-
80 - Agree
-
321 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Վարդան Համբարձումյան 25.10.2017 00:19:22 | Առաջարկում եմ 197-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված հանգամանքներում «սեռական կողմնորոշումից» բառակապակցությունից անիջապես հետո ավելացնել «գենդերային ինքնությունից»՝ բացառելու համար գենդերային ինքնության հիմքով խտրականությունը: | Չի ընդունվում Նախագծում նշվում է «...անձնական կամ այլ հանգամանքներ» հասկացությունը, որը ներառում է բոլոր դեպքերը, այդ թվում` սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը, ուստի, ավելորդ հակազդեցությունից խուսափելու նպատակով այս հասկացությունները չեն օգտագործվում: | |
2 | Արմեն Պողոսյան 25.10.2017 17:58:20 | Արևմտյան երկրներում համանման սեռական կողմնորոշման հիման վրա "խտրականությունը" քրականացնող օրենքները ՇԱՆՏԱԺԻ հիմք է ծառայում․․․ ի օգուտ անբնական սեռական հակումներ ունեցողների | ||
3 | Վահագն Մխոյան 04.11.2017 02:22:08 | Գործող օրենսգրքի 42-րդ «Անհրաժեշտ պաշտպանությունը» հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ․ «Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում և քրեական պատասխանատվության չի հանգեցնում զենքի կամ ցանկացած այլ միջոցների կամ առարկաների գործադրումը զինված անձի հարձակումից կամ անձանց խմբի հարձակումից պաշտպանվելու համար, ինչպես նաև ապօրինաբար և բռնությամբ բնակարան կամ այլ շինություն ներխուժելը կանխելու համար` անկախ ոտնձգողին պատճառած վնասի ծանրությունից:» Սա շատ հստակ սահմանում է, որը երկիմաստության կամ տարատեսակ մեկնաբանությունների տեղ չի թողնում։ Կա զինված հարձակում մարդու բնակարանի վրա, ուրեմն չկա անհրաժեշտ պաշտպանություն սահմանազանցում։ Սա շատ ողջամիտ և օրինապահ քաղաքացու իրավունքները պաշտպանող դրույթ է։ Ցավոք սրտի առաջարկվող օրենսգրքի 33-րդ «Անհրաժեշտ պաշտպանություն» հոդվածում այս հստակ դրույթը բացակայում է։ Փոխարենը 33-րդ հոդվածում կան դրույթներ, որոնք ըստ էության կաշկանդում են պաշտպանվողի գործողությունների ազատությունը։ Օրինակ՝ իր բնակարանը զինված հարձակումից պաշտպանողը դեռ մի բան էլ ստիպված է լինելու հետագայում հիմնավորել, թե ինչու ասենք այդ պահին իր մտքով չանցավ պատուհանից փախնելը։ Կարծում եմ, որ գործող օրենսդրության այս դրույթը անհրաժեշտ է ներառել նաև նոր օրենսդրությունում։ Ավելին՝ այն պետք է տարածել ոչ միայն բնակարանի, այլև ցանկացած այլ շինության վրա, որում պաշտպանվողը օրինական գտնվելու իրավունք ուներ։ Օրինակ՝ եթե հարձակման է ենթարկվել աշխատավայրում։ Բացի այդ օրինապահ քաղաքացին չպիտի տուժի կամ անհարկի քաշքոցի մեջ ընկնի հանցագործի գործողությունների հետևանքով։ Վերջիվերջո եթե չլինեին հանցագործի գործողությունները, չէին լինի նաև օրինապահ քաղաքացու պատասխան գործողությունները։ Հանցագործը նաև հնարավորություն ու ժամանակ ունեցել է պլանավորել և կշռադատել իր բոլոր անելիքները ու դրանց հետևանքները, ի տարբերություն պաշտպանվողի ում համար հարձակումը անսպասելի իրավիճակ է։ Այս բոլոր հստակեցումները նույնպես ցանկալի կլինի տեսնել նոր օրենսգրքում։ | Գործող օրենսգրքի դրույթը ոչինչ չի ավելացնում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության ընդհանուր պայմաններին, դեռ ավելին ճիշտ չէ: Մասնավորապես, շինություն է գոմը, իսկ բռնությունն էլ կարող է դրսևորվել մեկ անգամ հարվածելով, հրելով: Ուստի, կարծում ենք, որ նման նորմ նախատեսելը ավելորդություն է: Ինչ վերաբերում է Նախագծի այն նորմերին, որոնք կաշկանդում են անհրաժեշտ պաշտպանության իրավունքը, ապա խոսքը միայն կյանքից զրկելով պաշտպանությանն է վերաբերում, որը, ըստ եվրոպական կոնվենցիայի. պետք է լինի բացարձակ անհրաժեշտ, ուստի, կարծում ենք, որ Նախագծի որդեգրած մոտեցումը ճիշտ է: | |
4 | Վահագն Մխոյան 04.11.2017 02:51:16 | Իմ կարծիքով բավականին լուրջ խնդիր է գրպանահատության խնդիրը։ Գրպանահատները նույնիսկ բռնվելու դեպքում հաճախ չեն ենթարկվում քրեական պատասխանատվության, քանի որ կարողանում են տուժողների հետ համաձայնության գալ։ Պատճառն այն է, որ գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ «Տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերը» հոդվածի համաձայն գործող ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ «Գողությունը» հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը քրեորեն հետապնդվում է միայն տուժողի բողոքի առկայության դեպքում։ Արդյունքում բազմաթիվ գողություններից միայն հատուկենտ դեպքերում բռնվելով՝ գրպանահատներն այդ դեպքերում ուղղակի հաշտվում են այդ մեկ տուժողի հետ՝ նրան փոխհատուցում տալով, որից հետո հանգիստ շարունակում են իրենց հանցավոր գործունեությունը։ Պատկերը չի փոխվում նաև առաջարկվող քրեական օրենսգրքում։ 16-րդ «Քրեական պատասխանատվությունը հանցագործությունից տուժած անձի բողոքի հիման վրա» հոդվածը սահմանում է, որ 237-րդ «Գողությունը» հոդվածի առաջին մասով սահմանված արարքը «կատարած անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժած անձի բողոքի հիման վրա»։ Առաջարկում եմ հետևյալ տարբերակներից որևէ մեկը․ 1․ առանձին հոդված նախատեսել գրպանահատության համար, որով քրեական պատասխանատվություն ենթարկելը հնարավոր կլինի առանց տուժողի բողոքի; 2․ տրված հոդվածով (հոդվածներով) տուժողի բողոքի բացակայության հիմքով քրեական գործ չհարուցելու համար մտցնել քանակական սահմանափակումներ (օրինակ՝ եթե նույն անձը նախկինում երկու անգամ բռնվել է նույն արարքը գործելիս, ապա երրորդ անգամ արդեն քրեական պատասխանատվության ենթարկվում է անկախ բողոքի առկայությունից); 3․ միևնույն արարքի կրկնվելու դեպքում անկախ բողոքների առկայությունից քրեական պատասխանատվության ենթարկել հայտնի բոլոր էպիզոդների համար (այդ թվում նախորդ էպիզոդների)։ Հավանաբար կլինեն նաև խնդրի լուծման այլ տարբերակներ էլ։ | Ընդունվում է մասնակիորեն: Նախագծով որպես գողության ծանրացնող հանգամանք կնախատեսվի որպես արհեստ կատարելը, որը հանրային մեղադրանքի գործ կլինի: Առանձին գրպանահտությանն անդրադառնալը ճիշտ չի լինի, նկատի ունենալով այն, որ այս հանցանքը կարող է կատարվել նաև անչափահասի կողմից, ուստի գրպանահատության սովորական տեսակը պետք է մնա որպես մասնավոր մեղադրանքի գործ: Ինչ վերաբերում է տուժողի հետ հաշտվելուն, ապա Նախագծի համաձայն դա կարող է կիրառվել միայն առաջին անգամ հանցանք կատարած անձի կապակացությամբ: | |
5 | Կարեն Հակոբյան 06.11.2017 00:40:54 | Իսկ Գենդերային Ինքնությամբ պայմանավորված խտրականության մասով արգելք չի լինելու? | Նախագծում նշվում է «...անձնական կամ այլ հանգամանքներ» հասկացությունը, որը ներառում է բոլոր դեպքերը, այդ թվում` սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը, ուստի ավելորդ հակազդեցությունից խուսափելու նպատակով այս հասկացությունները չեն օգտագործվում: | |
6 | Արմեն Պողոսյան 06.11.2017 00:46:24 | Գովելի է, որ ՀՀ-ում սկսել են մտածել սեռական կոմնորոշման հիմքով պայմանավորված խտրականության դեմն առնելու մասին! | ||
7 | Армине Саакян 06.11.2017 00:56:11 | Я сама лесбиянка, для меня и для моих друзей крайний важный законопроект! | ||
8 | Գևորգ Գևորգյան 06.11.2017 01:13:04 | Հուսամ այս օրինագիծը ընտանեկան բռնության նման չեն չլչլի | ||
