանձնման (դուրս գրման) աշխատանքներն առանց արտադրանքի վերափաթեթավորման.
  • նետման լիցք` հրագործական տարրերի արտանետումը տրված սկզբնական արագությամբ և կրակային շղթայի հաջորդող տարրերի գործարկումն ապահովող հրագործական արտադրատեսակի տարր.
  • վտանգավոր գոտի` տարածության մաս, որը շրջապատում է աշխատող հրագործական բաղադրությունը և բաղադրությունը պարունակող արտադրատեսակը և որի ներսում թեկուզ մեկ վտանգավոր գործոն հասնում է վտանգավոր մակարդակի.
  • վտանգավոր գործոն` հրագործական բաղադրություններով և դրանք պարունակող արտադրատեսակներով ստեղծվող առանձնահատուկ երևույթ, որը իր վտանգավոր մակարդակին հասնելու դեպքում սպառնալիք է առաջացնում մարդկանց առողջությանը և վնաս է հասցնում  ունեցվածքին, շրջակա միջավայրին.
  • տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակ` արտադրատեսակ, որի կիրառման համար պահանջվում է հատուկ գիտելիքներ և հարմարանքներ (սարքեր):

ԳԼՈՒԽ III

ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

  1. Հրագործական արտադրատեսակների շրջանառությունը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ԲԱԺԻՆ II

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ԳԼՈՒԽ IV

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  1. Հրագործական արտադրատեսակների այրման արգասիքները կարող են վտանգավոր ազդեցություն ունենալ մարդկանց և շրջակա միջավայրի վրա: Արտաքին ներգործող գործոնները (հարված, տաքացում, էլեկտրամագնիսական ճառագայում, ճայթյունային իմպուլս (այսուհետ` ազդակ), ջերմաստիճանային տատանումներ, խոնավություն և այլն) կարող են առաջացնել հրագործական արտադրատեսակների չարտոնված գործարկման կամ դրանց աշխատունակության կորուստի, եթե արտաքին ներգործող գործոնների մակարդակները բարձր են թույլատրելիից:
  2. Արտաքին ներգործությունների սահմանված մակարդակների գերազանցումը, արտադրատեսակների օգտագործումը ոչ ըստ նշանակության կամ կիրառման (շահագործման) հրահանգներին ոչ համապատասխան, ինչպես նաև հրագործական արտադրատեսակների հարաչափերի ու բնութագրերի և օգտագործվող գործարկման սարքավորանքի անհամապատասխանությունը կարող են հանգեցնել անկանոն աշխատանքի, կոնստրուկցիայի տարրերի քայքայմանը և սահմանված վտանգավոր գոտու սահմաններից դուրս այրվող հրագործական տարրերի այս ու այն կողմ թռչելուն, հարվածային ալիքների ծագմանը:
  3. Կախված հրագործական արտադրատեսակների նշանակությունից և կոնստրուկցիայի առանձնահատկություններից՝ դրանց գործողությունը ուղեկցվում է վտանգավորության մակարդակը բնութագրող մեկ կամ բազմաթիվ վտանգավոր գործոններով ( № 1 աղյուսակ):

Հրագործական արտադրատեսակների տեխնիկական փաստաթղթերում նախատեսված պաշտպանական միջոցների կիրառման դեպքում, վտանգավոր գոտիների չափերը պետք է սահմանվեն այդ միջոցների օգտագործումը հաշվի առնելով:

Աղյուսակ № 1

Հրագործական արտադրատեսակների վտանգավոր գործոնները և                       վտանգավոր գոտիները

Վտանգավոր գործոնը

Որոշիչ հարաչափը, մեծության միավորը

Վտանգի մակարդակը (գոտու չափերը)

1

2

3

1.              Այրվող արգասիքների բոց կամ բարձր ջերմաստիճանային շիթ

Բոցի չափերը, մ

Ամբողջ բոցը

2.            Կոնստրուկցիայի այս ու այն կողմ նետվող (տարածվող) հրդեհավտանգ տարրեր (շիկացած հաբեր, շիկացած խարամ, կայծեր և այլն)

Թռիչքի շառավիղը, մ

Թռիչքի շառավիղով սահմանափակված ամբողջ մակերեսը

3.             Ջերմային (ինֆրակարմիր) ճառագայթում

Մակերևույթային խտությունը, Վտ/մ2

540

4.             Պայթյունի ժամանակ հարվածային ալիք

Ճնշումը, Պա

35.103

5.             Թռչող խոցող բեկորներ

Թռիչքի շառավիղը, մ

Թռիչքի շառավիղով սահմանափակված ամբողջ մակերեսը

6.            Արտանետման սկզբնական արագության հաշվին կամ ռեակտիվ ուժի ներգործության տակ շարժվող  հրագործական արտադրատեսակ կամ հրագործական տարր

Կինետիկ էներգիա, Ջ

20

7.             Ձայնական ճառագայթում

Ձայնի մակարդակը, դԲ

ազդակային

երկարատև

 

140

120

8.            Օպտիկական ճառագայթում

Հոսքի խտությունը, Ջ/մ2

1·104

9.            Այրման արգասիքներ կամ օդակախույթային վիճակում մանրացում

Որոշում են հրագործական արտադրատեսակների համար նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի

10.          Մարդու և շրջակա միջավայրի վրա այրման արգասիքների յուրահատուկ ներգործությունը

Որոշում են հրագործական արտադրատեսակների համար նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի

 

  1. Հրագործական արտադրատեսակների հետ աշխատանքի դեպքում պետք է մշակված լինեն և կիրառվեն վտանգավոր գոտիներում գտնվող ունեցվածքի և մարդկանց տարահանման կամ պաշտպանության միջոցառումներ:
  2. Հրագործական արտադրանքի նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերը (ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, տեխնիկական մասնագրեր, ըստ նշանակության կիրառման (շահագործման) համար հրահանգներ և այլն) պետք է պարունակեն`
  • բնականոն և վթարային իրավիճակում աշխատող հրագործական արտադրատեսակի վտանգավոր գործոնների ցանկը, վտանգավոր գոտու չափերը,
  • հրագործական արտադրանքի բեռի վտանգավորության դասը,
  • հրագործական արտադրատեսակների անվտանգության պահանջները և պահման, փոխադրման և օգտագործման կանոնները,
  • հրագործական արտադրատեսակների (բանեցրած, հրաժարված (աշխատունակ վիճակը խափանված) կամ պիտանիության ժամկետանց) օգտահանման եղանակները,
  • հրագործական արտադրատեսակների կոնստրուկցիայի առանձնահատկությունից, նշանակությունից և շահագործման պայմաններից բխող սահմանափակումները և այլ պահանջները:
  1. Հրագործական բաղադրությունների հատկությունից և դրանց քիմիական փոխակերպումների ժամանակ ընթացող գործընթացների բնույթից կախված հրագործական արտադրանքները ստորաբաժանվում են հրդեհավտանգավորների և պայթունավտանգավորների:
  2. Հրագործական բաղադրությունները, կախված ընթացող գործընթացների բնույթից, ստորաբաժանվում են բոցայինների, անբոցայինների և ծխայինների:
  3. Հրագործական արտադրատեսակները ըստ նշանակության և կիրառման պայմանների ստորաբաժանվում են երկու խմբերի`
  • կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ, որոնք ազատ վաճառվում են ազգաբնակչությանը, որոնց հետ վարվեցողությունը չի պահանջում հատուկ գիտելիքներ և հմտություններ, իսկ ըստ նշանակության կիրառումը (օգտագործումը) արտադրատեսակն ուղեկցող հրահանգի պահանջների պահպանմամբ ապահովում է վտանգավոր գոտու սահմաններից դուրս մարդկանց անվտանգությունը և շրջակա միջավայրին ու ունեցվածքին վնասի բացակայությունը,
  • տեխնիկական  և հատուկ նշանակության հրագործական արտադրատեսակներ, որոնց հետ վարվեցողությունը պահանջում է օգտագործողների (կատարողների) հատուկ գիտելիքներ ու հմտություններ և տեխնիկական հագեցվածության (գործարկման կայանքներ, գործարկման սարքավորանքներ, հրասանդեր և այլն) որոշված պայմանների ապահովում:
  1. Հրագործական արտադրատեսակները շահագործման ժամանակ, ըստ պոտենցիալ վտանգավորության մակարդակի, ստորաբաժանվում են վտանգավորության հետևյալ դասերի կամ պետք է համապատասխանեն վտանգավորության հետևյալ դասերից մեկին.
  • I դաս` հրագործական արտադրատեսակներ, որոնց մոտ շարժման կինետիկ էներգիայի արժեքը կազմում է 0,5 ջոուլից ոչ ավելի, բացակայում են հարվածային ալիքը և վտանգավոր գոտու սահմաներից դուրս թռչող  բեկորներ, հրագործական արտադրատեսակներից 0,25 մետր հեռավորության վրա ձայնական ճառագայթումը չի գերազանցում 125 դեցիբելը և մնացած գործոնների համար վտանգավոր գոտու շառավիղը  կազմում է 0,5 մետրից ոչ ավելի.
  • II դաս` հրագործական արտադրատեսակներ, որոնց մոտ շարժման կինետիկ էներգիայի արժեքը կազմում է 5 ջոուլից  ոչ ավելի, բացակայում են հարվածային ալիքը և վտանգավոր գոտու սահմաներից դուրս թռչող խոցող բեկորներ, հրագործական արտադրատեսակներից 2,5 մետր հեռավորության վրա ձայնական ճառագայթումը չի գերազանցում 140 դեցիբելը և մնացած գործոնների համար վտանգավոր գոտու շառավիղը կազմում է 0,5 մետրից ոչ ավելի.
  • III դաս` հրագործական արտադրատեսակներ, որոնց մոտ կինետիկ էներգիայի արժեքը  ուղղորդված շարժման դեպքում կազմում է 5 ջոուլից ավելի, չուղղորդված շարժման դեպքում` 20 ջոուլից ոչ ավելի, բացակայում են հարվածային ալիքը և վտանգավոր գոտու սահմաներից դուրս թռչող խոցող բեկորներ, հրագործական արտադրատեսակներից 5 մետր հեռավորության վրա ձայնային ճառագայթումը չի գերազանցում 140 դեցիբելը և մնացած գործոնների համար վտանգավոր գոտու շառավիղը կազմում է 30 մետրից ոչ ավելի III դասի համար և 20 մետրից ոչ ավելի IIIա ենթադասի համար.
  • IV դաս` հրագործական արտադրատեսակներ, որոնց մոտ բացակայում է հարվածային ալիքը և մնացած գործոններից թեկուզ մեկի համար վտանգավոր գոտու շառավիղը կազմում է 30 մետրից ավելի.
  • V դաս` այլ հրագործական արտադրատեսակներ (հատուկ հրագործական արտադրատեսակներ և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակներ), որոնք ընդգրկված չեն I - IV դասերի մեջ,այդ թվում`

ա. Vա դաս` հրագործական արտադրատեսակներ, որոնց գործարկումը ուղեկցվում է հարվածային ալիքի ծագմամբ (ճնշումային դաշտով` 35 կիլոպասկալից ավելի ճնշման մակարդակով) և հինգ մետրից ավելի հեռավորության վրա 0,5 ջոուլ միլիմետր քառակուսու վրա  (Ջ/մմ2) ավելի տեսակարար կինետիկ էներգիայով թռչող խոցող բեկորներով:

  1. Կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներն ունեն վտանգավորության I-III դասեր, իսկ տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակներն ունեն վտանգավորության IV և V դասեր:
  2. Տարբեր տեսակի փոխադրամիջոցներով փոխադրման նպատակով հրագործական արտադրատեսակները դիտարկվում են որպես վտանգավոր բեռներ, որոնց փոխադրամիջոցներով փոխադրման վտանգավորության դասակարգումը ներկայացված է Աղյուսակ 2-ում: Աղյուսակ 2-ում կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակները դիտարկվում են որպես 1.4 և 4.1 ենթադասերին դասվող կամ 4G, 1.4S, 1.4F և 4.1 դասակարգման ծածկագրեր ունեցող  վտանգավոր բեռներ, իսկ տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակները դիտարկվում են որպես 1.1 - 1.4 և 4.1 ենթադասերին դասվող կամ 1.1G - 1.4G և 4.1 դասակարգման ծածկագրեր ունեցող  վտանգավոր բեռներ:

 

Աղյուսակ 2

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ ԵՎ ԵՆԹԱԴԱՍԵՐԸ

Դասը

Ենթադասը

Անվանումը

Դասակարգման հատկանիշերը

1

2

3

4

I

1.1

 

 

 

Զանգվածով պայթյունի վտանգավորությամբ հրագործական արտադրանք

Հրագործական բաղադրություններ և հրագործական արտադրատեսակներ,  որոնք բնութագրվում են զանգվածով պայթյունի վտանգավորությամբ:

1.2

 

 

 

 

 

Զանգվածով չպայթող հրագործական արտադրանք

 

