ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
1. Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի մրցունակության, ներդրումային գրավչության և բնակչության համար պարենամթերքի տնտեսական մատչելիության մակարդակի բարձրացման, ինչպես նաև ստվերային շրջանառության ծավալների կրճատման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները - Մի շարք երկրներում, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներում, պարենամթերքի ոլորտում կիրառվում է համեմատաբար մեղմ հարկային քաղաքականություն, մասնավորապես հարկերի արտոնյալ դրույքաչափեր, ինչը պայմանավորված է հասարակության բոլոր շերտերի համար պարենամթերքի տնտեսական մատչելիության հնարավորինս բարձր մակարդակ ապահովելու նպատակով: Դիտարկվել է աշխարհի շուրջ 30 երկիր, որոնցից 26-ում պարենամթերքի բոլոր կամ առանձին տեսակների համար կիրառվում է Ավելացված արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ) նվազեցված դրույքաչափեր և տատանվում է 0-ից 13%-ի միջակայքում, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ երկրներից ՌԴ-ում և Բելառուսում սահմանված է 10%, Ղազախստանում 8%, իսկ Ղրղզստանում՝ 0 տոկոս դրույքաչափ։ ՀՀ-ում գործող ԱԱՀ-ի դրույքաչափն իր ազդեցությունն է թողնում նաև ձևավորվող սպառողական գների վրա։ Համեմատության համար ներկայացվում է ԵԱՏՄ անդամ երկրներում սպառողական միջին գները 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականի ապրիլ ամիսները։
(ԱՄՆ դոլար/տոննա1)
Ապրանքատեսակ
|
ՀՀ
|
Բելառուս
|
Ղազախստան
|
Ղրղզստան
|
ՌԴ
|
Տավարի միս (բացառությամբ առանց ոսկորների)
|
$6351
|
$3451
|
$5102
|
$5547
|
$5519
|
Խոզի միս (բացառությամբ առանց ոսկորների)
|
$8147
|
$3533
|
$4191
|
$4617
|
$4032
|
Թռչնամիս
|
$3442
|
$1991
|
$2467
|
$3707
|
$2367
|
Ձուկ (կենդանի և սառեցված)
|
$6225
|
$2623
|
$2198
|
$2989
|
$3222
|
Կարտոֆիլ
|
$643
|
$514
|
$337
|
$438
|
$622
|
Կաղամբ
|
$691
|
$718
|
$363
|
$593
|
$765
|
Սոխ
|
$723
|
$545
|
$225
|
$314
|
$460
|
Բազուկ
|
$675
|
$509
|
$552
|
$513
|
$611
|
Գազար
|
$845
|
$526
|
$356
|
$472
|
$674
|
Խնձոր
|
$1005
|
$1011
|
$1115
|
$795
|
$1390
|
Ձու *
|
$164
|
$101
|
$87
|
$118
|
$108
|
Կաթ
|
$969
|
$658
|
$604
|
$864
|
$848
|
Պանիր՝ պինդ, փափուկ, մածուցիկ
|
$4931
|
$6530
|
$8008
|
$5649
|
$8521
|
Կարագ
|
$11660
|
$7269
|
$6579
|
$4532
|
$9495
|
Ձեթ
|
$2306
|
$2102
|
$1756
|
$2073
|
$1726
|
Շաքար
|
$1332
|
$688
|
$720
|
$848
|
$800
|
Բրինձ
|
$2132
|
$1252
|
$849
|
$1081
|
$1188
|
Ցորենի ալյուր բարձր կարգի
|
$1079
|
$490
|
$606
|
$609
|
$624
|
Մակարոնեղեն պատրաստված բարձրակարգ ցորենի ալյուրից
|
$1478
|
$1018
|
$869
|
$1298
|
$1270
|
Միջին անվանական աշխատավարձը 2021 թ սեպտեմբերից մինչև 2022 թ ապրիլ ամիսը, միջինացված հաշվարկ (ԱՄՆ դոլար)2.
|
սեպտեմբեր 2021թ.– ապրիլ 2022թ.