9 | Արսեն Տիգրանյան 07.11.2017 22:00:09 | Շատ հոյակապ դրույթներ ունի, բայց միայն ընդունելը քիչ կլնի, անհրաժեշտ է նաև կիրառել! | ||
10 | Կարապետ Գրիգորյան 08.11.2017 21:19:58 | 90 ականներին ինչ ընդունվել է, դա է:Միքիչ փոփոխվել է 2003ին ու վերժ: Դրսում 21րդ դարն է, դարը առաջ է շարժվում, մարդկությունը նույնպես: Այդ թվում նաև ՀՀ Քաղաքացու օրենքները ու: Բավականին հետաքրքիր դրությներ կան որոնք Մեր եկիրը,երիտասարդությանը ու ամենա կարևոր Նրանց ապահովությունը կլինի ավելին: Հուսով եմ օրենքը կնդունվի միաձայն: | ||
11 | ԳԱՅԱՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ 24.11.2017 15:18:26 | Ընդհանուր առմամբ Օրենքի նախագծը այս տարբերակը եթե ընդունվի առանց փոփոխությունների հրաշալի կլինի: Մասնավորապես 81-րդ հոդվածի (Պատժի ժամկետները որոշելի դրանք գումարելը) դրույթները ողջունելի են և մարդասիրական, քանի որ ՀՀ ՔԿՀ-ներում 1 օր անցկացնելը իրոք հեշտ բան չէ: | ||
12 | ՓԻՆՔ իրավապաշտպան հասարակական ՀԿ 24.11.2017 17:37:24 | Առաջարկում ենք 72-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը վերաձևակերպել՝ հետևյալ խմբագրմամբ՝ 7) հանցանքը գաղափարախոսական, ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական, ինչպես նաև սեռական կողմնորոշմամբ և/կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի կամ այլ սոցիալական խմբի նկատմամբ ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով կատարելը, Գտնում ենք, որ 72-րդ հոդվածում նախատեսված արարքը ծանրացնող հանգամանքների շարքում սեռական կողմնորոշմամբ և/կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության, անհանդուրժողականության շարժառիթի ուղղակիորեն ներառումը նույնքան կարևոր է, որքան գաղափարախոսական, ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական ատելության, անհանդուրժողականության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներինը։ Հոդվածի առաջին մասի յոթերորդ կետում ատելությամբ, անհանդուրժողականությամբ պայմանավորաված հանցագործությունների շարժառիթների նախատեսվող բաց ցանկը, իհարկե, տալիս է լայն մեկնաբանման հնարավորությունը, ինչը, սակայն, չի բացառում այն շարժառիթների հստակ նախատեսումը՝ որոնցով պայմանավորված ատելության հիմքով հանցագործությունները զգալի տարածում ունեն երկրում։ Ձևակարպումը, որը տրված է նախագծում, այն է՝ «այլ սոցիալակն խմբերի նկատմամբ, ատելության, անհանդուրժողականության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով կատարելը», բավարար չէ անձանց սեռական կողմնորոշմամբ և/կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված հանցագործությունների բազմապողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն ապահովելու տեսանկյունից, կարող է տալ տարընթերցման տեղիք և կարող է հանգեցնել օրենքի ոչ միատեսակ կիրառման՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա է ատելության հիմքով հանցագործությունների շարժառիթի վեր հանման և համապատասխան քննության անցկացման խնդիր։ Այս մասին է վկայում ՀՀ ոստիկանության կողմից «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի 02.09.2016թ. և 06.10.2016թ. պաշտոնական հարցումներին ի պատասխան տրամադրված տեղեկատվությունն առ այն, որ չնայած հանցանքը անձանց սեռական կողմնորոշմամբ և/կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված լինելը որպես հանցակազմի սուբյեկտիվ կողմի հատկանիշ, արարքը որակյալ դարձնող կամ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք նախատեսված չէ քրեական օրենսգրքում, սակայն կան առանձին հանցակազմեր, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ և 309.1-ին հոդվածներով նախատեսված, որոնցով այդ հանգամանքը կարող է դիտվել որպես իրավահավասարությունը խախտող հանգամանք կամ խտրականություն։ Այնուամենայնիվ, 2003ից ի վեր նշված հիմքով որևէ հանցագործություն չի արձանագրվել։ Հարց է ծագում, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը չի տուժել քրեական օրենսգրքով արգելված արարքից՝ պայմանավորված իր սեռական կողմնորոշմամբ կամ գենդերային ինքնությամբ։ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության 2016թ «ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության հիմքով հանցագործություններն ու ատելությամբ պայմանավորված այլ իրավախախտումները Հայաստանում» (http://www.pinkarmenia.org/wp-content/uploads/2016/11/hate-crime-monitoring-2016_hy.pdf) զեկույցի շրջանակներում 197 ԼԳԲՏ անձանց հետ անցկացված հարցումները վկայում են անձանց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով կատարված հանցագործությունների ոչ միայն առկայության, այլ նաև հասարակական հարաբերությունների տարբեր ոլորտներում տարածվածության մասին։ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի կողմից պատրաստվել է զեկույց (https://www.coe.int/t/dghl/monitoring/ecri/Country-by-country/Armenia/ARM-CbC-V-2016-036-ARM.pdf) Հայաստնում ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ, որում արնդրադարձ է կատարվել նաև անձանց սեռական կողմնորոշմամբ և/կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված հանցագործությունների արդյունավետ քննությանը։ Մասնավորապես զեկույցում արտահայտված մտահոգությունը կապված է երկրում տիրող հետևյալ հիմնական խնդիրների հետ. օրենսդրական բաց, դեպքերի ոչ արդյունավետ քննություն։ Այս առնչությամբ ՌԱԵՀ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանն են ներկայացվել որոշակի առաջարկներ։ Մասնավորապես՝ 1. (§ 10) ՌԱԵՀ-ն առաջարկում է, որ իշխանություններն իրենց քրեական իրավունքը, ընդհանուր առմամբ, համապատասխանեցնեն Ընդհանուր քաղաքականության թիվ 7 հանձնարարականին, ինչպես մատնանշված է նախորդ պարբերություններում, մասնավորապես՝ դրանք պետք է (1) «արգելված հիմքերի» ցանկում բացահայտորեն ներառեն մաշկի գույնը, լեզուն, ազգությունը (ինչն ընկալվում է որպես քաղաքացիություն), ազգային կամ էթնիկական ծագումը, սեռական կողմնորոշումը եւ գենդերային ինքնությունը, (2) քրեականացնեն բռնությունների հրահրումը եւ ռասայական խտրականության հրահրումը, (3) քրեականացնեն ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների եւ պատերազմական հանցագործությունների հանրային ժխտումը, պարզունակացումը, արդարացումը կամ համակերպումը։ 4. (§ 26) ՌԱԵՀ-ն առաջարկում է, որպեսզի սեռական կողմնորոշումը եւ գենդերային ինքնությունը հստակորեն ավելացվեն Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի արգելված հիմքերի ցանկում եւ որ Օրենսգրքում ավելացվի դրույթ, որը հստակորեն կամրագրի հոմոֆոբ/տրանսֆոբ շարժառիթը, որպես ծանրացուցիչ հանգամանք բոլոր սովորական հանցագործությունների դեպքում։ 7. (§ 54) ՌԱԵՀ-ն առաջարկում է, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ՝ նրանց ենթադրյալ սեռական կողմնորոշման եւ/կամ գենդերային ինքնության հիմքով, կամ նրանց իրավապաշտպանների նկատմամբ հանրության շրջանում հրահրված բռնությունների եւ ատելության, սպառնալիքների դեպքերը քննվեն եւ, համապատասխանաբար, պատժվեն։ 8. (§ 64) ՌԱԵՀ-ը վերստին առաջարկում է, որպեսզի քրեական իրավունքն արդյունավետորեն կիրառվի ռասիստական հողի վրա կատարված բռնությունների եւ դրանց հրահրման բոլոր դեպքերում, այդ թվում եւ հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի միջադեպերի հետ կապված, մասնավորապես՝ ուշադրությունը բեւեռելով իրավապահների կողմից օրենքի նկատմամբ հարգանքին։ Ավելին, իշխանությունները պետք է ամենասկզբից բռնի միջադեպերի քննության եւ դրանց հետեւող բոլոր դատական վարույթների ժամանակ ենթադրյալ ռասիստական եւ/կամ հոմոֆոբ/տրանսֆոբ շարժառիթը դարձնեն քննության բաղկացուցիչ մասը։ | Նախագծում որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է նաև այլ սոցիալական խմբի նկատմամբ ատելության կամ անհանդուրժողականության շարժառիթը, ուստի կարծում ենք, որ հարցը փակվում է, քանի որ նշված խմբերը ինքնուրույն սոցիալական խումբ են: | |
