Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1350-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

 20   թվականի                   N    - Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1350-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը և «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 10-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրա­պե­­տության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «2020-2023 թվականների Հայաստանի Հանրապետության չափագիտության ոլորտի զարգացման ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1350-Լ որոշման․
  • Վերնագրում, 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, Հավելված N 1-ի և Հավելված N 2-ի վերնագրերում «2020-2023» թվերը փոխարինել «2020-2025» թվերով.
  • 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի «/31.11.2019 թ.-ի դրությամբ/» բառերը փոխարինել «/2019 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ/» բառերով.
  • 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

Հայաստանի  Հանրապետության

         վարչապետ                                                                       Ն. Փաշինյան

                                       

 

Հավելված

ՀՀ կառավարության 20      թվականի

-ի N     -Լ որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 13-ի N 1350-Լ որոշման

 

Ց Ա Ն Կ

2020-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ  ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառումների
անվանումները

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառա վարման մարմինները և կազմակերպությունները

Միջոցառման իրականացման ժամկետները

Իրավական ակտերի 

ընդունման առնչությամբ        իրականացվող միջոցա ռումների
ֆինանսական ապահով ման աղբյուրը

1

2

3

4

5

1.

Թվով 12 ազգային էտալոնների կազմավորում և ճանաչում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՍՉԱՄ ՓԲԸ /համաձայնությամբ/

2020-2024 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

1.1.

ՍՉԱՄ ՓԲԸ կազմում գործող Արագածի գիտական կենտրոնի վերականգնված 4 ալեհավաքների հաստատում որպես էտալոն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՍՉԱՄ ՓԲԸ /համաձայնությամբ/

2020-2023 թթ.

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

1.2.

Համաշխարհային բանկի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկային միջոցների շրջանակում արդյունաբերական չափագիտության լաբորատոր կենտրոնի տարածքի վերանորոգում, 4 ազգային էտալոնների կազմավորում և Եվրամիության հետ համագործակցության շրջանակում ևս 8 ազգային էտալոնների հիմնում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՍՉԱՄ ՓԲԸ /համաձայնությամբ/

2020-2025 թթ.

Համաշխարհային բանկի՝ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների» ծրագիր

CEPA շրջանակներում տրամադրվող դրամաշնորհ

1.3.

Ազգային էտալոնների պահապանների նշանակում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՍՉԱՄ ՓԲԸ /համաձայնությամբ/

2020-2025 թթ.

 

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

2.

ԻՍՕ 9001:2015 «Որակի կառավարման համակարգեր, պահանջներ» միջազգային ստանդարտին համապատասխան ՍՉԱՄ -ում որակի կառավարման համակարգի մշակում և ներդրում

ՍՉԱՄ ՓԲԸ /համաձայնությամբ/

2020-2023 թթ.

Օրենքով չարգելված այլ միջոցներ

2.1.

ԻՍՕ 17025 ստանդարտին համապատասխան ՍՉԱՄ -ում տրամաչափարկման 2 լաբորատորիաների միջազգային ճանաչման գործընթացի ապահովում

ՍՉԱՄ ՓԲԸ /համաձայնությամբ/

2020-2024 թթ.

Համաշխարհային բանկի՝ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների» ծրագիր

3.

ՍՉԱՄ ՓԲԸ-ի կազմում հմտությունների զարգացման մեխանիզմի ներդրում, ՍՉԱՄ -ի անձնակազմի տեսական և գործնական վերապատրաստումների իրականացման ապահովում և Միջազգային ուսումնական գործընթացներին ՍՉԱՄ -ի ինտեգրում՝ արդյունաբերական չափագիտության ոլորտում անձնակազմի հմտությունների զարգացման նպատակով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՍՉԱՄ ՓԲԸ /համաձայնությամբ/

2020 թ.

շարունակական

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

3.1.

