"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն
01.11.2017
Առաջարկությունը լավն է եւ իրոք կնպաստի սահմանված նպատակների իրացումը: Սակայն առաջարկվող փոփոխություններում եւ հետագայում օրենսգրքերում չպետք է ամրագրվի դրույթ առ այն, որ պետական կառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ճանապարհով փոխանցվող որոշումները եւ /կամ փաստաթղթերը համարվում են պատշաճ ծանուցում այն անձանց համար, որոնք չունեն համակարգչային համապատասխան գիտելիքներ, համակարգիչ եւ ինտերնետային կարգ: Այլաապես այդ անձինք հայտնվում են ոչ հավասար պայմաններում եւ նրանց վրա այդ նորմի կիրառումը, այնպես, ինչպես ներկայում պահանջվում է ՎԻՎՕ 283-րդ հոդվածով ու պահանջվելու է ՎԻՎՕ նոր նախագծի 104-րդ հոդվածով, կլինի հակասահմանադրական: Հակսասահմանադրական, քանզի ինչպես ՀՀ սահմանադրությամբ, այնպես էլ ՀՀ այլ օրենքներով չի սահմանված իմպերատիվ իրավանորմ առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում ինտերնետային գիտելիքներ, համակարգիչ ու ինտերնետ ունենալը պարտադիր է: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