13 | ՓԻՆՔ իրավապաշտպան հասարակական ՀԿ 24.11.2017 17:43:24 | Առաջարկվում է 197-րդ հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունները. Հոդվածի առաջին մասից հեռացնել «…մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը ուղղակի կամ անուղղակի խախտելը…» ձևակերպումը՝ հետևյալ հիմնավորմամբ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (Այսուհետ՝ Կոնվենցիա) 14-րդ հոդվածը ճանաչում է խտրականության արգելքը՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների իրացման նկատմամբ, նշելով. «Սույն կոնվենցիայում շարադրված իրավունքներից եւ ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության անկախ ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնության պատկանելիությունից, կարողությունից, գույքային վիճակից, ծնունդից կամ այլ հանգամանքից»: Կոնվենցիային կից 12-րդ արձանագրությամբ ամրագրվել է խտրականության առավել համապարփակ արգելք՝ դա տարածելով ոչ միայն կոնվենցիայով նախատեսված մարդու իրավունքների և ազատությունների իրացման, այլ նաև օրենքով սահմանված ցանկացած իրավունքից օգտնվելու վրա՝ նշելով. «1. Օրենքով սահմանված ցանկացած իրավունքից օգտվելը պետք է ապահովվի առանց սեռի, ռասայի, գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալակալն ծագման, ազգային փոքրամասնության պատկանելու, սեփականության, ծննդի կամ այլ կարգավիճակի վրա հիմնված խտրականության: 2. Ոչ մեկի նկատմամբ պետական մարմնի կողմից խտրականություն չպետք է դրսևորվի սույն հոդվածի 1-ին կետում նշված որևէ հիմքով: » Խտրականության արգելքի նախատեսումը միայն մարդու իրավունքների կիրառման նկատմամբ կարող է հանգեցնել դրա նեղ մեկնաբանման ու կիրառման։ Ներպետական օրենսդրությամբ չի կարող սահմանվել մարդու իրավունքների և ազատությունների կիրառման առավել նեղ շրջանակ, քան նախատեսված է դրանք երաշխավորող միջազգային փաստաթղթերով։ Առաջարկում ենք հոդվածի առաջին մասը ձևակերպել հետևյալ կերպ՝ «Խտրականությունը՝ էապես նման իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ տարբերակված վերաբերմունքի դրսևորումը՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքերի և որևէ ողջամիտ բացատրության՝ սեռի, ռասայի, գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ կարծիքի, ազգային կամ սոցիալակալն ծագման, ազգային փոքրամասնության պատկանելու, սեփականության, ծննդի կամ այլ կարգավիճակի հիմքով..»: Խտրականության նշված սահմանումը տրված է մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում (թիվ 40094/05, 02/10/2012, § 199): Ինչպես նաև առաջարկում ենք նույն հոդվածով նախատեսված խտրականության պաշտպանված հատկանիշների շարքում ավելացնել գենդերային ինքնությունը՝ հետևյալ հիմնավորմամբ. Պաշտպանված հատկանիշների շարքում գենդերային ինքնության նախատեսումը նույնքան կարևոր է, որքան սեռական կողմնորոշման նախատեսումը, քանի որ Հայաստանի Հանրապետությունում տրանսգենդեր անձանց նկատմամբ խտրականությունը տարածված է ինչպես կրթական հաստատություններում, այնպես էլ ծառայությունների մատուցման, բժշկական սպասարկման և բուժօգնության տրամադրման, աշխատանքային և այլ իրավահարաբերություններում։ Այս մասին է վկայում «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության 2016թ. Տարեկան զեկույցը (http://www.pinkarmenia.org/hy/2017/06/annualreview2016/)։ Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի կողմից ներկայացված զեկույցում Հայաստանի Հանրապետությանն են ներկայացվել որոշ առաջարկներ։ Սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության դեպքերի պատշաճ արձանագրման, քննության և կանխարգելման ուղղությամբ ներկայացվել են առաջարկներ, որոնց արձագանքել է պետությունը՝ նշելով իր համար առաջարկների ընդունելիության մասին։ Նշված առաջարկներն ու դրանց վերաբերյալ պետության դիրքորոշումը՝ ստորև՝ 120.72. Մշակել եւ ընդունել համապատասխան օրենսդրական եւ վարչական միջոցներ՝ կանանց նկատմամբ խտրականության, ինչպես նաեւ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նպատակով (Արգենտինա). Ընդունելի է; ՀՀ օրենդրությունն արգելում է խտրականությունը: 120.52. Ընդունել օրենք հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հավասար վերաբերմունք ապահովելու նպատակով՝ համաձայն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի, եւ գործուն կերպով կիրառել այն, ինչպես նաեւ արգելել սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության հիմքով խտրականությունը եւ ապահովել ԼԳԲՏ անձանց արդյունավետ պաշտպանությունը (Ավստրիա) Ընդունելի է: Մշակվել է «ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ապահովումը, ինչը բխում է կոնվենցիայի պահանջներից: Տես նաև 120.48-ը 120.86. Ապահովել, որ պաշտոնատար անձինք անցնեն համապատասխան վերապատրաստման դասընթացներ, եւ որ ԼԳԲՏԻ անձանց վրա հարձակման դեպքերի առնչությամբ իրավապահ մարմինների կողմից բազմակողմանի եւ անհապաղ քննություն իրականացվի (Ավստրալիա) Ընդունելի է; վերապատրաստման դասընթացներն կրում են շարունակական բնույթ և անցկացվում են խտրականության բոլոր դրսևորումների հետ կապված: 120.48. Ապահովել խտրականության բացառման սկզբունքի կիրառումը եւ ընդունել խտրականությունը բացառելու վերաբերյալ համապարփակ օրենք (Նիդեռլանդներ) Ընդունելի է, ՀՀ արդարադատության նախարարությունը ուսումնասիրել է ՀՀ օրենսդրության համապատասխանությունը խտրականության արգելմանը վերաբերող միջազգային իրավական նորմերին, ինչպես նաև 2014 թվականին քննարկվել է «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենք ընդունելու հարցը: Այս խնդրի վերաբերյալ անց են կացվել հանրային քննարկումներ, որոնց արդյունքների մասին տեղեկացվել է Կառավարությանը: Համապատասխանաբար քննարկվել է Օրենքի ընդունման նպատակահարմարության հարցը: Այստեղ խոսքը գնում է ոչ միայն սեռական կողմնորոշման այլ նաև գենդերային ինքնության հիմքով խտրականության մասին, որը պետությունն ընդունելի է համարել։ Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումները՝ կարող ենք պնդել, որ որևէ տրամաբանություն գենդերային ինքնությունը որպես խտրականությունից պաշտպանված հատկանիշ հոդվածում չներառելու մեջ չկա։ | Չի ընդունվում Հարցն այն է, որ խտրականության քրեորեն պատժելի դրսևորումները կապվում են միայն իրավունքների, ազատությունների կամ օրինական շահերի ոտնահարման հետ, իսկ այլ դրսևորումները քրեականացնելը խնդրահարույց է: | |
