ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1350-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 թվականի N - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1350-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը և «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 10-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «2020-2023 թվականների Հայաստանի Հանրապետության չափագիտության ոլորտի զարգացման ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1350-Լ որոշման․
- Վերնագրում, 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, Հավելված N 1-ի և Հավելված N 2-ի վերնագրերում «2020-2023» թվերը փոխարինել «2020-2025» թվերով.
- 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի «/31.11.2019 թ.-ի դրությամբ/» բառերը փոխարինել «/2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ/» բառերով.
- 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Հավելված
ՀՀ կառավարության 20 թվականի
-ի N -Լ որոշման
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2020 թվականի
օգոստոսի 13-ի N 1350-Լ որոշման
Ց Ա Ն Կ
2020-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառումների |
Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառա վարման մարմինները և կազմակերպությունները |
Միջոցառման իրականացման ժամկետները |
Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցա ռումների |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Թվով 12 ազգային էտալոնների կազմավորում և ճանաչում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, |
2020-2024 թթ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
1.1. |
ՍՉԱՄ ՓԲԸ կազմում գործող Արագածի գիտական կենտրոնի վերականգնված 4 ալեհավաքների հաստատում որպես էտալոն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, |
2020-2023 թթ. |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
1.2. |
Համաշխարհային բանկի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկային միջոցների շրջանակում արդյունաբերական չափագիտության լաբորատոր կենտրոնի տարածքի վերանորոգում, 4 ազգային էտալոնների կազմավորում և Եվրամիության հետ համագործակցության շրջանակում ևս 8 ազգային էտալոնների հիմնում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, |
2020-2025 թթ. |
Համաշխարհային բանկի՝ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների» ծրագիր CEPA շրջանակներում տրամադրվող դրամաշնորհ |
1.3. |
Ազգային էտալոնների պահապանների նշանակում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, |
2020-2025 թթ.
|
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
2. |
ԻՍՕ 9001:2015 «Որակի կառավարման համակարգեր, պահանջներ» միջազգային ստանդարտին համապատասխան ՍՉԱՄ -ում որակի կառավարման համակարգի մշակում և ներդրում |
ՍՉԱՄ ՓԲԸ /համաձայնությամբ/ |
2020-2023 թթ. |
Օրենքով չարգելված այլ միջոցներ |
2.1. |
ԻՍՕ 17025 ստանդարտին համապատասխան ՍՉԱՄ -ում տրամաչափարկման 2 լաբորատորիաների միջազգային ճանաչման գործընթացի ապահովում |
ՍՉԱՄ ՓԲԸ /համաձայնությամբ/ |
2020-2024 թթ. |
Համաշխարհային բանկի՝ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների» ծրագիր |
3. |
ՍՉԱՄ ՓԲԸ-ի կազմում հմտությունների զարգացման մեխանիզմի ներդրում, ՍՉԱՄ -ի անձնակազմի տեսական և գործնական վերապատրաստումների իրականացման ապահովում և Միջազգային ուսումնական գործընթացներին ՍՉԱՄ -ի ինտեգրում՝ արդյունաբերական չափագիտության ոլորտում անձնակազմի հմտությունների զարգացման նպատակով |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, |
2020 թ. շարունակական |
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
3.1. |
Միջազգային լավագույն փորձին համապատասխան տեսական և գործնական նոր ծրագրերի կազմում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, |
2020 թ. շարունակական
|
Օրենքով չարգելված այլ միջոցներ |
4. |
ՕՉՄԿ անդամակցությանն ուղղված համաձայնագրին միացման նպատակով անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կազմակերպում և իրականացում՝ օրենսդրական չափագիտության ոլորտում միջազգային լավագույն փորձի ներդրման նպատակով |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, |
2022-2025 թթ.
|
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներ Օրենքով չարգելված այլ միջոցներ |
4.1. |
CIPM/ԿՉՄԿ-ի չափումների և էտալոնների փոխադարձ ճանաչման համաձայնագրին միացման նպատակով անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կազմակերպում և իրականացում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, |
2022-2025 թթ.
|
|
4.2. |
ԿՕՕՄԵՏ-ի ծրագրերի միջոցով էտալոնների համեմատություններին մասնակցություն |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, |
2023 թ․ շարունակական
|
|
5. |
ԳՈՍՏ ԻՍՕ ԻԷԿ 17043 ստանդարտին համապատասխան որակավորման ստուգման պրովայդերի հավատարմագրում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, |
2021-2024 թթ.
|
Օրենքով չարգելված այլ միջոցներ |
6. |
Չափումների միասնականության ապահովման ոլորտի գործող նորմատիվատեխնիկա կան և իրավական բազայի վերանայում՝ ժամանակակից պահանջներին և երկրի իրական կարիքներին համապատասխան չափումների միասնականության ապահովման նպատակով |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, |
2020 թ. շարունակական
|
Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: |
7. |
Տրամաչափարկման կարողությունների (հիմնված ազգային էտալոնների բազայի վրա) զարգացում և գրեթե բոլոր չափման ուղղություններով շահագրգիռ կազմակերպություններին և անհատներին տրամաչափարկման ծառայությունների մատուցում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, |
2023 թ. շարունակական
|
Համաշխարհային բանկի՝ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների» ծրագիր |
7.1. |
Զանգվածի և հարակից մեծությունների տրամաչափարկման լաբորատորիայի հիմնում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, |
2020-2023 թթ. |
Համաշխարհային բանկի՝ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների» ծրագիր |
7.2. |
Ջերմային մեծությունների տրամաչափարկման լաբորատորիայի հիմնում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, |
2020-2023 թթ. |
|
7.3. |
Գծային (անկյունագծային) մեծությունների տրամաչափարկման լաբորատորիայի հիմնում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, |
2023-2025 թթ.
|
«Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքի զարգացմանը» ծրագիր
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցներ |
7.4. |
Էլեկտրական մեծությունների տրամաչափարկման լաբորատորիայի հիմնում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, |
2023-2025 թթ.
|
|
7.5. |
Ուժի և հարակից մեծությունների տրամաչափարկման լաբորատորիայի հիմնում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, |
2023-2025 թթ.
|
|
7.6. |
Քիմիական մեծությունների տրամաչափարկման լաբորատորիայի հիմնում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, |
2023-2025 թթ.
|
-
Discussed
05.12.2022 - 02.02.2024
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 2796
Print