Միջազգային լավագույն փորձին համապատասխան տեսական և գործնական նոր ծրագրերի կազմում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՍՉԱՄ ՓԲԸ /համաձայնությամբ/

2020 թ. շարունակական

 

Օրենքով չարգելված այլ միջոցներ

4.

ՕՉՄԿ անդամակցությանն ուղղված համաձայնագրին միացման նպատակով անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կազմակերպում և իրականացում՝ օրենսդրական չափագիտության ոլորտում միջազգային լավագույն փորձի ներդրման նպատակով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՍՉԱՄ ՓԲԸ /համաձայնությամբ/

2022-2025 թթ.

 

ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներ

Օրենքով չարգելված այլ միջոցներ

4.1.

CIPM/ԿՉՄԿ-ի չափումների և էտալոնների փոխադարձ ճանաչման համաձայնագրին միացման նպատակով անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կազմակերպում և իրականացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՍՉԱՄ ՓԲԸ /համաձայնությամբ/

2022-2025 թթ.

 

4.2.

ԿՕՕՄԵՏ-ի ծրագրերի միջոցով էտալոնների համեմատություններին մասնակցություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՍՉԱՄ ՓԲԸ /համաձայնությամբ/

2023 թ․

շարունակական

 

5.

ԳՈՍՏ ԻՍՕ ԻԷԿ 17043 ստանդարտին համապատասխան որակավորման ստուգման պրովայդերի հավատարմագրում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՍՉԱՄ ՓԲԸ /համաձայնությամբ/

2021-2024 թթ.

 

Օրենքով չարգելված այլ միջոցներ

6.

Չափումների միասնականության ապահովման ոլորտի գործող նորմատիվատեխնիկա կան և իրավական բազայի վերանայում՝ ժամանակակից պահանջներին և երկրի իրական կարիքներին համապատասխան չափումների միասնականության ապահովման նպատակով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՍՉԱՄ ՓԲԸ /համաձայնությամբ/

2020 թ.

շարունակական

 

 

Լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

7.

Տրամաչափարկման կարողությունների (հիմնված ազգային էտալոնների բազայի վրա) զարգացում և գրեթե բոլոր չափման ուղղություններով շահագրգիռ կազմակերպություններին և անհատներին տրամաչափարկման ծառայությունների մատուցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՍՉԱՄ ՓԲԸ /համաձայնությամբ/

2023 թ.

շարունակական

 

Համաշխարհային բանկի՝ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների» ծրագիր
CEPA

7.1.

Զանգվածի և հարակից մեծությունների տրամաչափարկման լաբորատորիայի հիմնում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՍՉԱՄ ՓԲԸ /համաձայնությամբ/

2020-2023 թթ.

Համաշխարհային բանկի՝ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների» ծրագիր

7.2.

Ջերմային մեծությունների տրամաչափարկման լաբորատորիայի հիմնում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՍՉԱՄ ՓԲԸ /համաձայնությամբ/

2020-2023 թթ.

7.3.

Գծային (անկյունագծային) մեծությունների տրամաչափարկման լաբորատորիայի հիմնում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՍՉԱՄ ՓԲԸ /համաձայնությամբ/

2023-2025 թթ.

 

«Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքի զարգացմանը» ծրագիր

 

Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցներ

7.4.

Էլեկտրական մեծությունների տրամաչափարկման լաբորատորիայի հիմնում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՍՉԱՄ ՓԲԸ /համաձայնությամբ/

2023-2025 թթ.

 

7.5.

Ուժի և հարակից մեծությունների տրամաչափարկման լաբորատորիայի հիմնում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՍՉԱՄ ՓԲԸ /համաձայնությամբ/

2023-2025 թթ.

 

7.6.

Քիմիական մեծությունների տրամաչափարկման լաբորատորիայի հիմնում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
ՍՉԱՄ ՓԲԸ /համաձայնությամբ/

2023-2025 թթ.

 

 

  • Քննարկվել է

    05.12.2022 - 02.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2791

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