14 | ՓԻՆՔ իրավապաշտպան հասարակական ՀԿ 24.11.2017 17:50:07 | Առաջարկում ենք թիվ 306 հոդվածը վերաձևակերպել հետևյալ խմբագրմամբ՝ «1. Ազգային, էթնիկական, ռասայական, քաղաքական, գաղափարախոսական կամ կրոնական, սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով թշնամանք, ատելություն կամ անհանդուրժողականություն, ինչպես նաև այլ սոցիալական խմբի նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հարուցելուն ուղղված արարքը՝…»։ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը իր՝ Հայաստանում ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ զեկույցում (https://www.coe.int/t/dghl/monitoring/ecri/Country-by-country/Armenia/ARM-CbC-V-2016-036-ARM.pdf) նշում է, որ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածում, որով հանրային ատելություն հրահրելը հայտարարվում է անօրինական, արգելված հիմքերի թվում չի նշվում սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը։ ՌԱԵՀ-ը մասնավորապես անդրադարձել է ՀՀ իշխանությունների կողմից 2011թ-ից ի վեր արձանագրված ատելություն սերմանող խոսքի դեպքերի վերաբերյալ տվյալներին՝ մտահոգություն հայտնելով դրանց քանակի հետ կապված։ ՌԱԵՀ-ը նաև անդրադարձել է ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության խոսքի երկու հայտնի դեպքի «Դի-Այ-Ուայ» ակումբի պայթեցմանը հաջորդած և «Իրավունք» թերթում տպագրված հոդվածի վերաբերյալ, որոնք այժմ գտնվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ (§ 26) ՌԱԵՀ-ն առաջարկում է, որպեսզի սեռական կողմնորոշումը եւ գենդերային ինքնությունը հստակորեն ավելացվեն Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի արգելված հիմքերի ցանկում եւ որ Օրենսգրքում ավելացվի դրույթ, որը հստակորեն կամրագրի հոմոֆոբ/տրանսֆոբ շարժառիթը, որպես ծանրացուցիչ հանգամանք բոլոր սովորական հանցագործությունների դեպքում։ | Նախագծում որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է նաև այլ սոցիալական խմբի նկատմամբ ատելության կամ անհանդուրժողականության շարժառիթը, ուստի կարծում ենք, որ հարցը փակվում է, քանի որ նշված խմբերը ինքնուրույն սոցիալական խումբ են: | |
15 | Զարուհի Հովհաննիսյան 29.11.2017 11:52:15 | Սեռական բռնություն 1.1 ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասի ծանրացնող հանգամանք պետք է սահմանել այն դեպքը, երբ արարքը կատարվում է ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձի նկատմամբ: «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) նախագծի համաձայն նախատեսվում է ընդունել հիշյալ օրենքը, որը միտված է կանխարգելելու ընտանեկան բռնությունը, ինչպես նաև ձևավորել ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկվածների անվտանգության և պաշտպանության, նրանց իրավունքների և օրինական շահերի, այդ թվում՝ արդարադատության մատչելիության ապահովման համար անհրաժեշտ իրավական կառուցակարգեր: Հիշյալ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ գործող օրենսդրությունն ունակ չէ համարժեք պատասխան տալ ծագած մարտահրավերներին. այն չի ապահովում ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության համար անհրաժեշտ գործուն իրավական կառուցակարգեր: Նման գործառույթներ իրականացնող պետական մարմինների գործունեությունը չի ենթարկվում համակարգային կարգավորման, ամբողջ ծավալով չի ապահովվում ընտանիքում բռնության ենթարկվածների` արդարադատության մատչելիության իրավունքը, մի շարք դեպքերում օրենքում առկա բացերի պատճառով հնարավոր չի լինում ապահովել ընտանիքում բռնության իրական սպառնալիքի ներքո գտնվող անձանց անվտանգությունը և պաշտպանությունը, չի վարվում ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում, ոլորտում առկա են մի շարք այլ բացեր: Վերոգրյալ բացերը լրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2014թ. փետրվարի 27-ին հաստատված` Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրում (40-րդ կետ) ընդգծել է միջազգային չափանիշներին համապատասխան` ընտանեկան բռնության դրսևորումների կանխարգելման և պատասխանատվության գործուն իրավական մեխանիզմների նախատեսման անհրաժեշտությունը: «Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ 1.Ընտանիքում բռնություն Է համարվում ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջեւ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 2. Ընտանիքում բռնության տեսակներն են` սեռական բռնություն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ընտանիքի անդամներ են՝ ա. ամուսին (այդ թվում`փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձ), նախկին ամուսին, ծնող, այդ թվում` խորթ ծնող, որդեգրող ծնող, խնամատար ծնող, երեխա (նաեւ` որդեգրված, խորթ, հոգեզավակ), որդեգրող ծնողի ամուսին, ամուսնու ծնողներ, նախկին ամուսնու ծնողներ` անկախ համատեղ բնակության հանգամանքից. բ. համատեղ բնակվող տատ, պապ, քույր եւ եղբայր (նաեւ` համամայր կամ համահայր), ամուսնու քույր, ամուսնու եղբայր, ինչպես նաեւ ամուսնու ծնողների, քրոջ եւ եղբոր համար` փեսան եւ հարսը. 4) ընտանիքում բռնություն գործադրած անձ` անձ, ում նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում. Օրենքի ընդունման անհրաժեշտության հիմնավորվածության մեջ նշված է ըստ էության այն հանգամանքը, որ գործող օրենսդրությունը ունակ չէ համարժեք պատասխան տալ ծագած մարտահրավերներին և չի ապահովում ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության համար անհրաժեշտ գործուն իրավական կառուցակարգերը: Այսինքն որպես այդպիսին ընտանիքում բռնությանն առնչվող հասարակական հարաբերությունները իրենց բնույթով բարդ են և պահանջում են համապատասխան լուծումներ: Ընտանիքում բռնությունը բնութագրվում է որպես ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքների կիրառում ընտանիքի անդամների կամ նախկինում ընտանիքի անդամներ հանդիսացած անձանց միջև: Ընտանիքում բռնության տեսակներից է հանդիսանում սեռական բռնությունը, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները: Նախագծի 193-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը որպես ՙսեքսուալ բնույթի բռնի գործողություններ՚-ի ծանրացնող հանգամանք նշում է այն դեպքը, երբ այդ արարքը կատարվել է տասնութ տարին չլրացած հանցագործությունից տուժած անձի նկատմամբ այն անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն: Երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը ի թիվս այլ անձանց ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածով ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին։ Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար։ Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին։ Այսինքն Նախագծի 193-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ ծնողի կողմից տասնութ տարին չլրացած հանցագործությունից տուժած անձի նկատմամբ ծնողի կողմից կատարված արարքը որակվում է որպես ծանրացնող հանգամանք և սահմանվում է 8-ից 15 տարի ժամկետով ազատազրկում: Ակնհայտ է, որ նախագծով ևս կարևորություն է տրվել և ընդգծվել ընտանիքում բռնության ենթարկված անձի նկատմամբ կատարված արարքի բարձր հանրային վտանգավորությանը: Ելնելով այդ հանգամանքից առաջարկվում է, որպեսզի ընտանիքում բռնության ենթարկված անձի նկատմամբ կատարված սեքսուալ բնույթի բռնի գործողությունները որակվի որպես ծանրացնող հանգամանք և այն զետեղվի Օրինագծի 193-րդ հոդվածի 2-րդ մասում: | Չի ընդունվում Նույն հաջողությամբ, որպես ծանրացնող հանգամանք կարելի էր առանձին նախատեսել հանցանքի կատարումը մանկատան կամ այլ հաստատությունների սաների նկատմամբ և այլն: Բացի այդ, պարտադիր չէ, որ քրեական օրենսգիրքը հիմնվի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթների վրա: Կարծում ենք, որ Նախագծի կարգավորումները հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու առումով բավարար են: | |
