3. Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերից պաշտպանվելու առնչությամբ մտահոգությունները (ԱՄԿ 182-րդ կոնվենցիա)
ա. Քրեական օրենսգրքի նախագիծը հավանություն է տվել խորհրդային ժառանգությանը` չափազանց մեղմ պատիժ սահմանելով երեխաների նկատմամբ նման ծանր հանցագործությունների համար: Արդյունքում, կիրառվող պատժամիջոցները սովորաբար խիստ անհամաչափ են հանցագործությունների ծանրության համեմատ:
բ. Հոդված 224-ը (Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը) քրեականացնում է նշված գործողությունները, որոնք կատարվել են 18-ից բարձր անձի կողմից, եթե բացակայում են հոդված 186-ով (Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը) նախատեսված հանցագործության հատկանիշները: Նշված երկու հոդվածներով նախատեսված պատժամիջոցները չափազանց մեղմ են, պարունակում են երեխաներին վիկտիմիզացնելու և այդ սարսափելի հանցագործությունների արդյունավետ կանխարգելումը, քննությունը և պատժի կիրառմանը խոչընդոտելու բարձր ռիսկայինություն: Մասնավորապես, 224-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով (նվազագույնը` սահմանված է 6 ամիս ), կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 1 ամիս ժամկետով (նվազագույնը` 15 օր), կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով (նվազագույնը` 3 ամիս):
գ. 224-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է նույն հանցագործության ծանրացուցիչ հանգամանքները, մասնավորապես, եթե արարքը կատարվել է (1) այն անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն կամ (2) համացանցն օգտագործելով: Այս դեպքերում նույն արարքները պատժվում են որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` 3-7 տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով (նվազագույնը՝ 6 ամիս), կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով (նվազագույնը՝ 15 օր), կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով (նվազագույնը՝ 3 ամիս):
դ. Վերջապես, նույն հոդվածի 224-րդ հոդվածի 3-րդ մասով, նույն գործողությունները, որոնք զուգորդվել են բռնության կամ բռնության սպառնալիքի հետ, պատժվում են ազատազրկմամբ` 3-ից 6 տարի ժամկետով: Քրեական օրենսգրքի նախագծի 186-րդ հոդվածը, որը քրեականացնում է երեխաների թրաֆիքինգը, նախատեսում է պատիժնր, որոնք չեն համապատասխանում հանցագործության ծանրությանը (4-8 տարվա ազատազրկում):