 

 

Հրագործական բաղադրություններ և հրագործական արտադրատեսակներ,  որոնք  բնութագրվում են այս ու այն կողմ նետման վտանգավորությամբ, բայց  զանգվածով պայթյունի վտանգներ չեն ստեղծում:

1.3

 

 

 

 

Զանգվածով չպայթող հրդեհավտանգավոր հրագործական արտադրանք 

 

Հրագործական բաղադրություններ և հրագործական արտադրատեսակներ,  որոնք  բնութագրվում են հրդեհային վտանգավորությամբ, ինչպես նաև կամ պայթյունի աննշան վտանգավորությամբ, կամ այս ու այն կողմ նետման աննշան

վտանգավորությամբ, կամ և մեկով և մյուսով, բայց չեն բնութագրվում զանգվածով պայթելու վտանգավորությամբ:

1.4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշանակալի վտանգավորություն չներկայացնող հրագործական արտադրանք

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փոխադրման ժամանակ բոցավառման կամ հրահրման դեպքում  պայթյունի միայն աննշան վտանգավորություն ներկայացնող հրագործական բաղադրություններ և հրագործական արտադրատեսակներ: Արդյունքները  երևան են գալիս հիմնականում փաթեթվածքի ներսում, ընդ որում, չի սպասվում նշանակելի  չափերով կամ նշանակելի հեռավորության վրա բեկորների արտանետում: Արտաքին հրդեհը, գործնականում չպետք է փաթեթվածքի համարյա ամբողջ  պարունակության ակնթարթային պայթյունի պատճառ ծառայի: 

IV

4.1

Դյուրավառ պինդ նյութեր

Հրագործական բաղադրություններ և հրագործական արտադրատեսակներ, որոնք ընդունակ են բոցավառվել նվազ կալորիական ջերմային էներգիայով վառքի աղբյուրի կարճաժամկետ (մինչև 30վ) ներգործությունից, ինչպես նաև բոցավառվել շփումից:

 

ԳԼՈՒԽ V

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  1. Ինքնուրույն կիրառման հրագործական բաղադրությունները պետք է ապահովեն տվյալ հրագործական բաղադրության նորմատիվ փաստաթղթերին համապատասխան անվտանգության առավելագույն թույլատրելի մակարդակ և օժտված լինեն հետևյալ հատկություններով.
  • չճայթեն արտաքին ճայթիչից, հրագործական բաղադրության այրումը չպետք է վերափոխվի ճայթունի,
  • դիմանա շահագործման ընթացքում գոյացող ներգործություններին և պահպանի իր հատկությունը պիտանիության սահմանված ժամկետի ընթացքում:
  1. Հրագործական արտադրատեսակների կազմում կիրառման համար նախատեսված հրագործական բաղադրությունները պետք է փոխադրման ժամանակ ապահովեն անվտանգությունը և համապատասխանեն մշակողի (արտադրողի) նորմատիվ փաստաթղթերին կամ մատակարարման պայմանագրին: Հրագործական արտադրատեսակներն իրենց կազմում չպետք է պարունակեն արդյունաբերական պայթուցիկ նյութեր, բացառությամբ սև փոշու, և ռազմական պայթուցիկ նյութեր:
  2. Հրագործական արտադրատեսակները պետք է ապահովեն անվտանգության առավելագույն թույլատրելի մակարդակ, այդ թվում`
  • I-IV դասերի հրագործական արտադրատեսակները արձակման ներկառուցված հանգույցից կամ արտաքին ստանդարտային էլեկտրաճայթիչից գործարկման ժամանակ չպետք է ճայթեն, իսկ արտադրատեսակի պատահական գործարկվելը չպետք է հանգեցնի իրեն անմիջապես մոտ (փաթեթվածքում) տեղաբաշխված այդ նույն տեսակի արտադրատեսակի անկանոն աշխատանքի  (վտանգավոր գործոնների անվանացանկի փոփոխության և վտանգավոր գոտու շառավղի փոփոխության) կամ միաժամանակյա գործարկման,
  • բացօդյա տարածքում բարձրության վրա երևույթ առաջացնող կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակի մինչև աշխատանքի սկիզբը դանդաղեցման ժամանակը պետք է բավարար լինի  վտանգավոր գոտու սահմաններից օգտագործողի (սպառողի) դուրս գալու համար,
  • արգելվում է կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների աշխատունակության ստուգումը սպառողների մոտ պահման և շահագործման գործընթացում, ինչպես նաև հրահրման էլեկտրական շղթաների (սարքերի) ստուգումը,
  • հրահրման էլեկտրական շղթաների օգտագործումը I (առաջին) դասի հրագործական արտադրատեսակներում արգելվում է,

5)  I (առաջին) դասի հրագործական արտադրատեսակները չպետք է պարունակեն հրավառություններ, հրավառություն մարտկոցներ, հրավառությունների բռնկումներ և հրավառություն մարտկոցների բռնկումներ:

  1. Ձեռքից արձակման կամ ձեռքում աշխատանքի համար նախատեսված հրագործական արտադրատեսակների կոնստրուկցիան պետք է բացառի օգտագործողի վրա բոլոր վտանգավոր գործոնների ներգործությունը, բացի դրանից, I, II  և III դասերի հրագործական արտադրատեսակների համար ձեռքի հետ հպվող մակերևույթների ջերմաստիճանի արժեքները չպետք է գերազանցեն 65օC-ն:
  2. Հեռակառավարելի կամ հեռավորությունից գործարկման (արձակման) հրագործական արտադրատեսակների հրահրումը պետք է ապահոված լինի անվտանգության գոտու սահմաններից դուրս:
  3. Անմիջական ձեռքից արձակման հրագործական արտադրատեսակները պետք է անվտանգ արձակումը և հիմնական վտանգավոր գործոնների դրսևորման հապաղեցումը ապահավող դանդաղարար ունենա այնքան ժամանակի համար, որն անհրաժեշտ է որպեսզի օգտագործողը կարողանա դուրս գալ աշխատող հրագործական արտադրատեսակի հետագծի սկզբնական տեղամասի վտանգավոր գոտու սահմանից: Ընդ որում, հեռանալու արագությունը պետք է ընդունված լինի 1,5 մետր վայրկյանից ոչ ավելի:
  4. Կենցաղային նշանակության I, II  և III դասերի հրագործական արտադրատեսակների  նվազագույն դանդաղեցման ժամանակը պետք է լինի երկու վայրկյանից ոչ պակաս: Թույլատրվում է հրագործական արտադրատեսակների մոտ դանդաղարարների բացակայու- թյունը, որոնց գործողության մեջ դնելու դեպքում օգտագործողի անվտանգությունը ապահով- վում են կոնստրուկտիվ տարրերով կամ փոքրացնելով վտանգավոր գոտին մինչև 0,5 մետրի չափով այնքան ժամանակահատվածում,որը բավարար կլինի նրան դուրս գալ տվյալ տեսակի հրագործական արտադրատեսակի  համար սահմանված վտանգավոր գոտու սահմաններից:
  5. Բարձրության վրա երևույթ առաջացնող (օրինակ հրթիռներ, հռոմեական մոմեր, փոքր հրավառություններ և այլն) II  և III դասերի հրագործական արտադրատեսակների համար դանդաղեցման ժամանակը պետք է լինի բավարար  գործարկման ժամանակ և հետագծի սկզբնական տեղամասի վտանգավոր գոտու սահմաններից օգտագործողի (սպառողի) դուրս գալու համար (դուրս նետող լիցքի այրման արգասիքների կամ առաջացող գազի հնարավոր ներգործություն):
  6. Հրագործական արտադրատեսակների հրահրման համակարգի ապահովիչ սարքերը պետք է տարբերակիչ հատկանիշ (ճանաչողական գունապատում, գունանշում) ունենան, իսկ դրանց հանելը պետք է անվտանգ լինի:
  7. I, II  և III դասերի հրագործական արտադրատեսակներում 10 վայրկյանից ավելի ժամանակով դանդաղարարների օգտագործման դեպքում, այդ ժամանակը պետք է նշված լինի հրագործական արտադրատեսակների ըստ նշանակության կիրառման (շահագործման) հրահանգում:
  8. Ակտիվ արտանետման կամ ռեակտիվ ուժի ներգործության արդյունքում 20 ջոուլից ավելի կինետիկ էներգիայի արժեք ձեռք բերող հրագործական արտադրատեսակները պետք է ապահոված լինեն սկզբնական տեղամասի վրա (գործարկման կետից հինգ մետրից ոչ ավելի) թռիչքի տրված  ուղղությունից հինգ աստիճանից (5օ) ոչ ավելի թռիչքի հետագծի շեղումը ապահովող  կայունացնող և ուղղորդող սարքերով: Հետագծի սկզբնական տեղամասի վտանգավոր գոտու շառավիղը  չպետք է գերազանցի 3մ-ը:
  9. Բարձրության վրա երևույթ առաջացնող հրագործական տարրերը պետք է այրվեն գետնի մակերևույթից երեք մետրից ոչ ցածր բարձրության վրա: Ընդ որում, բազմատարր հրագործական արտադրատեսակներում պետք է ապահոված լինի բոլոր տարրերի գործարկվելը: Վտանգավոր գոտու սահմաններում չայրված կամ չգործարկված   հրագործական տարրերի գետնի վրա ընկնելու հնարավորությունը պետք է նշված լինեն հրագործական արտադրատեսակների շահագորման փաստաթղթերում:
  10. Մարդկանց վնասվածքներ ստանալու հնարավորությունը նվազեցնելու նպատակով, ռեակտիվ ուժի կամ նետման սարքի  ներգործության տակ շարժվող I, II  և III դասերի հրագործական արտադրատեսակները չպետք է սուր եզրեր և կողեր ունենան, պետք է ապահոված լինեն թասակներով և ծայրոցներով կամ կատարված լինեն մեղմացնող հատկություններով օժտված  նյութերից, ընդ որում, շարժման տեսակարար կինետիկ էներգիայի արժեքը չպետք է գերազանցի 0,5 ջոուլ մետր քառակուսու վրա:
  11. Հրավառության արտադրատեսակների մշակման գործընթացում անհրաժեշտ է հաշվի առնել դրանց նկատմամբ հետևյալ հատուկ պահանջները.
  • հրավառության արտադրատեսակների կրակային շղթայի արտաքին արտանցիչները պետք է վնասվածքներից և պատահական գործարկումից ապահոված լինեն հստակ տարբերվող պաշտպանիչ սարքերով,
  • հաղորդալարերի (հրահրման էլեկտրական շղթաներով հրավառության արտադրատեսակների համար) կամ կրակահաղորդ քուղի  երկարությունը պետք է 150 միլիմետրից ոչ պակաս գերազանցի  հրասանդի թույլատրելի բարձրությանը (այս պահանջը չի տարածվում իրենից մեկանգամյա կրակոց ներկայացնող հրավառության արտադրատեսակների վրա),
  • հրավառության արտադրատեսակները պետք է աշխատունակությունը պահպանեն շահագործման հետևյալ պայմանների դեպքում.

