Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

   Գառնի  համայնքի 2023  թվականի  բյուջեի հաստատման որոշման  նախագիծը մշակվել է  հիմք ընդունելով Գառնի համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և առաջնորդվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:      
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համար  համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։        
    Գառնի համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ)     եկամուտների և ծախսերի  ընդհանուր գումարը ծրագրվել է  787164,8 հազար ՀՀ դրամ, դեֆիցիտը  (պակասուրդը) ՝ 0.0 հազար դրամ:        
 1. Բյուջեի եկամուտների կանխատեսում   
Գառնի  համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի  կանխատեսված  եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել   է 624764.8  հազար ՀՀ դրամ, գերազան-ցելով նախորդ տարվա պլանավորված բյուջեն  19,3 %-ով, որը կազմում է 100942.7  հազար ՀՀ դրամ:
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 299565.5  հազար ՀՀ  դրամ՝ 2022 թվականի հաստատված  197154.2 հազար  ՀՀ դրամի դիմաց, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը   51.9 %-ով:
2. Բյուջեի ծախսերի կանխատեսում  
Գառնի  համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը  ծրագրվել է  787164.8 հազար  ՀՀ դրամի չափով։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 67,5 %-ը կամ 531164,8 հազար  ՀՀ դրամը բաժին է ընկնում  ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե),256.0մլն. ՀՀ  դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 60,0 մլն ՀՀ դրամ:    
Համայնքի բյուջեի նախագիծը համարվում է նորմատիվ իրավական ակտ։

 

 

  • Обсуждалось

    02.12.2022 - 19.12.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Котайкская область муниципалитет Гарни

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3148

Принт