16 | Զարուհի Հովհաննիսյան 29.11.2017 11:58:22 | ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի 172-րդ, 189-րդ, 191-րդ, 192-րդ, 230-րդ հոդվածներում առկա են ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական, բռնության բոլոր դրսևորումները: Գտնում ենք, որ հիշյալ հոդվածներում որպես ծանրացնող հանգամանք պետք է սահմանվի այն դեպքը, երբ քրեորեն պատժելի արարքները կատարվում են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի համատեսքում ընտանիքի անդամների նկատմամբ: Գտնում ենք, որ թե հիշյալ նորմերում, թե ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի 193-րդ հոդվածում Օրենքի համատեքստում ընտանիքի անդամների նկատմամբ կատարվող հանրորեն վտանգավոր արարքները ծանրացնող հանգամանք չդիտարկելը Օրենքի ընդունումը կդարձնեն ինքնանպատակ, քանի որ ընտանեկան բռնությանն առնչվող առանձին օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հանցվորի կատարած գործողությունը հանրորեն ավելի վտանգավոր է և պետությունը ունի պոզիտիվ պարտականություն պաշտպանելու ընտանիքի անդամներին ցանկացած տեսակի բռնությունից: Ընտանիքում կատարվող բռնության տեսակները ՀՀ քրեական օրենսգրքի նախագծում որպես ծանրացնող հանգամանք չդիտարկելը այդ օրենքը կդարձնի ապրիորի և չի ծառայի օրենքի ընդունման նպատակին, այն է կանխարգելու ընտանիքում տեղի ունեցող բռնի գործողությունները, պաշտպանելու ընտանիքի անդամների իրավունքները և օրինական շահերը: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ ընտանեկան բռնության գործերով պետություններն ունեն պոզիտիվ պարտականություն պատշաճ քննություն իրականացնելու և որ պետք է ստեղծվի և արդյունավետորեն կիրառվի մի այնպիսի համակարգ, որով կպատժվեն ընտանեկան բռնության բոլոր դրսևորումները և բավարար երաշխիքներ կտրամադրվեն դրանցից տուժող անձանց: (Բեվաքուան և Ս-ն ընդդեմ Բուլղարիայի գործով 2008թ. հունիսի 12-ի վճիռ, Օփուզն ընդդեմ Թուրքիայի գործով 2009թ. հունիսի 9-ի (Դիմում Հ-33401/02) վճիռ, Կոնտրովան ընդդեմ Սլովակիայի գործով (Դիմում Հ-7510/04) 2007թ. մայիսի 31-ի վճիռ): Կանանց նկատմամբ բոլոր տեսակի խտրականությունների վերացման մասին (CEDAW) Կոնվենցիան ընդունվել է 1979թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից և Թուրքիայի կողմից վավերացվել 1986թ.հունվարի 19-ին: CEDAW նպատակների համար §կանանց նկատմամբ խտրականություն¦ հասկացությունը նշանակում է «…սեռի հատկանիշով ցանկացած տարբերություն, բացառություն կամ սահմանափակում, որն ուղղված է տղամարդկանց և կանանց իրավահավասարության հիման վրա քաղաքական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական կամ ցանկացած այլ μնագավառում մարդու իրավունքներից և հիմնական ազատություններից կանանց օգտվելու թուլացմանը կամ ի չիք դարձնում դրանց ճանաչումը, օգտագործումը կամ իրականացումը» անկախ նրանց ընտանեկան դրությունից Կոնվենցիայի 2-րդ հոդվածը սահմանում է, որ մասնակից պետությունները դատապարտում են կանանց նկատմամբ խտրականությունը` դրա բոլոր ձևերով հանդերձ, համաձայնվում են բոլոր համապատասխան եղանակներով անհետաձգելիորեն վարել կանանց նկատմամբ խտրականության վերացման քաղաքականություն և այդ նպատակով պարտավորվում են ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները՝ որևէ անձի կողմից կանանց նկատմամբ ցուցաբերվող խտրականությունը վերացնելու ուղղությամբ, ձեռնարկել համապատասխան միջոցներ, այդ թվում` օրենսդրական բնույթի, կանանց նկատմամբ խտրականություն պարունակող գործող օրենքները, որոշումները, սովորույթները և պրակտիկան փոփոխելու կամ վերացնելու համար: 2002 թ. ապրիլի 30-ին (2002) 5-րդ որոշմամբ կանանց բռնությունից պաշտպանելու վերաբերյալ իր Առաջարկության մեջ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն առաջարկել է, որ անդամ պետությունները պետք է ընտանեկան բռնության բոլոր ձևերը համարեն քրեական հանցագործություններ և նախատեսեն անվտանգության միջոցառումեր իրականացնելու հնարավորություն, inter alia, հնարավորություն տալ դատական իշխանություններին իրականացնել միջանկյալ միջոցառումներ տուժողներին պաշտպանելու համար, արգելել հանցավորին շփվել, հաղորդակցվել կամ մոտենալ տուժողներին կամ մուտք գործել բնակության վայր կամ արգելված տարածք` պատժելով հանցավորին անվտանգության բոլոր միջոցառումների խախտման համար և պարտադրել ոստիկանությանը, բժշկական և սոցիալական մարիմիններին կազմել իրենց գործողությունների մասին արձանագրություններ: Եվրոպայի խորհրդի 27 անդամ պետությունների, մասնավորապես` Անդորրայի, Ադրբեջանի, Բելգիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Չեխիայի Հանրապետության, Դանիայի,Անգլիայի և Ուելսի, Ֆինլանդիայի, նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետության, Ֆրանսիայի, Վրաստանի, Գերմանիայի, Հունգարիայի, Իռլանդիայի, Լատվիայի, Լյուքսեմμուրգի, Մալթայի, Մոլդովայի, Նիդեռլանդների, Ռուսաստանի Դաշնության, Սերμիայի, Սլովակիայի, Շվեդիայի, Թուրքիայի և Ուկրաինայի իշխանություններ ազատ են ընտանեկան μռնություն կիրառած անձի նկատմամμ քրեական գործ հարուցելու որոշման կայացման հարցում: Քրեական գործ հարուցելու վերաբերյալ մեծամասամμ օրենսդրության մեջ առկա է տարանջատում, այն է` մասնավոր մեղադրանքի գործեր (և որի դեպքում տուժողի μողոքը քրեական գործ հարուցելու հիմք է) և հանրային մեղադրանքի գործեր (որպես կանոն` ծանր հանցագործություններ, որոնց քննությունը μխում է հասարակական շահից): ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝ 1. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: 2. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները: ՄԻԵԴ-ի «Օփուզն ընդդեմ Թուրքիայի» գործում մատնանշված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի առաջարկից բխում է, որ ընտանեկան բռնության բոլոր ձևերը համարեն քրեական հանցագործություններ և նախատեսեն անվտանգության միջոցառումեր իրականացնելու հնարավորություն: ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածը ուղղակիորեն սահմանում է, որ ներպետական օրենսդրությամբ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները և հիմնական իրավունքների և ազատությունների դեպքում հաշվի է առնվում միջազգային պայմանագրերի հիման վրա գործող պրակտիկան, ուստի ՀՀ չի կարող որպես քրեական հանցագործություն չդիտարկել՝ ընտանեկան (ընտանիքում) բռնության բոլոր ձևերը, ընդ որում որպես քրեական հանցագործություն պետք է սահմանվի կոնկրետ ընտանեկան (ընտանիքում) բռնությունը, հակառակ պարագայում կստացվի, որ ՀՀ քրեական օրենսգրքի նախագծում առկա են բացեր, որոնք չեն բխում ՄԻԵԴ-ի պրակտիկայից և ստեղծված իրավիճակը հակասահմանադրական է: Ելնելով ինչպես 1-ին կետում հիշատակված հիմնավորումից, այնպես վերը նշված հիմնավորումից առաջարկվում է՝ ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի 172-րդ, 189-րդ, 191-րդ, 192-րդ, 230-րդ հոդվածներում որպես ծանրացնող հանգամանք սահմանել՝ ընտանիքում ընտանիքի անդամների նկատմամբ կիրառվախ ֆիզիկական, տնտեսական, հոգեբանական բռնության դեպքը: | Չի ընդունվում Նույն հաջողությամբ, որպես ծանրացնող հանգամանք կարելի էր առանձին նախատեսել հանցանքի կատարումը մանկատան կամ այլ հաստատությունների սաների նկատմամբ և այլն: Բացի այդ, պարտադիր չէ, որ քրեական օրենսգիրքը հիմնվի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթների վրա: Կարծում ենք, որ Նախագծի կարգավորումները հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու առումով բավարար են: | |