ա. -50օC ջերմաստիճանից մինչև 40oC ջերմաստիճան պահման ջերմաստիճաններում,

բ. -30օC ջերմաստիճանից մինչև 40oC ջերմաստիճան կիրառման ջերմաստիճաններում,

գ. մինչև 98 տոկոս հարաբերական խոնավության ժամանակ, (25±5) Ցելսիուսի ջերմաստիճանում 8 ժամից ոչ ավելի  տևողության պահումից հետո,

դ. երկաթուղիով առանց հեռավորության սահմանափակման, ավտոմոբիլային տրանսպորտով` խճուղային ճանապարհներով փակ մեքենաներում մինչև 5000կմ հեռավորության վրա 60 կմ/ժ ոչ ավելի արագությամբ, գրունտային ճանապարհներով մինչև 300կմ հեռավորության վրա 40 կմ/ժ ոչ ավելի արագությամբ արտադրողի փաթեթվածքում փոխադրումներից հետո,

ե. օդային տրանսպորտով հերմետիկ խցիկներում առանց բարձրության և հեռավորության սահմանափակման փոխադրումից հետո: «Թռիչք-վայրեջք» ցիկլերի քանակը` 5,

զ. կրակահաղորդ քուղի տեսակի կրակային շղթայով հրավառության արտադրատեսակները պետք  է ապահովեն 3վ-ից ոչ պակաս դանդաղեցման ժամանակ, նրա ծայրոցի բոցավառման պահից մինչև նետման լիցքի գործարկվելը և կրակահաղորդ քուղի ծայրը պետք է փակված լինի պաշտպանիչ թասակով,

է. 150 կմ և ավելի տրամաչափով (տրամագծով) հրավառության արտադրատեսակների կրակային շղթան պետք է ունենա հրահրման էլեկտրական շղթայի տեսակի հրահրման սարք, հաղորդալարերի մերկացված ծայրերը պետք է լինեն ոլորած և էլեկտրամեկուսապատված,

ը. հրավառության արտադրատեսակների թույլատրելի պիտանելիության ժամկետը կարող է լինել մինչև 3 տարի: Տվյալ տեսակի հրավառության արտադրատեսակի համար սահմանված պիտանելիության ժամկետը պետք է ցուցանշվի հրավառության արտադրատեսակի վրա (հրավառության արտադրատեսակի փաթեթվածքի վրա):

  1. Հրավառության արտադրատեսակի համար շահագործման փաստաթղթերը պետք է պարունակեն հետևյալ լրացուցիչ հատուկ տեղեկատվությունը՝
  • հրասանդում ստեղծվող առավելագույն ճնշման արժեքը (գործարկման սարքավորանքի վրա այլ ուժային ներգործություն),
  • կատարվող երևույթների նկարագրությունը,
  • պայթման բարձրության (վերելքի) ցուցումը,
  • հրագործական տարրերի լիայրման հնարավոր բարձրության ցուցումը,
  • վտանգավոր գոտու շառավիղը քամու արագությունից կախված,
  • դանդաղեցման ժամանակը (կրակահաղորդ քուղով արտադրատեսակների համար),
  • հրասանդի կիրառելի չափերը (աշխատանքային մասի երկարություն, տրամագիծ):
  1. Խմբային խաղերի անցկացման և տեխնիկական ստեղծագործության զարգացման համար հրագործական արտադրատեսակներին (մակնշման կամ գծանշման, ազդանշանային, նպատակակետի ցուցանշման նռնակներ, հրթիռներ, ականներ, միկրոշարժիչներ, նետման և հրահրման սարքեր) ներկայացվող հատուկ պահանջներ.
  • IV դասից բարձր վտանգավորություն չպետք է ունենան,
  • պետք է ունենան հատուկ տեղեկատվություն պարունակող շահագործման փաստաթղթեր, այդ թվում սպառողների պաշտպանության անհրաժեշտ միջոցների ցուցակ, թռիչքի հեռավորության և ողղվածության բնութագրեր, շահագործման պայմանների սահմանափակումներ (տեսանելիություն, քամու արագություն, հետահարվածման ուժ, մակերևույթի բնույթը, որի վրա պետք է շահագործվեն տվյալ արտադրատեսակները), ինչպես նաև առանց հրահանգիչի հսկողության և հատուկ սարքավորված խաղային դաշտից (հրապարակից) դուրս դրանց շահագործման անթույլատրելիության մասին նախազգուշացում.
  1. Հրագործական արտադրանքի համար ձևակերպվում են կոնստրուկտորական և տեխնոլոգիական փասատաթղթեր, որոնց պահպանումը ապահովում է մշակված (նախագծված) հրագործական արտադրանքի, շրջանառության հետագա բոլոր փուլերի համար, համապատասխանությունը Կանոնի պահանջներին: Արգելվում է կոնստրուկտորական փասատաթղթերում նշել հրագործական արտադրանքի անվտանգությունը որոշող տեխնիկական պահանջները և բնութագրերը առանց դրանց հսկողության եղանակը նշելու:
  2. Հրագործական արտադրանքի վտանգավոր գործոնները որոշվում են նրա շրջանառության հետ կապված բոլոր փուլերում, հաշվի առնելով.
  • օգտագործվող հրագործական բաղադրության հատկությունները,
  • արտաքին ներգործող գործոնների նկատմամբ հրագործական արտադրանքի զգայնությունները,
  • հրագործական արտադրատեսակի կոնստրուկցիայի և նրա փաթեթվածքի առանձնահատկությունները,
  • հրագործական արտադրանքի շահագործման պայմանները և եղանակները,
  • հրագործական արտադրանքի օգտահանման եղանակները և ձևերը:
  1. Մշակվող հրագործական արտադրատեսակների համար, նրանց հետ կապված շրջանառության հետագա բոլոր փուլերում անվտանգության ապահովման համար վերլուծվում և միջոցառումներ են սահմանվում.
  • վտանգավոր բնութագրերի հետազոտման և որոշման, ներառյալ վտանգավորության դասի սահմանման ճանապարհով,
  • պայմանների, պիտանելիության ժամկետների և փոխադրման պահանջների որոշման ճանապարհով, այդ թվում ՄԱԿ-ի կողմից ընդունված վտանգավոր բեռների փոխադրման նպատակով հրագործական արտադրատեսակի դասակարգման ծածկագրերով,
  • սպառողի համար հրագործական արտադրանքի անվտանգ շահագործման և օգտահանման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության մշակման ճանապարհով:
  1. Կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակները փաթեթավորվում են բոցամարման միջոցներ պարունակող և հրապաշտպանության մշակման ենթարկված տրանսպորտային ապրանքամանում: Ապրանքամանի վրա դրվում է հրդեհային անվտանգության հատուկ նշան «Հրապաշտպանված փաթեթավորում» և նշվում է «Ներքին հրապաշտպանություն» մակագրություն:

ԳԼՈՒԽ VI

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  1. Արտադրողը հրագործական արտադրատեսակների արտադրությունը իրականացնում է`
  • հրդեհավտանգ և պայթյունավտանգ աշխատանքների կատարման ժամանակ ներկայացվող պահանջների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան
  • տեխնոլոգիական գործընթացի վարման անվտանգությունը ապահովող, արտադրության կառուցվածքի և շահագործման սահմանված կանոններին համապատասխան հրագործական արտադրատեսակների արտադրության գործընթացը ապահովող սարքավորումների և հսկիչ չափիչ սարքերի կիրառմամբ արտադրական հրապարակների վրա,
  • հրագործական արտադրատեսակների արտադրության գործունեության իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

ԳԼՈՒԽ VII

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

  1. Հրագործական արտադրատեսակների իրացման գործընթացում կատարվում են անվտանգության հետևյալ պահանջները՝
  • տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների իրացումը կատարվում է IV և V դասերի հրագործական արտադրատեսակների տարածումը իրականացնելու (վաճառքի) համար լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից: Տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների իրացումը թույլատրվում է հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերով սահմանված հակահրդեհային պահանջներին համապատասխանող միայն մասնագիտացված խանութներում առևտրային սրահներում, այդ թվում` մասնագիտացված բաժիններին (բաժանմունքներին) դասվող զենքի և զինամթերքի վաճառքի խանութներում և բաժիններում ցուցադրված նմուշներով (խորհրդատու վաճառողի պարտադիր ներկայության պայմանի դեպքում) և իրականացվում է միայն անվանումների ցանկով, պահեստից ապրանքի հետագա ստացմամբ: Ցուցադրված նմուշների քանակությունը յուրաքանչյուր անվանման համար պետք է երկու հատը չգերազանցի: Առևտրային օբյեկտում առևտրային (ցուցադրման) սարքավորման տեղաբաշխումը և կառուցվածքը պետք է բացառեն գնորդների ազատ մուտքը վաճառվող նմուշներին.
  • կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների մանրածախ առևտուրը կատարվում է արտադրանքի պահպանվածությունը ապահովող, արտադրանքի վրա արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների անմիջական ընկնելը բացառող, հրդեհային անվտանգության պահանջներին համապատասխանող խանութներում, խանութների բաժիններում (բաժանմունքներում), տաղավարներում և կրպակներում: Ընդ որում, երկու և ավելի հարկեր ունեցող խանութների շենքերում հրագործական արտադրատեսակների վաճառքի մասնագիտացված բաժինները (բաժանմունքները) պետք է տեղաբաշխվեն այդպիսի խանութների վերին հարկերում,
  • մասնագիտացված խանութների (բաժինների, բաժանմունքների) սրահները, որոնցում իրացվում են հրագործական արտադրատեսակնեը պետք է բաժանված լինեն առաջին տիպի հակահրդեհային պատերով կամ առաջին տիպի հակահրդեհային միջնորմներով, պետք է ապահոված լինեն հրդեհի տագնապի ազդարարման ինքնաշխատ համակարգով և փոշենյութով լցված երկու կրակմարիչներով, յուրաքանչյուրը հինգ լիտրից ոչ պակաս տարողությամբ: Մասնագիտացված խանութում պետք է մշակված լինեն հրդեհային անվտանգության միջոցառումների  մասին հրահանգ և արտակարգ իրավիճակում գործելու պլան, հրդեհի դեպքում հարկից և խանութից մարդկանց տարահանման միջոցառումների բնութագրով: Այդ բաժինները (բաժանմունքները) չպետք է հարեն տարահանման մուտքերին.
  • առևտրային սրահների անմիջական բեռնման նորմերը հրագործական արտադրատեսակներով սահմանվում են յուրաքանչյուր 25 մ2 առևտրային սրահի համար հրագործական արտադրատեսակի 1200կգ անզուտ զանգվածի հաշվարկից ելնելով: 25մ2 պակաս առևտրային սրահներում թույլատրվում է 333 կգ ոչ ավելի անզուտ զանգվածով կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների միաժամանակյա պահում և իրացում,
  • սրահների դասավորությունը, որոնցում իրականացվում են կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների իրացում, չպետք է արտակարգ իրավիճակների դեպքում խոչընդոտներ ստեղծեն մարդկանց տարահանման համար: Կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների իրացման համար առևտրային սրահները ապահովում են հրդեհային ազդանշանման միջոցներով  և հրդեհամարման առաջնային միջոցներով.
  • առևտրային սրահներում կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների նմուշներով ցուցափեղկերն ապահովում են սպառողին ծանոթանալ հրագործական արտադրատեսակի վրա գրությունների հետ և բացառում են սպառողների ցանկացած գործողությունը արտադրատեսակների հետ, բացառությամբ տեսողական զննության.
  • կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակները տեղաբաշխվում են ջեռուցման համակարգի ջեռուցիչ սարքերից 0,5մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: Արգելվում է մեխանիկական և ջերմային գործողություններով ուղեկցվող աշխատանքների կատարումը կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներով սրահներում,
  • 60մմ-ից ավելի տրամաչափով (տրամագծով) կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների իրացումը թույլատրվում է միայն մասնագիտացված խանութների առևտրային սրահներում,
  • կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների իրացումը ինքնասպասարկման խանութների առևտրային սրահներում կատարվում են միայն մասնագիտացված բաժանմունքներում, խորհրդատու վաճառողների միջոցով, ընդ որում, բացառվում է սպառողների անմիջական հասանելիությունը կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներին.
  • Հրագործական արտադրատեսակների իրացումը արգելվում է.
  • բնակելի շենքերում տեղաբաշխված առևտրային օբյեկտներում,
  • կայարանների (օդային, երկաթուղային, ավտոմոբիլային և այլն) շենքերում տեղաբաշխված առևտրային օբյեկտներում, երկաթուղային կառամատույցներում, մետրոպոլիտենի կայարանների սպասասրահներում և վերգետնյա նախասրահներում, փողոցներում, փողոցների ստորգետնյա անցումներում և ստորգետնյա այլ շինություններում, այդ թվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կայանատեղերում, ցանկացած նշանակության շենքում և շինությունում ներկառուցված կրպակներում և տաղավարներում,
  • վտանգավոր և հրդեհավտանգավոր արտադրական օբյեկտների տարածքների վրա տեղաբաշխված առևտրային օբյեկտներում,
  • արկղերից, այդ թվում առևտրային գոտիների, շուկաների և այլ տարածքների վրա տեղաբաշխված,
  • առևտրային օբյեկտներից դուրս,
  • ավտոտրանսպորտից,
  • արտադրանքի նույնականացման հատկանիշների բացակայության (կորուստի), պիտանիության ժամկետի ավարտման, փչանալու դեպքում և առանց շահագործման հրահանգի,
  • հատերով, առանց գործարանային սպառողական փաթեթվածքի,
  • 16 տարին չլրացած անձանց` I և II դասերի հրագործական արտադրատեսակների համար, 18 տարին չլրացած անձանց` III դասի հրագործական արտադրատեսակների համար (եթե արտադրողի կողմից տարիքային այլ սահմանափակումներ չեն սահմանված),
  • 18 տարին չլրացած և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձանց` IV և V դասերի հատուկ և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների իրացման համար:
  • Հրագործական արտադրատեսակների վաճառքի տեղերում արգելվում է.
  • արտադրատեսակը պահել առևտրային սրահում և տարահանման ուղիների վրա,
  • այրելի (վառողունակ) ապրանքամանը պահեստավորել շենքի պատուհանների մոտ,
  • արտադրատեսակը պահել բացվող լուսամուտափեղկեր կամ ծխահեռացման հորան չունեցող շենքերում,
  • արտադրատեսակը պահել այլ այրվող նյութերի հետ համատեղ,
  • կատարել կրակային աշխատանքներ առևտրային սրահներում մարդկանց գտնվելու ժամանակ, ինչպես նաև շինություններում, որոնցում պահվում են արտադրատեսակները,
  • արտադրատեսակի վաճառքի համար առանձին բաժինները (բաժանմունքները) տեղաբաշխել նախամուտքերում և տարահանման ուղիների վրա, ելքերից, աստիճանավան- դակներից չորս մետրից ավելի մոտ, իսկ բաժինները (բաժանմունքները) տեղաբաշխել  խանութի ներքևի հարկերում,
  • արտադրատեսակներով մետաղական արկղերը (պահարանները) տեղաբաշխել