|
$444
|
$582
|
$627
|
$2453
|
$7804
|
*ԱՄՆ դոլլար. 1 հազ. հատ
1․ Վիճակագրության դեպարտամենտ (ԵՏՀ); համացանցային հասցե՝ http://www.eurasiancommission.org/ru/act/integr_i_makroec/dep_stat/econstat/Pages/default.aspx
2․ Վիճակագրության դեպարտամենտ (ԵՏՀ); համացանցային հասցե՝ http://www.eurasiancommission.org/ru/act/integr_i_makroec/dep_stat/econstat/Pages/default.aspx
3․ Գումարը հաշվարկված է նշված ժամանակահատվածի համար՝ բացառությամբ ապրիլ ամսվա
4․ Գումարը հաշվարկված է նշված ժամանակահատվածի համար՝ բացառությամբ ապրիլ ամսվա
Դիտարկվել է նաև ԱԱՀ դրույքաչափի իջեցման նախադեպ ունեցող երկրներից Լատվիայի և Ֆինլանդիայի Հանրապետությունների փորձը: Մասնավորապես՝ Լատվիայի Հանրապետության փորձը ցույց է տալիս, որ սննդամթերքի որոշ տեսակների գծով ավելացված արժեքի հարկի դրույքաչափի 9 տոկոսային կետով իջեցումը (21%-ից իջեցվել է 12%) հանգեցրել է այդ ապրանքների գների 5.5-5.6% իջեցման և վաճառքների քանակի 3.1-3.3% ավելացման, իսկ ԱԱՀ-ի գծով բյուջեի եկամուտների կորուստը մասնակիորեն փոխհատուցվել է իրացման քանակների ավելացման արդյունքում բյուջետային այլ մուտքերի (շահութահարկ, եկամտային հարկ) հաշվին: Ֆինլանդիայի Հանրապետության դեպքում սննդամթերքի գծով ԱԱՀ-ի դրույքաչափի 5 տոկոսային կետով իջեցումը (17%-ից իջեցվել է 12%) հանգեցրել է գների 2.5% իջեցման: Երկու դեպքում էլ նկատվել է գրեթե միանման միտում` սննդամթերքի գծով ԱԱՀ-ի դրույքաչափի իջեցումը այդ ապրանքների գների վրա ազդել է ԱԱՀ-ի նվազեցված տոկոսի շուրջ 50%-ի չափով, իսկ իրացման ծավալներն ավելացել են շուրջ 3.0%-ով։
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում կիրառվող հարկային քաղաքականությունը հանգեցրել է այնպիսի վիճակի, երբ փոքր և միջին տնտեսավարողները ակնհայտորեն թաքցնում են շրջանառության իրական ծավալները՝ շուկայում մրցունակ լինելու համար։
Տարբերակված հարկային դրույքաչափերի և հաշվանցման հնարավորության կիրառումը՝ հարկային բեռի թեթևացմամբ, լրացուցիչ խթան կհանդիսանա ստվերային դաշտի կրճատման և հարկային մուտքերի ավելացման համար:
ՀՀ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող հարկային քաղաքականությունը, ԱԱՀ-ի գործող դրույքաչափերը և կիրառվող վարչարարությունը չեն ապահովում հարկային եկամուտների արդյունավետ մակարդակ:
Միջազգային փորձի վերլուծությունից և մեր կողմից կատարված գնահատականներից ելնելով՝ գտնում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ավելացված արժեքի հարկի տարբերակված դրույքաչափերի ու հաշվանցման հնարավորության կիրառումը և վարչարարության բարելավումը կարճ ժամանակահատվածում կարող է հանգեցնել հարկային մուտքերի որոշակի նվազման, իսկ միջնաժամկետ հեռանկարում այն իր մուլտիպլիկատիվ էֆեկտով կնպաստի բյուջեի եկամուտների աճին:
Տարբերակված հարկային դրույքաչափերի և հաշվանցման հնարավորության կիրառման նպատակով Նախագծով առաջարկվող ապրանքների ցանկը կազմվել է հետևյալ նկատառումներով՝
- ցանկում չեն ներառվել այն ապրանքախմբերը, որոնք ունեն ներմուծման մեծ ծավալներ և ներմուծումից ապահովում են բյուջեի զգալի մուտքեր, դրանցից են օրինակ՝ թռչնամիսը, որն ունի ինքաբավության ցածր մակարդակ, և արևադարձային ու մերձարևադարձային պտուղները, որոնք Հայաստանում հիմնականում չեն արտադրվում։
- ցորենը ներառվել է, հաշվի առնելով, որ ԱԱՀ-ի դրույքաչափի իջեցումն զգալի ազդեցություն կունենա հացի գների նվազման վրա, որը կարևորվում է ազգաբնակչության այսօրվա սոցիալական և պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից,