17 | Զարուհի Հովհաննիսյան 29.11.2017 11:59:05 | ՀՀ քրեական օրենսգրքի 71-րդ հոդվածը սահմանում է պատիժը մեղմացնող հանգամանքները, ըստ որի 1. Պատիժը մեղմացնող հանգամանքներ են՝ 8) հանցանքը հանցագործությունից տուժած անձի հակաիրավական կամ հակաբարոյական վարքագծի ազդեցության տակ կատարելը, Գտնում ենք, որ ՙհակաբարոյական վարքագծի ազդեցության տակ կատարել՚ դեպքը մեղմացնող հանգամանք դիտարկելը չի բխում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի էությունից և տրամաբանությունից: Բարոյականություն կամ մորալ (լատ.՝ moralitas, լատ.՝ mores բարքեր), բարոյագիտության ուսումնասիրության օբյեկտ, հասարակական գիտակցության ձևերից մեկը, սոցիալական հասկացություն, որ կատարում է մարդկանց վարքի կարգավորման ֆունկցիա հասարակական կյանքի առանց բացառության բոլոր բնագավառներում։ Իրավական նորմերը կիրառվում են մարդու նկատմամբ դրսից՝ կանխորոշելով նրա վարքի կանոնները հանրային կյանքում, իսկ բարոյական նորմերը տրված են մարդու արմատական բնազդների խավում, նրա ենթագիտակցական կառույցներում և կանխորոշված են այս կամ այն էթնիկ տեսակ աշխարհընկալման մոդելով: Մորալ կամ բարոյականություն բառը ներմուծվել է Ցիցերոնի կողմից։ Լատիներեն mores նշանակում է հասարակական բարքեր, չգրված կանոններ: Տուժողի հակաբարոյական այլ գործողությունները (անգործությունը) բարոյականության նորմերին հակասող այն արարքնենրն են, որոնք կարող են հոգեկան խիստ հուզմունքի վիճակի առաջացման հիմք հանդիսանալ: Սրանց օրինակ կարող են հանդիսանալ, ասենք, ամուսնական անհավատարմության ակնհայտ փաստը, մերձավորներին դավաճանությունը և այլն: (…) Նման իրադրությունում հանցավորի մեջ աստիճանաբար հոգեկան լարվածություն է կուտակվում, և երբ նրա «համբերության բաժակը» լցվում է, հանկարծակի առաջ է գալիս հոգեկան խիստ հուզմունք, որն էլ հանգեցնում է սպանության: Հանկարծակի առաջացած աֆեկտը, որը ձևավորվում է երկարատև հոգեճնշող վիճակի ազդեցության տակ՝ կապված տուժողի կողմից պարբերաբար հակաիրավական կամ հակաբարոյական վաքագիծ դրսևորելու հետ, հատկապես բնութագրական է ընտանեկան-կենցաղային հարաբերությունների ոլորտում կատարվող սպանություններին: Սրա վառ օրինակն է այն դեպքը, երբ հարբեցող ամուսնու պարբերական հակաիրավական կամ հակաբարոյական վարքագծի արդյունքում, որն ուղեկցվում է թեժ վիճաբանություններով, ծեծկռտուքով, վիրավորանքներով և այլն, նրա ընտանիքի հուսալքված անդամներից մեկը դիմում է սպանության: ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի 71-րդ հոդվածում որպես մեղմացնող հանգամանք դիտարկված «հակաբարոյական վարքագծի ազդեցության տակ կատարելը» եզրույթը չի բխում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի տրամաբանությունից և ընդունման անհրաժեշտությունից: «Բարոյականություն» եզրույթը ունի լայն հասկացություն, վերը բերված դոկտրինալ աղբյուրի մեկնաբանությունից բխում է, որ ընտանեկան-կենցաղային հարաբերությունների ոլորտում կատարվող սպանության շարժառիթ կարող է հանդիսանալ ամուսնական անհավատարմությունը, որի դեպքում հանցավորի մոտ կարող է հանկարծակի առաջանալ հոգեկան խիստ հուզմունքի վիճակ: Նման պայմաններում հանցավորի նկատմամբ որպես մեղմացնող հանգամանք կկիրառվի, քանի որ իր այդ գործողությանը նպաստել է «տուժողի հակաբարոյական վարքագիծը»: Հիշյալ օրենքը միտված է ձեւավորել ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկվածների անվտանգության եւ պաշտպանության, նրանց իրավունքների եւ օրինական շահերի ապահովման համար անհրաժեշտ իրավական կառուցակարգեր: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ գործող օրենսդրությունն ունակ չէ համարժեք պատասխան տալ ծագած մարտահրավերներին. այն չի ապահովում ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության համար անհրաժեշտ գործուն իրավական կառուցակարգեր: Նման գործառույթներ իրականացնող պետական մարմինների գործունեությունը չի ենթարկվում համակարգային կարգավորման, ամբողջ ծավալով չի ապահովվում ընտանիքում բռնության ենթարկվածների` արդարադատության մատչելիության իրավունքը և մի շարք այլ իրավունքներ: Ուստի ընտանիքում կատարվող ցանկացած բռնություն՝ անկախ այն հանգամանքից, որ այն կատարվել է ՙտուժողի հակաբարոյական վարքագծի՚ հետևանքով չի կարող որակվել որպես մեղմացնող հանգամանք, հակառակ պարագայում կստացվի, որ կնոջ կամ ամուսնու ամուսնական անհավատարմությունը կարող է որակվել որպես «տուժողի հակաբարոյական վարքագիծ» և ըստ այդմ հանդիսանա մեղմացնող հանգամանք: Նշվածից ելնելով, առաջարկվում է՝ 1. ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի 71-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետում նշված «հանցանքը հանցագործությունից տուժած անձի հակաբարոյական վարքագծի ազդեցության տակ կատարելը» չորակել որպես մեղմացնող հանգամանք: 2. ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի 72-րդ հոդվածում որպես պատիժը ծանրացնող հանգամանք որակել «ընտանիքում բռնության ենթարկված անձի նկատմամբ» հանցավորի կատարած գործողությունը: | Ընդունվում է մասնակի Հակաբարոյականության մասին նշումը Նախագծից կհանվի: Ինչ վերաբերում է ծանրացնող հանգամանքին, ապա չի ընդունվում հետևյալ հիմնավորմամբ: Նույն հաջողությամբ, որպես ծանրացնող հանգամանք կարելի էր առանձին նախատեսել հանցանքի կատարումը մանկատան կամ այլ հաստատությունների սաների նկատմամբ և այլն: Բացի այդ, պարտադիր չէ, որ քրեական օրենսգիրքը հիմնվի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթների վրա: Կարծում ենք, որ Նախագծի կարգավորումները հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու առումով բավարար են: | |