նկուղային հարկերում,

  • արտադրատեսակը վաճառել ոչ գործարանային փաթեթվածքով կամ պահեստային շենքերում հանել գործարանային փաթեթվածքը,
  • բաց էլեկտրաջեռուցիչ սարքերով ջեռուցումը,ծխելը:

ԳԼՈՒԽ VIII

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  1. Հրագործական արտադրատեսակների պահումը կատարվում է համաձայն շահագործման փաստաթղթերի և հրդեհային (արդյունաբերական) և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությանը համապասխան, որի պահման ընթացքում պետք է բացառել հրագործական արտադրատեսակների փաթեթվածքի վրա արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների անմիջական ընկնելը:
  2. Պիտանիությունը կորցրած (փչացած կամ խոտանված) հրագործական արտադրատեսակների ժամանակավոր պահումը պահեստներում թույլատրվում է միայն հատուկ առանձնացված տեղերում և նախազգուշական տեղեկատվության առկայության դեպքում: Հրագործական արտադրատեսակները, որոնք պահվում են ամբողջականությունը խախտված ապրանքամանում և որոնք կարող են հրագործական արտադրատեսակների շրջանառության համար վտանգ ներկայացնել, մեկուսացվում և պահվում են առանձին սրահում (տեղում) կամ առանձին փաթեթվածքում:
  3. Անձնական օգտագործման համար քաղաքացիների կողմից ձեռք բերված (գնված) կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակները պահվում են հրդեհային անվտանգության պահանջների և համապատասխան հրագործական արտադրատեսակների կիրառման հրահանգների պահպանմամբ:
  4. Հրագործական արտադրատեսակների պահումն իրականացվում են հրագործական արտադրանքներ արտադրող կազմակերպության տարածքի վրա տեղաբաշխված պահեստում, իրացման համար նախատեսված մեծածախ պահեստներում, ծախսային պահեստներում և  մանրածախ առևտրային կետերի պահեստանոցներում, դարսակներով (տակդիրների կամ փայտե երեսարկների վրա) և դարակաշարերի վրա: Հրագործական արտադրատեսակների ժամանակավոր պահումը թույլատրվում է հատուկ սարքավորված փոխադրամիջոցներում կամ տեխնոլոգիական ցիկլի սահմաններում կատարվող աշխատանքների օգտագործման տեղերում:
  5. Հրագործական արտադրանքների պահման համար նախատեսված պահեստների և պահեստանոցների նկատմամբ կիրառվում են այդ նույնական պահանջները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված են պայթյունահրդեհավտանգ շենքերի և շինությունների համար:
  6. Պահեստներում և պահեստանոցներում հրագործական արտադրանքների և այլ նյութերի, ապրանքների (արտադրատեսակների) համատեղ պահումը արգելվում է:
  7. 25 մ2 պակաս ընդհանուր մակերեսով առևտրային սրահով առևտրային օբյեկտներում հրագործական արտադրատեսակների համար, մանրածախ առևտրային կետերի պահեստանոցների տեղաբաշխումը առևտրային նշանակության օբյեկտից դուրս արգելվում է:
  8. Առևտրային օբյեկտի առևտրային սրահի բեռնումը հրագործական արտադրատեսակներով չպետք է գերազանցի տվյալ առևտրային օբյեկտի համար մանրածախ առևտրային կետի պահեստանոցի բեռնման չափաքանակը: Առևտրային սրահի 25մ2-ից պակաս մակերես ունեցող առևտրային օբյեկտների համար հրագործական արտադրատեսակների քանակությունը չպետք է գերազանցի 100 կգ անզուտ զանգվածով: Առևտրային կետերի պահեստանոցները պետք է առևտրային օբյեկտի ծառայողական սենյակներից մեկուսացված լինեն, պատերը ունենան 2,5 ժամ հրակայունության աստիճան, մուտքի դուռը ունենա 45 րոպե հրակայունության աստիճան և այն հավաստող փաստաթուղթ, հրագործական արտադրատեսակները պահվեն 3մմ-ից ոչ պակաս պատերի հաստության երկաթյա արկղերում կամ պահարաններում:
  9. Հրագործական արտադրանքների պահումը պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցված և շահագործման հանձնված, ըստ պայթունահրդեհային և հրդեհային վտանգավորության կարգերի ստորաբաժանված պահեստային շենքերում (սենքերում) և պետք է ապահովի անվտանգությունը, պահպանվածությունը, հաշվառումը և հաշվառվող արտադրանքի առկայության ստուգման հնարավորությունը։ Պահեստները, որպես արտադրական վտանգավոր օբյեկտներ, պետք է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված լինեն արտադրական վտանգավոր օբյեկտների պետական ռեեստրում և տարեկան առնվազն մեկ անգամ ենթարկվեն տեխնիկական անվտանգության փորձաքննության:

Հրագործական արտադրանքի պահման պահեստները ստորաբաժանվում են մեծածախ, ծախսային և մանրածախ  առևտրային կետերի պահեստների համաձայն Կանոնի Աղյուսակ 3-ի։ 

Աղյուսակ № 3

Հրագործական արտադրանքի պահումը կախված վտանգավորության դասից

Վտանգավորու-թյան դասը

Պահման տեղը

Մանրածախ  առևտրային կետերի պահեստանոց

Ծախսային պահեստ

Մեծածախ պահեստ

1

2

3

4

I-III, IIIա

թույլատրվում է

թույլատրվում է

թույլատրվում է

IV

չի թույլատրվում

թույլատրվում է

թույլատրվում է

V

չի թույլատրվում

թույլատրվում է

թույլատրվում է

Vա

չի թույլատրվում

թույլատրվում է  մասնագիտացված կազմակերպություններում

թույլատրվում է մասնագիտացված կազմակերպություններում

 

  1. Մեծածախ և ծախսային պահեստներում կարող են կատարվել միայն հրագործական արտադրանքի ընդունման, պահման և բացթողման (հանձման) աշխատանքները։ Հրագործական արտադրանքի պահումը պետք է իրականացվի միայն արտադրողի (առաքողի) փաթեթվածքում, պահպանելով մակնշումային և մանիպուլացիոն նշանների ու գրառումների պահանջները։ Փաթեթվածքի բացումը պետք է կատարվի առանձին շինությունում:
  2. Հրագործական արտադրանքների պահման անվտանգությունը ապահովում են փաթեթվածքի, բեռնման չափաքանակների, պահման երկարատևության, պահման պայմանների (ջերմասիճան, խոնավություն), պահման ժամանակ արտադրանքների համատեղելիության պահանջների կատարմամբ, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցների առկայությամբ, վթարային իրավիճակների կանխման և դրանց հետևանքների վերացման միջոցառումների ընդունմամբ:
  3. Յուրաքանչյուր պահեստի տեսանելի տեղում պետք է փակցված լինեն կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կողմից հաստատված հրագործական արտադրանքի բեռնման նորմերը և հրահանգները, հրագործական արտադրանքի անվտանգ պահման և պահեստներում աշխատանքների վարման կանոնները:
  4. Պահեստային շենքերի (սենքերի) բեռնման նորմերը պետք է սահմանվեն հաշվի առնելով այդ կառույցների պաշտպանական հատկությունները, պահվող հրագործական արտադրանքների բնութագրերը, պահման տեղից հեռավորությունները մինչև այլ շենքերը, շինությունները, հաղորդակցուղիները և մարդկանց կուտակման տեղերը, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են համաձայնեցման պետական կառույցների հետ:
  5. Հրագործական արտադրանքների համար նախատեսված ըստ պայթունահրդեհային և հրդեհային վտանգավորության Վ 1 (В 1) կարգի պահեստային շենքերի (սենքերի) բեռնման նորմերը 1մ2 համար չպետք է գերազանցի 300 կգ-ն, իսկ  Վ2 - Վ4 (В2–В4) կարգերի համար հաշվարկվում է տվյալ կարգի շենքերի (սենքերի) համար սահմանված հրդեհի տեսակարար բեռնվածքից ելնելով:
  6. Հրագործական արտադրանքների պահեստների շենքերը (սենքերը) և հրագործական արտադրանքների իրացման համար մանրածախ առևտրային օբյեկտների առևտրային կետերի պահեստանոցները պետք է համապատասխանեն հրդեհային անվտանգության պահանջներին և ապահոված լինեն հրդեհամարման և հրդեհի ազդարարման անհրաժեշտ միջոցներով (ազդասարքերով): Հրագործական արտադրանքների պահման և վաճառքի համար նախատեսված.
  • 500 մ2 և ավելի մակերես ունեցող պահեստային շենքերը (սենքերը), հրագործական արտադրանքների իրացման համար մանրածախ առևտրային օբյեկտների առևտրային կետերի պահեստանոցները, անհրաժեշտ է ապահովել հրդեհաշիջման և հրդեհի վայրի հայտնաբերման համար նախատեսված` հրդեհաշիջման և հրդեհի ազդանշանման ինքնաշխատ կայանքով,
  • 500 մ2 –ից պակաս մակերես ունեցող պահեստային շենքերը (սենքերը),

հրագործական արտադրանքների իրացման համար մանրածախ առևտրային օբյեկտների առևտրային կետերի պահեստանոցները, անհրաժեշտ է ապահովել հրդեհի տագնապի ազդարարման համար նախատեսված` հրդեհի տագնապի ազդարարման ինքնաշխատ համակարգով և  հրդեհի տագնապի ազդանշանը օբյեկտից կապի որևէ հնարավոր միջոցով լիազորված պետական մարմնին հաղորդման  համար նախատեսված` հրդեհի տագնապի ազդանշանի փոխանցման ինքնաշխատ համակարգով:

  1. Պահեստները պետք է ունենան նվազագույնը 2 տարահանման ելքեր: Մինչև 12 մ երկարություն ունեցող պահեստների համար թույլատրվում է ունենալ մեկ ելք: Ընդ որում, պահեստի հատակի ցանկացած կետից մինչև ելքը հեռավորությունը չպետք է գերազանցի 30 մ-ը:
  2. Պահեստի բոլոր դռները, այդ թվում տարահանման դռները պետք է բացվեն դեպի դուրս:
  3. Պահեստի շենքը պետք է ունենա դուրս նետվող մակերևույթներ: Դուրս նետվող մակերևույթների հաշվարկային մակերեսում ներառվում են.
  • բաց որմնանցքերը և անցքերը,
  • դյուրանետ կոնստրուկցիանները,
  • պատուհանները,
  • դռները:

       Դուրս նետվող մակերևույթների նվազագույն մակերեսը կարելի է որոշել հետևյալ

բանաձևով.  

                                                  F=2·103 Pս

 որտեղ`   F-ը դուրս նետվող մակերևույթների գումարային մակերեսն է, քառակուսի մետր,

              Pս-ը սենքի սահմանային բեռնումն է արտադրատեսակում հրագործական բաղադրություններով և վառոդով, կիլոգրամ:

  1. Հրագործական արտադրանքների համար նախատեսված բոլոր մեծածախ և ծախսային պահեստները պետք է շանթապաշտպանություն ունենան: Պահեստային շենքերն ու շինություններն, արտաքին կայանքները պետք է պաշտպանված լինեն կայծակի ուղղակի հարվածից և նրա երկրորդական դրսևորումներից, ինչպես նաև նրանցում տեղակայված սարքավորումների հողակցումը, ստատիկ էլեկտրականությամբ պայմանավորված կայծարձակումը կանխելու համար պետք է կատարվեն շենքերի ու շինությունների շանթապաշտպանության նախագծման և սարքվածքի ու ստատիկ էլեկտրականությունից կայանքների պաշտպանության վերաբերյալ գործող նորմատիվներին համապատասխան: Պահեստների տարածքի վրա ցանկացած դասի հրդեհավտանգ գոտիներում պետք է նախատեսված լինեն միջոցներ` սարքավորումներից էլեկտրաստատիկական լիցքերը հանելու համար:
  2. Պահեստների էլեկտրական լուսավորությունը, էլեկտրասարքավորումների կառուցվածքը պետք է համապատասխանեն էլեկտրակայանքների կառուցվածքին ներկայացվող նորմատիվ և տեխնիկական  փաստաթղթերի պահանջներին:
  3. Պահեստների օդափոխման համակարգերը պետք է բացառեն օդատարներով հրդեհի տարածման (փոխանցման) հնարավորությունը մեկ շենքից (սենքից) մեկ այլ շենք (սենք):
  4. Հրագործական արտադրանքների մեծածախ և մանրածախ պահեստները պետք է ունենան շուրջօրյա պահպանություն, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության հատուկ պետական մարմինների կողմից, պայմանագրային հիմունքներով:

Հատուկ պահպանություն չիրականացնելու դեպքում, պահեստները պետք է ապահոված լինեն պետական պահպանության մարմինների պահնորդաազդանշանային կենտրոնացված պահպանության դիտակետերին միացված ահազանգման համակարգով կամ ինքնաահազանգման համակարգով, ձայնային և լուսային ազդանշանները տվող ազդասարքը մոտակա պահակակետին միացնելով կամ պահեստի շենքի (սենքի) արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանման էներգամատակարարման համակարգը պետք է ունենա էլեկտրամատակարարման անջատում ցանցից դեպքում ավտոմատ գործարկվող կրկնակող էլեկտրասնման անկախ աղբյուր:

  1. Մեծածախ և մանրածախ պահեստների պահպանության կազմակերպումը և դրանց տեխնիկական ապահովածությունը պետք է ապահովեն հրագործական արտադրատեսակի պահպանվածությունը:
  2. Հրագործական արտադրատեսակներով փաթեթվածքները անհրաժեշտ է պահել դարսակներով կամ դարակաշարերի վրա: Դարսակներով կամ դարակաշարերի վրա արտադրատեսակների տեղաբաշխմումը պետք է ապահովի յուրաքանչյուր դարսակից (դարակաշարից) փաթեթվածքների հանելու, զննելու և օդափոխության համար մուտքը:

Յուրաքանչյուր դարսակի և դարակաշարի վրա պետք է փակցված լինի հրագործական արտադրատեսակի անվանման, ինչպես նաև խմբաքանակի համարի նշումներով ցուցանակ:

Հրագործական արտադրատեսակները դարսակներով տեղադրման դեպքում պետք է պատերի երկայնությունով թողնված լինեն 0,8մ-ից ոչ պակաս լայնությամբ անցումներ, 1,5 մ-ից ոչ պակաս լայնությամբ երկայնական անցում և  պահեստի երկարության յուրաքանչյուր 6մ-ի վրա 0,8 մ-ից ոչ պակաս լայնությամբ լայնական  անուցումներ:

Դարսակների տեղադրման եղանակը պետք է բացառի դարսակի փլվելը և դարսակում արտադրանքի փաթեթվածքի վնասվելը:

Պահեստային շենքերը (սենքերը) դռների բացվածքերի դիմաց պետք է դռների լայնությանը հավասար լայնությամբ ազատ անցումներ ունենան:

  1. Պահեստներում հրագործական արտադրանքների պահման կազմակերպման և անցկացման գործընթացում զբաղված աշխատակիցները պետք է ունենան անհրաժեշտ որակավորում՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով:
  2. Մեծածախ և մանրածախ պահեստների տեղաբաշխումը կարող է իրականացվել բնակելի գոտիների տարածքներից դուրս, շենքերից և շինություններից 1500 մ-ից ոչ ավելի մոտ, ինչպես նաև 400 մ-ից ոչ ավելի մոտ ջերմային և էլեկտրական ուղեգծերից և տրանսպորտային մայրուղիներից: Արգելվում է մեծածախ և մանրածախ պահեստների տեղաբաշխումը մեծ արժեք ներկայացնող մշակույթային ժառանգության կառուցապատման, պատմամշակույթային հուշարձանների, գերեզմանոցների և պաշտպանմունքային կառուցվածքներին հարող տարածքների վրա, արգելանոցների, արգելավայրերի և ազգային պուրակների տարածքներում, ինչպես նաև բնակելի ֆոնդի ոչ բնակելի օբյեկտներում, վտանգավոր և հրդեհավտանգավոր արտադրական օբյեկտների տարածքներում (բացառությամբ հրագործական արտադրանքներ արտադրող կազմակերպության):
  3. Հայաստանի Հանրապետության տարածքում մեծածախ պահեստների, մանրածախ պահեստների և մանրածախ առևտրային օբյեկտների առևտրային կետերի պահեստանոցների բեռնման նորմերը կենցաղային նշանակության հրագործական արտադրանքներով (անզուտ զանգվածի հաշվարկից ելնելով) պետք է չգերազանցեն.
  • հրագործական արտադրանքներ արտադրող կազմակերպությունում պետք է լինի նվազագույն քանակություն և հիմնավորված լինի արտադրության մեկօրյա արտադրանքի ծավալով և չգերազանցի` 30 օրվա արտադրաքանակին,
  • մեծածախ և մանրածախ պահեստների համար` 10000կգ-ը անզուտ զանգվածով,
  • մանրածախ առևտրային օբյեկտների առևտրային կետերի պահեստանոցների (25 մ2 մակերեսից ավելի) համար` յուրաքանչյուր 25 մ2 մակերեսի համար 1200 կգ անզուտ զանգվածով, բայց ընդհանուր զանգվածով ոչ ավելի 2000 կգ անզուտ զանգվածով:

  Արգելվում է տրանսպորտային բեռնարկղերում պահել կենցաղային նշանակության հրագործական արտադրանքները:

  1. Հրագործական արտադրանքների պահեստի տեղաբաշխման համար շենքերի, շինությունների վարձակալության (ենթավարձակալության) դեպքում, դրանք տնօրինող կազմակերպությունները վարձակալության (ենթավարձակալության) պայմանագիրի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 3 օրվա ընթացքում պետք է համաձայնեցնեն կամ գրավոր ծանուցեն պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության վերահսկողություն իրականացնող մարմնին, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ դիմում ներկայացնել լիազոր մարմնի կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների պետական ռեեստր:
  2. Հրագործական արտադրանքների պահման համար նախատեսված պահեստները.
  • ենթակա են գրանցման արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և տեխնիկական անվտանգության փորձաքննության` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով,
    • պետք է ունենան այդ պահեստներում օգտագործվող  բոլոր տեսակի տեխնոլոգիական սարքավորումների, տեխնիկական սարքերի ու միջոցների, ապահովիչ սարքերի, հսկիչ-չափիչ սարքերի, օդափոխության, հակավթարային, հակահրդեհային, հատուկ սարքերի և պարագաների տեխնոլոգիական փաստաթղթեր և անձնագրեր, ինչպես նաև դրանց ստուգման և փորձարկման ակտեր,
    • պետք է ունենան պահեստը շահագործող կազմակերպության գործադիր մարմնի կողմից հաստատված և կազմակերպության ստանդարտներով սահմանված`

ա.  պահեստի շահագործման գործընթացները կանոնակարգող գործելակարգեր,

բ.  արտակարգ իրավիճակներում գործելու պլան,

գ. աշխատանքային, արտադրական, շահագործման, աշխատանքի պաշտպանության, հրդեհային և տեխնիկական անվտանգության և այլ հրահանգներ:  Հրահանգների մշակման ժամանակ պետք է հաշվի առնվեն հրագործական արտադրանքներ արտադրող կազմակերպությունների կողմից տրված տեխնիկական փաստաթղթերի, անձնագրերի, շահագործման հրահանգների, ինչպես նաև տվյալ ոլորտին վերաբերող իրավական այլ ակտերի և սույն Կանոնի սահմանված պահանջները:

  1. Մեծածախ և մանրածախ պահեստները շահագործող կազմակերպության անձնակազմում ընդգրկված ինժեներատեխնիկական և մասնագետ կադրերի ուսուցումը և որակավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև պահեստները շահագործող կազմակերպության գործադիր մարմնի կողմից մշակված հետևյալ միջոցառումներն իրականացնելով`
  • կազմակերպության անձնակազմի համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ինժեներատեխնիկական կադրերից նշանակեն պահեստների անվտանգ շահագործման և հրագործական արտադրանքների ընդունման, հաշվառման և բացթողման հսկողության համար պատասխանատու անձ կամ ստեղծեն հատուկ պատասխանատու կառույց (տեխնիկական անվտանգության ծառայություն), որոնք առնվազն երեք տարին մեկ անգամ, համաձայն կազմակերպության գործադիր մարմնի կողմից հաստատված ժամանակացույցի, անցնում են մասնագիտական որակավորման ստուգում և ուսուցում: Պատասխանատու անձը միաժամանակ վարում է հրագործական արտադրանքների մուտքի և ելքի հաշվառման գրանցամատյանը: Գրանցամատյանի էջերը պետք է լինեն համարակալված, կարված և կնքված կազմակերպության կնիքով:
  • կազմակերպության անձնակազմի աշխատողներից նշանակեն հրագործական արտադրանքների տրանսպորտային ապրանքամանների բեռնման բեռնաթափման, պահեստում ըստ խմբաքանակների տեղաբաշխման, պահեստում օգտագործվող տրանսպորտային միջոցների, հրդեհաշիջման առաջնային միջոցների, հրդեհի ազդանշման և հրդեհի ազդարարման սարքերի և այլ սարքավորումների ու սարքերի սպասարկման համար մասնագետներ, որոնք տիրապետեն և ունակ լինեն իրականացնել նշված միջոցների, սարքավորումների,  սարքերի և շահագործվող այլ ապարատների ստուգում, զննում և դրանց արդյունքների գրանցում կազմակերպության կողմից մշակված համապատասխան գրանցամատյաններում, ինչպես նաև կազմակերպեն մասնագետների և սպասարկող անձնակազմի գիտելիքների ստուգումներ առնվազն 12 ամիսը մեկ անգամ,
  • մասնագետներին և սպասարկող անձնակազմին ապահովեն համապատասխան նորմատիվ ու տեխնիկական փաստաթղթերով, տեխնոլոգիական գործելակարգերով, հրահանգներով (աշխատանքային, արտադրական, աշխատանքի պաշտպանության, էլեկտրաանվտանգության, հրդեհային անվտանգության և այլն) ու ցուցումներով:
  1. Մեծածախ և մանրածախ պահեստները շահագործող կազմակերպություններում հնարավոր վթարների առաջացման դեպքում, շենքերից ու շինություններից մարդկանց տարահանման և վթարային իրավիճակների վերացման ու տեղայնացման համար բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն կազմակերպության գործադիր մարմնի կողմից մշակված և հաստատված արտակարգ իրավիճակներում գործելու պլանին համապատասխան:
  2. Մեծածախ և մանրածախ պահեստների աշխատատեղերում աշխատողների առողջության պահպանմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամաններով հաստատված սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջներին:

