Add to favourites

Under development

««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի թիվ 122-Ն որոշման Հավելված 2-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների 173-րդ կետի համաձայն` նախատեսվում է  զարգացնել դատական գործընթացներում էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման համակարգը՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան իրավական կառուցակարգեր նախատեսելու միջոցով:

Նախագիծը մշակվել է ի կատարումն հիշյալ կետի և հաշվի առնելով առաջարկվող կարգավորման պարագայում քաղաքացիական և վարչական վարույթների ժամանակ գործին մասնակցող անձանց համար որոշ փաստաթղթերի ներկայացման առավել դյուրին ընթացակարգի սահմանման և դատարաններում թղթային փաստաթղթաշրջանառությունը կրճատելու անհրաժեշտությունը:

Հարկ է նշել, որ գործող կարգավորման պարագայում գործին մասնակցող անձինք և դատարանը  զրկված են փատաթղթերի էլեկտրոնային ներկայացման ընթացակարգի հնարավորությունից, ինչը մի շարք դեպքերում գործին մասնակցող անձանց համար ավելորդ ձգձգումների տեղիք է տալիս:

Ներկայացվող նախագծով նախատեսվում է նաև դատարանի կողմից կատարողական թերթի էլեկտրոնային եղանակով փոխանցում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծով նախատեսվում է փոփոխություն և լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերում, մասնավորապես`

  1. հայցադիմումի, դիմումի, բողոքի, հայցադիմումի պատասխանի, միջնորդության և այլ փաստաթղթերի ներկայացման գործող ընթացակարգերին զուգահեռ հնարավարություն ընձել գործին մասնակցող անձանց հիշյալ փաստաթղթերը ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով.
  2. Հայցադիմումի, դիմումի, հայցադիմումի պատասխանի կամ բողոքի էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում դրանց կից ներկայացվող փաստաթղթերի նույնպես էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն.

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է դյուրինացնել կատարողական թերթի փոխանցումը ԴԱՀԿ` այդպիսով խնայելով ժամանակ և ռեսուրսներ: Նախագծով նախատեսվում է՝

  1. կատարողական թերթ տալուց հետո` անհապաղ, կատարողական թերթի էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման ծառայություն ուղարկելու հնարավորություն:
  2. Նախագծի համաձայն` հարկադիր կատարողի կողմից կատարողական թերթի պարզաբանման դիմումը ևս ուղարկվելու է էլեկտրոնային եղանակով և դատարանի կողմից կայացված որոշումը նույնպես էլեկտրոնային եղանակով ուղարկվում է հարկադիր կատարման ծառայություն:
  3. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առավել դյուրին և արդյունավետ դարձնել գործին մասնակցող անձանց կողմից փաստաթղթերի` դատարան ներկայացման գործընթացը, դատարաններում կրճատել թղթային փաստաթղթաշրջանառությունը, զարգացնել դատական գործընթացներում, կատարողական վարույթի ընթացքում էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման համակարգը:

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N 1

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ  ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N 2

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ 

ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն ընդունելու դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն առաջանում: 

 

 

 

 

  • Discussed

    01.11.2017 - 17.11.2017

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8605

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

01.11.2017

Առաջարկությունը լավն է եւ իրոք կնպաստի սահմանված նպատակների իրացումը: Սակայն առաջարկվող փոփոխություններում եւ հետագայում օրենսգրքերում չպետք է ամրագրվի դրույթ առ այն, որ պետական կառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ճանապարհով փոխանցվող որոշումները եւ /կամ փաստաթղթերը համարվում են պատշաճ ծանուցում այն անձանց համար, որոնք չունեն համակարգչային համապատասխան գիտելիքներ, համակարգիչ եւ ինտերնետային կարգ: Այլաապես այդ անձինք հայտնվում են ոչ հավասար պայմաններում եւ նրանց վրա այդ նորմի կիրառումը, այնպես, ինչպես ներկայում պահանջվում է ՎԻՎՕ 283-րդ հոդվածով ու պահանջվելու է ՎԻՎՕ նոր նախագծի 104-րդ հոդվածով, կլինի հակասահմանադրական: Հակսասահմանադրական, քանզի ինչպես ՀՀ սահմանադրությամբ, այնպես էլ ՀՀ այլ օրենքներով չի սահմանված իմպերատիվ իրավանորմ առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում ինտերնետային գիտելիքներ, համակարգիչ ու ինտերնետ ունենալը պարտադիր է: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

See more