18 | Khachatur Adumyan 30.11.2017 17:36:53 | 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում 12.11.2013թ. կատարված փոփոխություններով (ՀՕ-112-Ն) 18-րդ գլխում (սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները) խստացվեցին մի շարք հանցակազմերի համար նախատեսված պատիժները։ Սույն նախագծի 27-րդ գլխում անարդարացիորեն եւ անհիմն կերպով մեղմացվել են անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողությունների համար նախատեսված պատիժները՝ թե՜ պատժատեսակի, թե՜ պատժաչափի իմաստով։ Մասնավորապես, ի թիվս այլոց, առավել ցայտուն է նախագծի 194-րդ հոդվածը, որի 3-րդ մասի համաձայն՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ կատարված՝ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով։ Մինչդեռ, գործող օրենսդրությամբ (140-րդ հոդվածի 2-րդ մաս` 12.11.2013թ. կատարված փոփոխություններով (ՀՕ-112-Ն)) նույն արարքի համար պատիժը խստացվել էր՝ սահմանվելով 5-12 տարի ազատազրկում, որով արարքը դարձվում էր առանձնապես ծանր հանցագործություն։ Խնդրում ենք նախագծի հեղինակներին հիմնավորել, թե հանրային ո՞ր շահի հետապնդմամբ է հիմնավորվում նման նողկալի հանցագործությունների համար սահմանված պատիժների մեղմացումը։ Նոր քրեական օրենսգրքի նախագծի ընդունման առիթը կարելի էր օգտագործել՝ այսօրինակ արարքների համար սահմանված պատիժներն էլ ավելի խստացնելու եւ առաջադեմ փորձին մոտարկվելու նպատակով։ Առավել եւս, անհնար է Հայաստանում պատկերացնել որեւէ քաղաքացու կամ քաղաքական սուբյեկտի, որը դեմ կլիներ երեխայի դեմ ուղղված սեռական հանցագործությունների խստագույնս պատժմանը։ Պետք է հատկապես հաշվի առնել, որ այս հանցագործություններին բնորոշ է գրեթե անխուսափելի ռեցիդիվը։ Կարեւոր է ընդգծել, որ համարժեք պատիժների նախատեսումն հետապնդում է մեկ կարեւոր նպատակ. ցածր պատիժը վիկտիմացնում է հայ երեխաներին այն անձանց սեռական ոտնձգությունների նկատմամբ, ում քաղաքացիության երկրներում նույն արարքները պատժվում են տասնապատիկ անգամ ավելի խիստ։ Առաջարկում եմ նույն մոտեցմամբ վերանայել երեխաներին պոռնկագրական նյութերի պատրաստմանը ներգրավելու (այդ թվում՝ հարկադրաբար) համար սահմանված պատիժները։ | Ընդունվում է | |
19 | Հերիքնազ Տիգրանյան 30.11.2017 17:46:09 | Հոդված 216. Հղի կնոջը կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին աշխատանքի ընդունելուց անհիմն հրաժարվելը կամ աշխատանքից անհիմն ազատելը Առաջարկություն - Նախագծի 216-րդ հոդվածի վերնագրից և տեքստից հանել «անհիմն» բառը։ Հիմնավորում – Քննարկվող դրույթով պաշտպանվում է հղի կնոջ կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձի աշխատանքային իրավունքները, սակայն հոդվածի ձևակերպումը իրավական որոշակիության առումով խնդրահարույց է։ Ընդ որում` այս նույն ձևակերպումն առկա է նաև գործող օրենսգրքում։ Օրենսդրի մտադրությունն այն է, որ գործատուի համար քրեական պատասխանատվություն է առաջանում, եթե աշխատանքի չընդունելու կամ աշխատանքից ազատելու շարժառիթը եղել է կնոջ հղիությունը կամ անձի՝ մինչև երեք տարեկան երեխա ունենալը։ Սակայն դրան զուգահեռ օրենսդիրն անհարկի գործածել է նաև «անհիմն» բառը, որը չեզոքացնում է շարժառիթի բացառիկ լինելը, ինչպես նաև մեկնաբանման տեղիք է տալիս առ այն, որ հիմնավոր լինելու դեպքում այդ նույն հիմքերով (կնոջ հղիություն կամ անձի՝ մինչև երեք տարեկան երեխա ունենալ) աշխատանքի չընդունելը կամ ազատելը թույլատրելի է և պատժելի չէ։ Հղի կնոջ հետ աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու արգելքը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածով, իսկ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձի հետ՝ նույն օրենսգրքի 171-րդ հոդվածով։ Այս կատեգորիայի աշխատողների համար սրանք օրենսդրորեն ամրագրված երաշխիքներ են, որոնք պաշտպանված են քրեական պատասխանատվությամբ՝ անկախ հիմնավոր կամ անհիմն որակումներից, քանի որ դրանց խախտումն արդեն իսկ անօրինական և անհիմն է։ | Ընդունվում է | |
20 | Հերիքնազ Տիգրանյան 14.12.2017 14:25:04 | Առաջակություն ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի 204-րդ հոդվածի վերաբերյալ Նախագծի 204-րդ հոդվածով սահմանված հանցատեսակը նախագծի նորամուծություններից է, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում այնպիսի միավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, որի գործունեությունը զուգորդված է անձի առողջությանը վնաս պատճառելով կամ անձի այլ իրավունքների, ազատությունների կամ օրինական շահերի դեմ ոտնձգությամբ, ինչպես նաև անձին` օրենսդրությամբ նախատեսված պարտականություններից հրաժարվելուն հարկադրելով: Այսպիսի ձևակերպմամբ դրույթի սահմանումը խնդրահարույց է միավորումների ազատության տեսանկյունից և վիճահարույց է համաչափության առումով, քանի որ քրեականացվում է արարք, որի համար արդեն իսկ նախատեսված են որոշակի այլ սանկցիաներ: Մասնավորապես, հասարակական կազմակեպությունը ևս միավորում է, որի մասին օրենքով նախատեսված է, որ լիազոր մարմինը վերահսկողություն է իրականացնում նրա գործունեության օրինականության նկատմամբ (Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենք, հոդված 27) և կարող է կիրառել վարչական տույժեր կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեություն իրականացնելու դեպքերում (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք, հոդված 169.27): Կազմակերպության կողմից օրենքի կոպիտ խախտում թույլ տալու դեպքում լիազոր մարմինը կարող է դիմել դատարան Կազմակերպության գործունեությունը կասեցնելու, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև լուծարելու համար: Գրեթե նույնական կարգավորումներ առկա են նաև մյուս միավորումների՝ հիմնադրամների, կրոնական կազմակերպություների և այլն, համար: Հետևաբար, այսպիսի մեխանիզմների առկայության պարագայում ելնելով հավաստիության այն կանխավարկածից, որ լիազոր մարմնները գործում են իրենց ողջ լիազորությունների ծավալով՝ նախագծի 204-րդ հոդվածով նախատեսված արարքները վրա հասնել չեն կարող: Իսկ արարքում թվարկվող տարբեր խախտումները՝ անձի առողջությանը վնաս պատճառելը կամ անձի այլ իրավունքների, ազատությունների կամ օրինական շահերի դեմ ոտնձգելը, կարող են որակվել քրեական օրենսգրքի այլ հոդվածներով: Առավել ևս, եթե դրան կատարվում են իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ապա արարքը պետք է որակել որպես պաշտոնեական հանցագործություն՝ առանց դրանք միավորումների ազտության հետ կապելու: Ինչ վերաբերում է միավորումների ազատությանը, ապա նախագծի քննարկվող հոդվածը հակասում է Վենետիկի հանձնաժողովը դիրքորոշմանը, ըստ որի “Միավորումների ազատության ցանկացած սահմանափակում պետք է ՄԻԵԿ 11.2 հոդվածի համաձայն սահմանված լինի օրենքով: Անհրաժեշտ է, որպեսզի սահմանափակում նախատեսող կանոնն ունենա համընդհանուր ազդեցություն, լինի բավարար չափով հայտնի, և սահմանափակման չափը բավարար չափով պարզ լինի։ Սահմանափակումը, որը իր բնույթով չափազանց ընդհանրական է, անընդունելի է ելնելով համաչափության սկզբունքից։” Օրենքով նախատեսված սահմանափակումը չի համապատասխանում համաչափության սկզբունքին։ Նման լայն ձևակերպումներով սահմանափակումները կարող են վտանգավոր լինել միավորումների ազատության եւ դրա հետ խիստ համակցված խոսքի ազատության իրավունքը իրացնելու համար։ (Միավուրումների ազատության մասին Վենետիկի հանձնաժողովի կարծիքների ամփոփում (վերանայված՝ հուլիս 2014) COMPILATION OF VENICE COMMISSION OPINIONS CONCERNING FREEDOM OF ASSOCIATION (revised July 2014) http://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-PI(2014)004-e) Վերոգրյալ հիմավորումների հիման վրա առաջարկվում է նախագծի 204-րդ հոդվածը հանել: | Չի ընդունվում Խոսքը այնպիսի կազմակերպության մասին է, որը ի սկզբանե նման հանցանքներ կատարելու նպատակ է հետապնդում: Այլ հարց է, որ միգուցե կարիք կա դրա մասին նշելու: | |