ԳԼՈՒԽ IX

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  1. Հրագործական արտադրատեսակների փոխադրման գործընթացում կատարվում են անվտանգության հետևյալ պահանջները.
  • հրագործական արտադրատեսակների փոխադրումը ապահովում է դրանց հատկությունների պահպանումը և իրականացվում է տվյալ տեսակի փոխադրամիջոցների համար գործող բեռների փոխադրման կանոններին համապատասխան, հաշվի առնելով հրագործական արտադրանքի վտանգավորության դասը,
  • հրագործական արտադրատեսակները փոխադրման են թույլատրվում միայն հետևյալ պայմանի դեպքում,  որ դրանք փաթեթավորված են, մակնշված են, ունեն մանիպուլիացոն նշաններ, ապրանքաուղեկցող անհրաժեշտ փաստաթղթեր և փոխադրման ժամանակ պահպանվելու են դրանց սպառողական հատկությունները և ապահոված են շահագործման փաստաթղթերի պահանջներին համապատասխանությունը,
  • անձնական օգտագործման համար քաղաքացիների կողմից ձեռք բերված (գնված) կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակները թույլատրվում է մեկ փոխադրման համար 333 կգ-ից ոչ ավելի ըստ անզուտ զանգվածի քանակություն փոխադրել շահագործման փաստաթղթերի պահանջների պահպանմամբ,
  • Կանոնի Աղյուսակ 2-ի համաձայն տրանսպորտային վտանգավորության 1,4 ենթադաս ունեցող հրագործական արտադրատեսակների փոխադրումը առանց զանգվածի սահմանափակման կատարվում է բեռնառաքողի կամ բեռնստացողի կողմից մշակված երթուղիով, վտանգավոր բեռների փոխադրման թույլտվության մասին վկայական ունեցող և վտանգավոր բեռների փոխադրման թույլտվություն ունեցող վարորդի կողմից ղեկավարվող ավտոփոխադրամիջոցներով, մեկ փոխադրամիջոցով փոխադրման կանոնների պահանջների պահպանմամբ: Բեռի ուղեկցման համար բեռնառաքող կամ բեռնստացող կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի հրամանով նշանակվում է պատասխանատու անձ կամ բեռն ուղեկցող մասնագետ (եթե բեռնառաքողի և բեռնստացողի միջև կնքված պայամանագրերում ամրագրված է այդ պահանջի պարտադիր լինելը), որի պարտականությունները (գործառույթները) կարող է կատարել փոխադրվող հրագործական արտադրատեսակների առանձնահատկությունները և հատկությունները իմացող վարորդը:
  1. Կանոնի Աղյուսակ 2-ի համաձայն տրանսպորտային վտանգավորության 1,4-ից բարձր ենթադաս ունեցող IV դասի հրագործական արտադրատեսակների, ինչպես նաև V դասի հրագործական արտադրատեսակների փոխադրումները կատարվում են Հայաստանի Հանրապետության տարածքով տարածքով վտանգավոր բեռների փոխադրման կանոններին համապատասխան.
  2. Հայաստանի Հանրապետության մուտքի, ելքի մաքսային սահմանը հատող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով հրագործական արտադրանքների փոխադրումները (ներկրում, տարանցիկ փոխադրում, արտահանում) պետք է իրականացվեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի № 955-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի № 1226-Ն որոշումների հավելվածներով սահմանված և Կանոնի պահանջներին  համապատասխան:
  3. Հրագործական արտադրանքի (վտանգավոր բեռների) տարանցիկ փոխադրումների ժամանակ, Հայաստանի Հանրապետության մուտքի (ելքի) մաքսային կետերից, համապատասխան ծառայությունների կողմից, տեղեկատվություն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ծառայություններին, նրանց կողմից ընթացուղու վրա հսկողություն իրականացնելու և  հնարավոր վթարների դեպքում անհրաժեշտ օգնություն ցույց տալու կամ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով:
  4. Հայաստանի Հանրապետության տարածքում հրագործական արտադրանքները երկաթուղային տրանսպորտով փոխադրման դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը և դրանց փոխադրման կարգը հաստատելու մասին» № 892-Ն որոշմամբ հաստատված կարգով  և  Կանոնի պահանջներով:
  5. Հրագործական արտադրանքները անսարք տրանսպորտով փոխադրելն արգելվում է:
  6. Հրագործական արտադրանքների փոխադրման ժամանակ բեռի ամրակապման համար կիրառվող գործիքները և մանրակները պետք է լինեն կայծ չառաջացնող մետաղներից: Առաջնահերթ բեռնաթափման է ենթակա հրագործական արտադրանքով ավտոմեքենան: Բեռնման և բեռնաթափման է թույլատրվում միայն մեկ ավտոմեքենա, որի հեռավորությունը պահեստային և առևտրային օբյեկտների շենքից (սենքից) պետք է լինի 5մ-ից ոչ ավելի:
  7. Բեռնման և բեռնաթափման աշխատանքների կատարման ժամանակ արգելվում է.
  • գերազանցել հրագործական արտադրանքների բարձրացման և տեղափոխման համար սահմանային թույլատրելի զանգվածը,
  • հրագործական արտադրանքներով բեռը քարշ տալ, շուռումուռ տալ և տանել ուսերի վրա կամ մեջքի վրա դրած,
  • կատարել աշխատանքները սառցածածկույթի (ձյան տեղումների) ժամանակ, բեռնման և բեռնաթափման տեղերում, ինչպես նաև կամրջակների, սանդուղքների և աստիճաների վրա առանց ավազ կամ խարամ շաղ տալու, սայթաքումից խուսափելու համար,
  • խախտել բեռի վրա ցուցանշված մակնշող և նախազգուշացնող նշանների պահանջները,
  • կատարել աշխատանքները ավտոմեքենայի աշխատող շարժիչի դեպքում, կրակային աշխատանքների կատարման ժամանակ, ամպրոպի ժամանակ:

ԳԼՈՒԽ X

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՊԱՀԱՆՋՆԵՐ

  1. Հրագործական արտադրատեսակների շահագործման փաստաթղթերի [ըստ նշանակության կիրառման (շահագործման) հրահանգ] տեքստը, փաթեթվածքի (տրանսպորտային) վրա մակնշումների հետ համատեղ պետք է պարունակի.
  • արտադրանքի անվանումը (պայմանական նշանակումը),
  • արտադրանքի վտանգավորության մասին նախազգուշացումը,
  • արտադրանքը արտադրող (մատակարարող կամ ներմուծող) կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը,
  • ստանդարտների կամ այլ փաստաթղթերի (պայմանագրերի) անվանումը, որոնց համապատասխան արտադրվել է հրագործական արտադրանքը,
  • պիտանիության ժամկետի ավարտման տարին, ամիսը,
  • վտանգավոր գործոնների ցուցակը և վտանգավոր գոտու չափերը,
  • օգտագործման պայմանների նկատմամբ սահմանափակումները,
  • արտադրանքի անվտանգ պահման և օգտահանման պահանջները,
  • Կանոնի պահանջներին հրագործական արտադրանքի համապատասխանության հավաստման մասին տեղեկատվությունը։
  1. Հրագործական արտադրատեսակների շահագործման գործընթացում կատարվում են անվտանգության հետևյալ պահանջները.
  • հրագործակման արտադրատեսակների շահագործումը կատարվում է շահագործման փաստաթղթերի պահանջներին համապատասխան կամ արտադրող կազմակերպության գործադիր մարմնի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգների (տեխնոլոգիական գործընթացների) պահանջներին համապատասխան, որոնք մշակվում են հրդեհային և տեխնիկական անվտանգության կանոններին համապատասխան:

Արգելվում է հրագործական արտադրատեսակների ոչ ըստ նշանակության կիրառումը (շահագործումը).

  • արտադրության (արդյունաբերական կիրառման) պայմաններում  հրագործական արտադրատեսակների շահագործումը իրականացվում է տեխնոլոգիական գործողությունների կատարման եղանակները, հրդեհային անվտանգության, պայթյունաանվտանգության ապահովման և դրանց պահպանման հսկողության անհրաժեշտ միջոցառումները պարունակող տեխնոլոգիական հրահանգներին (տեխնոլոգիական գործընթացներին) համապատասխան.
  • տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների (IV և V դասերի) օգտագործման հետ կապված հրավառությունների ցուցադրման անցկացումը կամ այլ տեսարանային միջոցառումների անցկացումը թույլատրվում է տվյալ տեսակի գործունեության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց.
  • հրագործական արտադրատեսակների հետ կապված բոլոր աշխատանքները կատարվում են միայն սարքին վիճակում գտնվող սարքավորումների (գործարկման սարքավորանք, գործարկման կայանք) վրա, տվյալ տեսակի հրագործական արտադրատեսակների և կիրառվող սարքավորումների նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան։ Արգելվում է հրագործական արտադրատեսակների և սարքավորումների ոչ ըստ նշանակության կիրառումը, օգտագործումը և շահագործումը.
  1. Հրագործական արտադրատեսակների ըստ նշանակության կիրառումը (շահագործումը) արգելվում է.
  • տարվա կտրվածքով ցանկացած օրվա գիշերային ժամանակ սկսած ժամը 22:00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 06:00-ն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու թույլատրելի բացառությունները սահմանելու մասին» № 1000-Ն որոշմամբ սահմանված պահանջների,
  • ցանկացած գործառական նշանակության շենքերում (սենքերում) և շինություններում, ինչպես նաև բեմական հարթակներում, մարզադաշտերում և այլ մարզական կառույցներում, բացառությամբ շենքերի ներսում կիրառման համար նախատեսված հրագործական արտադրատեսակների,
  • պայթյունավտանգ և հրդեհավտանգ օբյեկտների տարածքներում, երկաթուղիների, նավթամուղերի, գազամուղերի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի պահպանման գոտիներում,
  • շենքերի (շինությունների) տանիքներում, խորշապատշգամբներում, պատշգամբներում  և ճակատների ելուն մասերում,
  • ծերերի և հաշմանդամների տուն ինտերնատներին, առողջարաններին, հիվանդանոցներին, պոլիկլինիկաններին, ամբուլատորաններին, դիսպանսերներին, հանգստյան տներին, պանսիոնատներին, գիշերօթիկ դպոցներին և մանկական այլ հաստատություններին մոտ տարածքներում, դրանցից 1000 մ-ից ոչ պակաս հեռավորությամբ տարածքներում,
  • ցույցերի, երթերի, միտինգների և պիկետների անցկացման ժամանակ, 
  • Հայաստանի Հանրապետության ազգությունների մեծ արժեք ներկայացնող մշակույթային ժառանգության կառուցապատման, պատմամշակույթային հուշարձաններին, գերեզմանոցներին և պաշտպանմունքային կառուցվածքներին հարող տարածքների վրա, արգելանոցների, արգելավայրերի և ազգային պուրակների տարածքներում,
  • արտադրողի կողմից սահմանված տարիքային սահմանափակումը չհաղթահարած անձանց,
  • օբյեկտների տարածքների վրա, առանց օբյեկտի սեփականատիրոջ գրավոր համաձայնության,
  • տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներին համապատասխան սահմանափակված տարածքների վրա,
  • դրանց ըստ նշանակության կիրառման (շահագործման) ժամանակ անվտանգության ապահովումը չթույլատրող մթնոլորտային անբարենպաստ եղանակային պայմաններում (ուժեղ քամի` ըստ Բոֆորտի սանդղակի 5 բալ և ավելի (10,8 մ/վ) և տեղումներ`անձրև, ձյուն):
  1. IV և V դասերի հատուկ և տեխնիկական նշանակության հրավառության արտադրատեսակների, ինչպես նաև I-III դասերի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների համատեղ օգտագործմամբ մարդկանց զանգվածային կուտակման տեղերում Հայաստանի Հանրապետության պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հասարակական վայրերում կազմակերպվող հրավառությունների նախապատրաստման և անցկացման դեպքում.
  • հրավառություն կարող է կազմակերպվել` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1000-Ն որոշմամբ սահմանված.

ա. Ամանորի կապակցությամբ` դեկտեմբերի 31-ի ժամը 22.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ն,

բ. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տոն օրերին` ժամը 22.00-ից մինչև տվյալ օրվա ժամը 23.00-ն:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տոն օրերից բացի, Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնություններին պատկանող իրենց ազգային տոն օրերին, եթե դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետությունում իրականացվող պետական նշանակության հոբելյանական միջոցառումների (հանդիսությունների, տարեդարձի), Էրեբունի-Երևան տոնակատարության, միջազգային սպորտային միջոցառումների, համահայկական խաղերի բացման և փակման արարողությունների անցկացման օրերին` ժամը 22.00-ից մինչև տվյալ օրվա ժամը 23.00-ն:

  • հրավառությունների ցուցադրման անցկացումը իրականացնող իրավաբանական անձը պետք է ունենա.

ա. IV և V  դասերի տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների տարածումը իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա: Հրագործական արտադրատեսակների տարածման համար լիցենզիան հիմք չի հանդիսանում ցանկացած տեղում հրավառությունների անցկացման համար,

բ. հրավառությունների անցկացման համար կնքված պայմանագիր, տեղական ինքնակառավարման մարմինների հետ և պետական տուրքի վճարման անդորրագիր: Տեղական ինքնակառավարման մարմիններից հատուկ թույլտվություն, և  պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության վերահսկողության մարմիններից համաձայնություն հրագործական շոուների կազմակերպման և հրավառությունների անցկացման համար ընտրված տարածքների ցանկի (հասարակական վայրերի) վերաբերյալ: Տեղական ինքնակառավարման մարմիններից հատուկ թույլտվությունը,   պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության վերահսկողության մարմիններից համաձայնությունը տրվում է 3 տարի ժամկետով: Հատուկ թույլտվության ձևը մշակում է տեղական ինքնակառավարման մարմինը, համաձայնության ձևը մշակում է պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության վերահսկողության մարմինը,

  • հրավառությունների ցուցադրման անցկացումը իրականացնող իրավաբանական անձանց կողմից պետք է մշակված լինեն տեխնիկական լուծումներ (պայմաններ), որոնց կատարման դեպքում հնարավոր է հրավառությունների անցկացումը: Տեխնիկական լուծումները (պայմանները) պետք է պարունակեն տեղանքի գծապատկերը և նրա վրա հրավառության արտադրատեսակների տեղաբաշխման կետերի և պահման տեղերի նշումները, ինչպես նաև գործարկման կայանքի (հրասանդի, գործարկման սարքավորանքի) տեղակայման տեղի նշումները,  նախատեսեն անվտանգության գոտու սահմանների նշումներով մինչև շենքերը (շինությունները) անվտանգ հեռավորությունները,
  • հանդիսատեսները պետք է գտնվեն հողմակողմում: Հրավառության անցկացման տեղերից (հրասանդից, գործարկման սարքավորանքից, գործարկման կայանքից) մինչև շենքերը և հանդիսատեսները անվտանգ հեռավորությունները որոշվում են հաշվի առնելով այդ շենքերի հրակայունության աստիճանը և կիրառվող (օգտագործվող) հրավառության արտադրատեսակների հրահանգների պահանջները: Հեռավորությունները պետք է լինեն ոչ պակաս քան տվյալ դասի հրավառության արտադրատեսակի համար վտանգավոր գոտու շառավիղի կրկնապատիկը,

ա. IV և V  հրակայունության աստիճանի շենքերից և շինություններից, վառելիքի պահեստներից և էլեկտրահաղորդման գծերից մինչև հրավառության անցկացման տեղերը (գործարկման կայանքը կամ գործարկման սարքավորանքը կամ հրասանդը) հեռավորությունը անհրաժեշտ է ընդունել 500 մետրից ոչ պակաս,

