ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Գառնի համայնքի 2023 թվականի բյուջեի հաստատման որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Գառնի համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համար համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։
Գառնի համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ) եկամուտների և ծախսերի ընդհանուր գումարը ծրագրվել է 787164,8 հազար ՀՀ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը) ՝ 0.0 հազար դրամ:
1. Բյուջեի եկամուտների կանխատեսում
Գառնի համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 624764.8 հազար ՀՀ դրամ, գերազան-ցելով նախորդ տարվա պլանավորված բյուջեն 19,3 %-ով, որը կազմում է 100942.7 հազար ՀՀ դրամ:
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 299565.5 հազար ՀՀ դրամ՝ 2022 թվականի հաստատված 197154.2 հազար ՀՀ դրամի դիմաց, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 51.9 %-ով:
2. Բյուջեի ծախսերի կանխատեսում
Գառնի համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 787164.8 հազար ՀՀ դրամի չափով։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 67,5 %-ը կամ 531164,8 հազար ՀՀ դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե),256.0մլն. ՀՀ դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 60,0 մլն ՀՀ դրամ:
Համայնքի բյուջեի նախագիծը համարվում է նորմատիվ իրավական ակտ։
-
Discussed
02.12.2022 - 19.12.2022
-
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
Garni Municipality of Kotayk Marz
Views 3156
Print