21 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 05.12.2017 11:48:17 | ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի 412-րդ հոդվածով, ի տարբերություն ՀՀ քրեական գործող օրենսգրքի 310.1-րդ հոդվածի, ապօրինի հարստացման` առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում նախատեսող նորմը դուրս է եկել, ինչը գնահատում ենք բացասական և առաջարկում ենք այն կրկին նախատեսել, | Նախագծի ոչ մի հոդվածով լրացուցիչ պատիժները չեն նշվում: Տրամաբանությունն այն է, որ դրանց նշանակումը կանոնակարգված է ընդհանուր մասում և դատարանը ինքը պետք է որոշի լրացուցիչ պատիժ նշանակելու կամ չնշանակելու հարցը: | |
22 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 05.12.2017 11:48:17 | ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի 412-րդ հոդվածով, ի տարբերություն ՀՀ քրեական գործող օրենսգրքի 310.1-րդ հոդվածի, ապօրինի հարստացման` օրինական եկամուտները գերազանցող շեմը դարձել է ամսական նվազագույն աշխատավարձի քսանապատիկը` նախկին հինգհազարապատիկի փոխարեն: Նախագծով նվազագույն աշխատավարձը սահմանվում է որպես «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափ, այն է` 55 000 դրամ: Սակայն, նշյալ իրավական ակտի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի (…) իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել սույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը: Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը: ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը, որը տեղադրված է E-draft-ում, չի պարունակում այլ օրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծեր, որոնցում ներառված կլինի վերոնշյալ իրավական նորմը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դրույթ: Առաջարկում ենք շտկել վերոնշյալը: | Այլ օրենսդրական ակտերում փոփոխությունների փաթեթը պատրաստ է, որտեղ նշված է նաև «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու ահնրաժեշտության մասին: | |
23 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 05.12.2017 11:48:17 | Իրավաբանական անձանց համար քրեական պատասխանատվություն նախատեսելու նպատակահարմարության հարց. Նախագծի 7-րդ բաժինը նվիրված է իրավաբանական անձի քրեական պատասխանատվության ինստիտուտին: ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 26-րդ հոդվածով ևս նախատեսված է իրավաբանական անձանց պատասխանատվությունը։ Սույն հոդվածը մասնավորապես սահմանում է, որ «1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք, իր իրավական սկզբունքների համաձայն, կարող են անհրաժեշտ լինել իրավախախտումներին մասնակցելու համար իրավաբանական անձանց պատասխանատվություն սահմանելու համար, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան: 2. Մասնակից պետության իրավական սկզբունքների պահպանման պայմանով` իրավաբանական անձանց պատասխանատվությունը կարող է լինել քրեական, քաղաքացիաիրավական կամ վարչական։ Ինչպես տեսնում ենք, կոնվենցիայով առաջադրված չէ միայն քրեական պատասխանատվություն նախատեսելու պահանջ: Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը ամրագրված է մի շարք պետությունների օրենսդրությունում՝ Ավստրիա, Անգլիա, Բելգիա, Դանիա, Հունգարիայում, Իսրայելում, Իռլանդիայում, Իսլանդիայում, Կանադայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և այլուր։ Սակայն, տարբեր երկրներ ունեն տարբեր տեսակետներ իրավաբանական անձանց պատասխանատվության վերաբերյալ: Մասնավորապես, կորպորատիվ պատասխանատվության հիմքը տարբերվում է երկրից երկիր, և որոշ երկրներում նախատեսված է քրեական պատասխանատվություն, ինչպիսիք են օրինակ` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, իսկ որոշ երկրներում` վարչական` Գերմանիա, Իտալիա… Հարկ է նշել, որ տեսական գրականության մեջ նշվում է, որ այն երկրները, որոնք ունենք առանձին վարչական դատարաններ և վարչական դատավարություն, ինչպես օրինակ Գերմանիայում է, ցանկալի է նախատեսել վարչական պատասխանատվություն, ոչ թե` քրեական, քանի որ վարչական դատավարությամբ արդեն իսկ նախատեսված են լծակներ իրավաբանական անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Ուստի, առաջարկում ենք դիտարկել իրավաբանական անձանց վարչական պատասխանատվության դիտարկման հարցը: | Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն նախատեսելու պահանջը բխում է եվրոպական կառույցներից, որոնց կարծիքով իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն չնախատեսելով ՀՀ-ն խախտում է հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի կապակցությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները: | |
24 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 05.12.2017 11:48:17 | Իրավաբանական անձանց համար նախատեսված պատժամիջոցների ընտրության հարց. ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 26-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ յուրաքանչյուր Մասնակից պետություն, մասնավորապես, պետք է ապահովի սույն հոդվածին համապատասխան պատասխանատվության ենթարկվող իրավաբանական անձանց նկատմամբ արդյունավետ, համաչափ և զսպող ներգործություն ունեցող քրեական կամ ոչ քրեական պատժամիջոցների, ներառյալ դրամական պատժամիջոցների կիրառումը»: Նախագծի 131-րդ հոդվածով նախատեսված է իրավաբանական անձի նկատմամբ նշանակվող պատիժների համակարգը: Մասնավորապես, իրավաբանական անձի նկատմամբ կարող են նշանակվել հետևյալ պատիժները՝ 1) տուգանք, 2) գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցում, 3) հարկադիր լուծարում, 4) Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելք: Նախագծով նախատեսված պատասխանատվության միջոցների ցանկը, ի տարբերություն միջազգային փորձի, շատ սպառիչ է: Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 1988թ. հանձնարարականով նախատեսված են մի շարք պատիժներ են, և հիմնականում շեշտը դրված է կանխարգելիչ պատիժների վրա, ոչ թե` ընկերություննրի տնտեսական ոչնչացման: Բացի այդ, անհրաժեշտ է պահպանել պատժի համաչափության սկզբունքը: Ուսումնասիրելով միջազգային փորձը` տեսնում ենք, որ Նախագծով առաջարկվող օրենսդրական փոփոխությունները չեն ընդգրկում այնպիսի այլընտրանքային պատիժներ, ինչպիսիք են` վարչական հսկողության ենթարկումը (Ալբանիա, դատական հսկողության ենթարկումը (Ֆրանսիա` մինչև 5 տարի ժամկետով) և այլն: Եթե իրավաբանական անձը կոռուպցիոն հանցագործության պատճառով է ենթարկվում իրավաբանական պատասխանատվության, ապա պատիժ է նախատեսվում նաև պետական գնումներին գործընթացին մասնակցության զրկումը: Ուստի, առաջարկում ենք վերանայել սույն հանցագործության համար նախատեսված պատժատեսակների համակարգը` ներառելով նաև կանխարգելիչ բնույթի պատժատեսակներ, ինչպես, օրինակ, վարչական կամ դատական հսկողությունն է: | Ընդունվում է: Իրավաբանական անձանց նկատմամբ նշանակվող պատժամիջոցների ցանկն ընդլայնելու հարցը քննարկվում է: | |
25 | Իրավաբանների հայկական ասոցիացիա 05.12.2017 11:48:17 | Քրեական պատասխանատվության ոչ ենթակա իրավաբանական անձանց ընտրության հարց Նախագծի 126-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ քրեական պատասխանատվության ենթակա չեն (…) այն իրավաբանական անձինք, որոնց կանոնադրական կապիտալում պետությունը մասնաբաժին ունի: Հարց է առաջանում, թե ի՞նչ հիմնավորմամբ են նշյալ իրավաբանական անձինք ազատվում պատասխանատվությունից և ո՞ր երկրների միջազգային փորձի հիման վրա: Առաջարկում ենք սույն դրույթը հանել, քանի որ այն նախատեսում է խտրական կարգավորումներ: | Ընդունվում է |