բ. I - III հրակայունության աստիճանի շենքերից և շինություններից` 150 մետրից ոչ պակաս,

  • հարթակների վրա, որտեղից արձակվում (գործարկվում) են հրավառության արտադրատեսակները, արգելվում է ծխել կամ կրակ վառել, ինչպես նաև հրագործական միջոցները թողնել առանց հսկողության: Հրավառությունների  համար հարթակները անհրաժեշտ է ցանկապատել և ապահովել հրդեհամարման առաջնային միջոցներով, այդ թվում փոշենյութով լցված երկու կրակմարիչներով, յուրաքանչյուրը հինգ լիտրից ոչ պակաս տարողությամբ,
  • հրագործական շոուների կազմակերպման և հրավառությունների անցկացման ժամանակ հրավառության արտադրատեսակները կիրառող (շահագործող) հրատեխնիկները պետք է ապահոված լինեն անհատական պաշտպանության միջոցներով, այդ թվում՝ պայթյունի ժամանակ առաջացած բարձր հաճախականության ձայնային ալիքներից լսողական օրգանների պաշտպանության համար ականջակալներով,
  • հրավառությունների կազմակերպման և անցկացման, կիրառվող գործարկման կայանքի (սարքավորանքի, հրասանդի) սարքինության և անվտանգ շահագործման, հրավառությունների անցկացման տեղերի պաշտպանության և անվտանգության ապահովման համար պատասխանատու է հրավառության ցուցադրման անցկացումն իրականացնող իրավաբանական անձը,
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի  օգոստոսի 9-ի «Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու թույլատրելի բացառությունները սահմանելու մասին» № 1000-Ն որոշմամբ սահմանված` Ամանորի կապակցությամբ և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տոն օրերին հրավառությունների անցկացման ժամանակահատվածում հրդեհային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է ներգրավել մարտական հաշվարկով հրշեջ մեքենա, հակահրդեհային ծառայության ստորաբաժանման անձնակազմի անդամներից նշանակել պարեկներ և պահակակետեր դնել, ինչպես նաև անհրաժեշտ է ապահովել բուժանձնակազմով շտապ բուժօգնության մեքենայով,
  • հրավառության արտադրատեսակների ըստ նշանակության կիրառումից (օգտագործումից) հետո, հրավառությունների ցուցադրման անցկացումն իրականացնող կազմակերպության կողմից պետք է տարածքը զննվի և մաքրվի օգտագործված, չգործարկված հրավառության արտադրատեսակներից և դրանց վտանգավոր տարրերից:

 Հրավառությունների կազմակերպման և անցկացման ժամանակ, վտանգավորության ցանկացած դասի հրագործական արտադրատեսակների ըստ նշանակության կիրառման (շահագործման) գործընթացը բացառության կարգով չի համարվում որպես մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտումներ:

  1. Ազգաբնակչությանը ազատ վաճառվող I-III դասերի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների օգտագործմամբ, որոնց հետ վարվեցողությունը չի պահանջում հատուկ գիտելիքներ և հմտություններ, հրավառություններ կարող է կազմակերպել 18 տարին լրացած ֆիզիկական անձը, պահպանելով հրագործական արտադրատեսակների հետ ուղեկցվող ըստ նշանակության կիրառման (շահագործման) հրահանգի պահանջների կատարումը, ապահովելով սույն Կանոնի 90-րդ կետի, ինչպես նաև սույն կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ»  պարբերությունների  սահմանված պահանջների կատարումը:

            I-III դասերի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների օգտագործմամբ,  տեղական ինքնակառավարման մարմինների վարչական տարածքի վրա տեղաբաշխված հասարակական վայրերում և մարդկանց զանգվածային կուտակման այլ վայրերում` զվարճանքի, խրախճանքի և ժամանցի օբյեկտներում (հանդիսասրահներ, ռեստորաններ, ռեստորանա-հյուրանոցային համալիրներ, խաղատներ և այլն) հրավառությունների նախապատրաստման և անցկացման դեպքում.

  • հրավառությունների կազմակերպման, անցկացման և անվտանգության ապահովման համար պատասխանատու է տվյալ օբյեկտի սեփականատերը,
  • օբյեկտի սեփականատիրոջ կողմից հրավառություն կարող է կազմակերպվել`

ա. Ամանորի կապակցությամբ` դեկտեմբերի 31-ի ժամը 22.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ն,

բ. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տոն օրերին` ժամը 22.00-ից մինչև տվյալ օրվա ժամը 23:00-ն,

գ. տարվա կտրվածքով ցանկացած շաբաթ կամ կիրակի օրերին` ժամը 22.00-ից մինչև տվյալ օրվա ժամը 23:00-ն (մնացած օրերին արգելվում է), 

դ միայն տվյալ օբյեկտի սեփականատիրոջ գրավոր համաձայնության առկայության դեպքում և պետական տուրք վճարելու դեպքում, որտեղ իրականացվելու են միջոցառումները,

ե. կիրառվող (օգտագործվող) հրագործական արտադրատեսակների ըստ նշանակության կիրառման (շահագործման) հրահանգով, սույն Կանոնով, ազգային կամ փոխկապակցված ստանդարտներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների պարտադիր կատարման և դրանց կատարումն ապահովող պայմանների ապահովածության դեպքում,

զ. օբյեկտում հրդեհային անվտանգության նորմերի պահպանման, մարդկանց առողջությանը և գույքին, ինչպես նաև շրջակա միջավայրին վնաս չհասցնելու երաշխիքներն ապահովող մշակված միջոցառումների և միջոցների առկայության դեպքում,

է. տեղական ինքնակառավարման մարմիններին իրազեկման, պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության վերահսկողության մարմինների հետ  համաձայնության առկայության դեպքում,

ը. հրագործական շոուների կազմակերպման և հրավառությունների անցկացման համար ընտրված օբյեկտի ներսի (շենքերի ներսում կիրառման համար թույլատրելի հրագործական արտադրատեսակների համար) կամ դրսի տարածքի (մակերեսի) և կիրառվող (օգտագործվող) հրագործական արտադրատեսակների անվտանգության գոտու շառավիղի կրկնապատիկ շառավիղով  տարածքից (մակերեսից) ավելի լինելու դեպքում,

թ. 18 տարին լրացած ֆիզիկական անձանց կողմից, որոնք տիրապետում են կիրառվող (օգտագործվող) հրագործական արտադրատեսակների ըստ նշանակության կիրառման (շահագործման) հրահանգին, ուսումնասիրել են Կանոնի պահանջները,  կամ այդ աշխատանքների կատարումը պայմանագրային հիմունքներով կարող են հանձնարարվել սույն Կանոնի 91-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջների համապատասխան իրավաբանական անձանց,

  • հրագործական արտադրատեսակների ըստ նշանակության կիրառումը (շահագործումը) արգելվում է` սույն Կանոնով, ազգային ստանդարտներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին անհամապատասխանությունների կամ խախտումների հայտնաբերման  դեպքում:

ԳԼՈՒԽ XI

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  1. Գործարկման սարքավորանքը պետք է համապատասխանի ազգային, կամ ներդաշնակեցված, կամ փոխկապակցված ստանդարտների և սահմանված կարգով հաստատված գործարկման սարքավորանքի լրակազմ կոնստրուկտորական փաստաթղթերի պահանջներին: Հրագործական արտադրատեսակների տեղակայման համար հրասանդի խորության և նրա ներքին տրամագծի հարաբերության կիրառելի (ընդունելի) արժեքներն են 4-ից մինչև 6-ը:
  2. Հրագործական արտադրատեսակները պահող գործարկման կայանքի, ուղղորդիչների, հիմնակմախքի և այլ սարքերի կառուցվածքը և մեխանիկական հատկությունները պետք է ապահովեն դրանց վրա գործող ուժերի և այդ ուժերի մոմենտների փոխհատուցումը, դրանց մեջ լիցքավորվող հրագործական արտադրատեսակների փոխգործարկման հաջորդականության և նորմատիվ փաստաթղթերով նախատեսված ցանկացած տեմպերի դեպքում, իսկ հրագործական արտադրատեսակների վրա դրանց կողմից ներգործությունը չպետք է առաջ բերեն չարտոնված գործարկման և անկանոն աշխատանքի:
  3. Գործարկման սարքավորանքը կիրառման գործընթացում պետք է լինի աշխատունակ և անվտանգ, հետևյալ ներգործությունների դեպքում.
  • շրջակա միջավայրի -30Co-ից մինչև 40 Co ջերմաստիճաններում,
  • 25Co (±5) ջերմաստիճանում, մինչև  98% հարաբերական խոնավության պայմաններում 8 ժամից ոչ պակաս տևողության պահումից հետո,
  • շրջակա միջավայրի (օդի)  -50Co մինչև 50Co ջերմաստիճաններում առանց փաթեթվածքի փոխադրումից հետո.

ա. երկաթուղիով փակ վագոնում, առանց հեռավորության և արագության սահմանափակման,

բ. ավտոմոբիլային տրանսպորտով, փակ (ծածկված) ավտոմեքենայում` ասֆալտապատ կամ բետոնապատ խճուղային ճանապարհներով 5000 կմ-ից ոչ պակաս հեռավորության վրա` 60 կ/ժ-ից ոչ ավելի արագությամբ, իսկ գրունտային ճանապարհներով 500 կմ ոչ պակաս հեռավորության վրա` 40 կմ/ժ ոչ ավելի արագությամբ,

  • օդային տրանսպորտով ոչ հերմետիկ խցիկներում, առանց բարձրության և հեռավորության սահմանափակման փոխադրումից հետո: «Թռիչք-վայրեջք» ցիկլերի քանակը սահմանափակված չէ,
  • չջեռուցվող պահոցներում, -50Co-ից մինչև 50Co ջերմաստիճաններ բնական անկումների ժամանակ, 3 տարուց ոչ պակաս տևողության առանց փաթեթվածքի պահումից հետո:
  1. Գործարկման կայանքները և ուղղորդիչները պետք է ապահովեն հրաձգության առաջադրված ուղղության ±5օ-ից ոչ պակաս ճշգրտություն:
  2. Գործարկման սարքավորանքի համար նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերը պետք է պարունակեն աշխատանքային և թույլատրելի ճնշման (ամրության) մակարդակի, երկրաչափական հարաչափերի, աշխատունակության պաշարի, վերահսկվող հարաչափերի և հսկողության մեթոդների, պահման և կիրառման պայմանների նկատմամբ պահանջներ: Գործարկման սարքավորանքի համար շահագործման փաստաթղթերը պետք է պարունակեն մեխանիկական ամրության (հրասանդում թույլատրելի ճնշումների, մեխանիկական բեռնվածքների), գործարկման սարքավորանքի հանդերձավորմանը թույլատրվող արտադրատեսակի տեսակների, երկրաչափական չափերի  մասին տեղեկատվություն, անվտանգության ապահովման համար անհրաժեշտ պահանջներ և կիրառման համար այլ սահմանափակումներ:
  3. Գործարկման կայանքները և առանձին արտադրվող հրասանդերը պետք է ունենան տեղեկամատյան, տվյալ արտադրատեսակների համար նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխանության մասին պարտադիր նշումներով և յուրաքանչյուր փողի համար կրակոցների քանակի, կատարված վերանորոգման վերականգնման աշխատանքների, ամրության և երկրաչափական չափերի (վկայագրման) պարբերական ու արտահերթ ստուգումների արդյունքների հաշվառման համար լրացված բաժիններով (բացառությամբ մեկանգամյա օգտագործման արտադրատեսակների):
  4. Գործարկման սարքավորանքի վկայագրումը կարող է կատարվել վկայագրվող գործարկման սարքավորանքի ստուգման համար նախատեսված հատուկ փորձարկման արտադրատեսակներ օգտագործելով, ինչպես նաև անմիջական բեռնմամբ: Ներքին հիդրոստատիկ ճնշումով հրասանդի բեռնավորումը պետք է կատարվի ոչ պակաս քան 30%-ով, հրասանդի ընդհանուր խորության հատակային մասում:

Գործարկման սարքավորանքի վկայագրման համար նախատեսված հատուկ փորձարկման հրավառության արտադրատեսակները պետք է ապահովեն նմանակող արտադրատեսակի և նրա այրման արգասիքների փոխգործողությունների վերարտադրումը գործարկման սարքավորանքի հետ, վտանգավոր գոտու նվազագույն հնարավոր չափերի դեպքում (թռչող խոցող տարրերի նվազագույն թռիչք և դրանցով կատարվող կողմնակի գործողություններ):

 Փորձարկման հրավառության արտադրատեսակը պետք է փորձարկվող սարքավորանքում առաջացնի նմանակվող տեսակի հրավառության արտադրատեսակի համար թույլատրելի  մակարդակը 20 %-ից ոչ պակաս, բայց ոչ ավել քան 40 %-ը  գերազանցող ճնշում:

Փորձարկման հրավառության արտադրատեսակի համար շահագործման փաստաթղթերը պետք է նմանակվող հրավառության արտադրատեսակի տեսակի մասին լրացուցիչ տեղեկատվություն պարունակի, ինչպես նաև փորձարկումների անցկացման ժամանակ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ պարունակի:

  1. Հաղորդակցման ուղիները և հեռակառավարման վահանը պետք է ունենան հրագործական արտադրատեսակների չարտոնված գործարկումից (այդ թվում ստատիկ էլեկտրական լիցքերից և մակածված հոսանքներից) պաշտպանություն և հուսալի էլեկտրամեկուսացում:
  2. Հրասանդերը պետք է ունենան դիտարկման համար հասանելի և չքանդվող  մանրակի վրա արված, հրասանդի տեսակի, արտադրողի, արտադրման տարեթիվը և  նույնականացման համարը պարտադիր իր մեջ ներառող մակնշում: Հրասանդի լրակազմում ներդրակների և տակդիրների առկայության դեպքում,դրանք պետք է ունենան հրասանդի տրամաչափը և ներդրակի ներքին տրամագիծը (ներդրակ 105/100) և տակդիրի բարձրությունը ներառող մակնշում: Բոլոր դեպքերում, հրագործական կայանքի կիրառման հրահանգը (դրան որպես լրացումներ) պետք է պարունակեն հրասանդում ներդրակների և տակդիրների (այդ թվում մեկ անգամյա օգտագործման) ցուցակը, տեղակայման եղանակները և ստուգողական գործողությունները:
  3. Հրասանդերը պետք է ապահովեն դրանցում հանդերձվող հրավառության արտադրատեսակների անարգել տեղափոխությունը և կարող են լրակազմվել աշխատանքային մասի կարգավորման համար տակդիրներով:

Արգելվում է հրասանդերի օգտագործումը, որոնց մոտ հրասանդի ամբողջ երկարության ներքին տրամագծի փաստացի արժեքը գերազանցում է հանդերձման համար նախատեսված հրավառության արտադրատեսակի փաստացի տրամագիծը ոչ ավել քան 2մմ, բացառությամբ մեկուսապատման մինչև 0,8մմ առավելագույն տրամագծով կրակային շղթայի էլեկտրահաղորդալարերի արտանցիչներով հրավառության արտադրատեսակների, որոնց համար հրասանդի տրամագծի գերազանցումը պետք է լինի մեկ միլիմետրից ոչ պակաս:

  1. Ապակեպլաստիկից հրասանդերը օգտագործման են թույլատրվում, դրանց արտադրման պահից երեք տարուց ոչ ավել, ձմռան ավարտից հետո դրանց ամենամյա վկայագրման պայմանի դեպքում: Արգելվում է 150 մմ-ից ավելի տրամաչափի ապակեպլաստիկից հրասանդերի կիրառումը հրավառության արտադրատեսակների արձակման համար:
  2. Արգելվում է 64 մմ-ից ավելի տրամաչափի թղթյա գլոցած  հրասանդերի կրկնակի օգտագործումը:

ԳԼՈՒԽ XII

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՕԳԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՊԱՀԱՆՋՆԵՐ

  1. Սույն Կանոնի պահանջներին չհամապատասխանող և իրենց սպառողական հատկությունները կորցրած հրագործական արտադրատեսակները ենթակա են օգտահանման, այդ թվում նաև հետևյալ դեպքերում.
  • էլեկտրաբոցավառիչների չգործարկման,
  • բաղադրությունների չբոցավառվման,
  • արտադրատեսակների ոչ լրիվ գործարկման,
  • էլեկտրաբոցավառիչների հաղորդալարերի խզման,
  • պիտանիության ժամկետի ավարտման,
  • նույնականացման հատկանիշների բացակայության (կորուստի),
  • վնասվածության հետքերի հայտնաբերման,
  • կեղծ հրագործական արտադրատեսակը:
  1. Հրագործական արտադրատեսակների օգտահանման գործընթացում կատարվում են անվտանգության հետևյալ պահանջները.
  • իրենց սպառողական հատկությունները (խոտանված, ապրանքային տեսքը կորցրած, պիտանիության ժամկետանց) կորցրած հրագործական արտադրատեսակները օգտահանման են ենթակա սպառողի կողմից, պահպանելով հրդեհային անվտանգության և պայթյունաանվտանգության, տեխնիկական անվտանգության միջոցառումները, շահագործման փաստաթղթերում [կիրառման (շահագործման) հրահանգ] նշված կամ արտադրատեսակի վրա մակնշումների և մակագրությունների տեսքով նշված պահանջներին համապատասխան։
  • հրագործական արտադրատեսակների, ինչպես նաև արտադրության և սպառման թափոնների օգտահանումը (վնասազերծումը, ոչնչացումը) և երկրորդական արտադրանքի (հումքի, նյութերի, լրակազմող տարրերի) ստացման նպատակով օգտագործումը իրականացվում են Հայաստանի հանրապետության օրենսդրությանը համապատասխան, հրագործական արտադրատեսակների արտադրման, կիրառման (օգտագործման) և օգտահանման համար լիցենզիա ունեցող  կազմակերպությունների կողմից, կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգին (տեխնոլոգիական գործընթացին) համապատասխան:
  1. I-III դասերի կենցաղային նշանակության կրակահաղորդ քուղով հրագործական արտադրատեսակների աշխատունակ վիճակի խափանման (հրաժարում)  ժամանակ պետք է սպառողի կողմից կատարվեն հետևյալ գործողությունները՝
  • եթե կրակահաղորդ քուղը հանգել կամ այրվել է և արտադրատեսակը չի գործարկվել նրա վրա նշված դանդաղեցման ժամանակի ընթացքում, ապա հարկավոր է սպասել 10 րոպե և համոզվել, որ այն այլևս չի գործարկվի, նոր մոտենալ գործարկման սարքին,
  • հավաքել և ոչնչացնել չգործարկված հրագործական արտադրատեսակները:

Դրանք ոչնչացնում են 24 ժամ պահելով ջրի մեջ, այնուհետև վնասազերծումից հետո կարելի է նետել կենցաղային աղբի մեջ,

  • հրագործական արտադրատեսակների ոչնչացումը խարույկի (կրակի) միջոցով չի թույլատրվում:

 

Հավելված  № 2

ՑԱՆԿ

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ

  1. Զվարճացնող բնույթի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ, այդ թվում` I, II և III դասերի հրագործական արտադրատեսակներ.
  2. Թերմիտային հրագործական միջոցներ, կրակահաղորդ քուղեր (հրաքուղեր), այդ թվում` հրագործական լուցկիներ.
  3. Լուսավորման և լուսանկարչական լուսավորման հրագործական միջոցներ.
  4. Ազդանշանային հրագործական միջոցներ,այդ թվում`
  • ընդհանուր նշանակության,
  • աղետի ազդանշաններ և ազդանշանային միջոցներ,
  • փոքրաչափ նավերի համար աղետի ազդանշաններ և ազդանշանային միջոցներ,
  • պահպանման.
  1. Հրավառության հրագործական միջոցներ (արտադրատեսակներ), այդ թվում`
  • բարձունքային,
  • պուրակային,
  • փորձարկման,
  • համերգային կամ թատերական (հատուկ) հրագործական արտադրատեսակներ,
  • նմանակման հրագործական արտադրատեսակներ, օգտագործվող կինո և տեսաարտադրանքների արտադրության ժամանակ.
  1. Ծխային հրագործական միջոցներ, այդ թվում`
  • տեխնիկական նշանակության,
  • կենցաղային նշանակության.
  1. Հրաավտոմատիկայի, խանգարումների և արգելքների հաղթահարման հրագործական միջոցներ, այդ թվում`
  • տվիչների և հոսանքի հրագործական աղբյուրներ,
  • դանդաղարաններ,
  • հրահեղույսներ, կտրիչներ և այլ կատարողական (գործադիր) սարքեր,
  • հեղուկի և ցրված փոշիների արտամղման համար փամփուշտներ,
  • խանգարում առաջացնող միջոցներ,
  • արգելքների հաղթահարման միջոցներ.
  1. Արդյունաբերական նշանակության հրագործական միջոցներ, այդ թվում`
  • գազաարտադրողներ,
  • արդյունահանման հորատանցքերի վրա ներգործության,
  • եռակցման, կտրման, մակահալման,
  • տարբեր նյութերի ոչնչացման (օգտահանման) միջոցներ,
  • հրդեհամարման միջոցներ,
  • առբերման (գծանետման) միջոցներ.
  1. Բնության վրա ներգործության հրագործական միջոցներ, այդ թվում`
  • մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության միջոցներ,
  • հակակարկտային հրթիռներ.
  1. Նմանակման, ուսուցողական նմանակման և այլ հրագործական միջոցներ, այդ թվում`
  • ուսուցողական նմանակման միջոցներ,
  • խմբային խաղերի անցկացման համար միջոցներ,
  • տեխնիկական ստեղծագործության զարգացման համար միջոցներ,
  • տաքացման և ջերմացման համար միջոցներ (ջերմակներ),
  • միջատների դեմ պայքարի և ախտահանման միջոցներ.
  1. Պինդ վառելիքային հրագործական լիցքեր, այդ թվում`
  • արդյունաբերության նշանակության շարժիչների համար հրագործական լիցքեր,
  • պինդ վառելիքային լիցքերի հրագործական բոցավառիչներ.
  1. Հրահրման հրագործական միջոցներ, այդ թվում`
  • մեխանիկական գործողության (ներգործման),
  • էլեկտրական գործարկման,
  • ջերմային գործարկման.
  1. Ավտոմատ հրդեհամարման և հրդեհային ազդանշանման համակարգերի համար հրագործական սարքեր և ապարատուրաներ.
  2. Զբոսաշրջության համար հրագործական արտադրատեսակներ, այդ թվում`
  • մարդկանց ջերմացման միջոցներ,
  • սնունդի տաքացման միջոցներ և այլ միջոցներ:

 

  • Discussed

    06.12.2022 - 21.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4148

Print

Suggestions

Տեխնիկական անվտանգության մասնագետների միություն

12.12.2022

1. Նախագծով սահմանվող «Կանոններ»-ի վերնագիրը շատ երկար է և հարմար չէ օգտագործման համար, քանի որ այսպիսի անվանումը դժվար հիշելի է, նշելու կամ մեջբերելու համար՝ ոչ հարմար։ Սովորաբար, «Կանոններ»-ի վերնագիրը նշվում է ավելի համառոտ և հիշարժան։ Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք լրամշակել վերնագիրը, օրինակ՝ «Հրագործական արտադրանքի կառուցվածքի, անվտանգ արտադրության, պահպահման, կիրառման և շահագործման տեխնիկական անվտանգության կանոններ»։ 2. Նպատակահարմար է լրացնել Կանոնների բաժինների ցանկը՝ համապատասխան էջերով։ 3. Անհրաժեշտ է համարակալել ոչ միայն 14-րդ կետի վտանգավորության դասերը համարակալված չեն (I, II, III և այլ դասեր), այլև ողջ Կանոնների կետերի, ենթակետերի, պարբերությունների համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին. 4. Կետ 20-ում պահանջներ նշված չեն և տպված է ինչ-որ անհայտ նշանակության C-ն տառը: 5. 63-րդ կետի «պետք է ունենան անհրաժեշտ որակավորում՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով» արտահայտությունն անհրաժեշտ է փոխարինել «պետք է ունենան անհրաժեշտ որակավորում՝ Հայաստանի Հանրապետությունում կրթության և տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառները կանոնակարգով իրավական ակտերով սահմանված կարգով»: 6. Գլուխ VIII-ի կետ 65-ում և գլուխ IX-ի կետ 71-ում որպես զանգվածի քանակության չափորոշիչ նշված է «անզուտ» բառակազմությունը։ Մեր կարծիքով ճիշտ կլիներ «անզուտ» բառը փոխարինել «բրուտտո» բառով, կամ «անզուտ» բառի կողքը՝ փակագծում նշել «բրուտտո» բառը, որը միջազգային պրակտիկայում լայն կիրառում գտած տերմին է և ավելի հասկանալի է թե մասնագետների, թե սույն Կանոններից օգտվող և հրագործական արտադրանքի վաճառք ու տեղափոխում իրականացնող անձանց համար։ Սույն առաջարկությունները տրված են https://www.e-draft.am/projects/5113/about կայքէջի «Պահպանել որպես word ֆայլ» պատուհանում ներբեռնված փաստաթղթի վերաբերյալ, որովհետև ներբեռնված տեքստերը, դրանց համարակալումները տարբերվում են:

Մարկոս Կրասոս

06.12.2022

Արգելեք չափահասներին հրավառ ցանցակած տեսակի նյութրի վաճառքը բացառություն սահմանելով լուցկիների, կրակայրիչների մասով, կարելի է ցանկ սահմանել չթույլատրվածների մասով։

See more