- հացահատիկային մյուս մշակաբույսերը (կերային ցորեն, գարի, աշորա, վարսակ, եգիպտացորեն) ներառվել են այն ակնկալիքով, որ Նախագծի ընդունման արդյունքում կնվազեն կենդանիների կերերի գները, որն իր ազդեցությունը կթողնի տեղական արտադրության մսի, այդ թվում՝ թռչնամսի և ձվի ինքնարժեքի նվազման վրա,
- տավարի և խոզի մսի ներառումը պայմանավորված է այն ակնկալիքով, որ Նախագծի ընդունման արդյունքում հավասար մրցակցային պայմանների ապահովման շնորհիվ կսկսեն գործել սպանդանոցները և կապահովվի ազգաբնակչությանն անվտանգ մսի մատակարումը,
- թարմ պտուղբանջարեղենի պարագայում ներառված են միայն այն ապրանքախմբերը, որոնք հիմնականում արտադրվում են ՀՀ-ում։
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը - ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշմամբ հաստատված ՀայաստանիՀանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ նախատեսվում է քննարկման ներկայացնել այնպիսի հարկային կարգավորումներ, որոնք կառաջարկեն Հայաստանում գյուղատնտեսության մրցունակության բարձրացման համար արդյունավետ լուծումներ, այդ թվում` ագրոպարենային ապրանքների համարգործարքների փաստաթղթավորման և ԱԱՀ-ի գծով հաշվանցումների կատարման հատուկ համակարգի ներդրում, առաջնային գյուղատնտեսական արտադրանք արտադրողների համար առկա հարկային կարգավորումների բարելավում և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և արտահանման խթանների սահմանում։
4. Կարգավորման նպատակը և բնույթը - Նախագծով առաջարկվում է՝
- ԱՏԳ ԱԱ 0201, 0202, 0203, 0204, 0206, 0301, 0302, 0303, 0304, 0401, 0701, 0702, 0703, 0704, 0705, 0706, 0707, 0708, 0709, 0710, 0806, 0807, 0808, 0809, 0810, 1001, 1002, 1003, 1004, 1005 ծածկագրերին դասվող ապրանքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող գործարքների համար սահմանել ԱԱՀ-ի 10 տոկոս դրույքաչափ,
- Հայաստանի Հանրապետությունում արտադրված վերը նշված ապրանքների ձեռքբերման դիմաց կատարված անկանխիկ փողային վճարումների 3 տոկոսը հաշվանցել՝ Կառավարության սահմանած կարգով և այդ հաշվանցումը չի տարծվում ԱԱՀ վճարողներից ձեռքբերվող ապրանքների վրա։
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք - Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից: Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
6. Ակնկալվող արդյունքը - Նախագծի ընդունման արդյունքում կավելանան գյուղատնտեսական արտադրանքի իրացման փաստաթղթավորման և անկանխիկ վճարումների ծավալները, կբարձրանա ագրոպարենային արտադրության ոլորտների մրցունակության մակարդակը և ներդրումային գրավչությունը, ինչպես նաև բնակչության համար պարենամթերքի տնտեսական մատչելիության մակարդակը, որը կնպաստի արտահանմանը միտված արտադրությունների զարգացմանը, արտահանման և ագրոպարենային արտադրանքների ապրանքաշրջանության ծավալների ավելացմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, բարձրորակ և մրցունակ ագրոպարենային ապրանք արտադրողների թվի ավելացմանը, տնտեսական աճի համար նախադրյալների ստեղծմանը։
Նախագծի ընդունման արդյունքում ԱԱՀ–ի 10 տոկոսով հարկման օբյեկտ համարվող գյուղատնտեսական արտադրանքների մասով ակնկալվում է՝
- գների իջեցում շուրջ 4–4.5%–ով,
- արտադրության ծավալների աճ շուրջ 3-3.5%-ով,
- հարկման բազայի ընդլայնում շուրջ 30%–ով,
- իրացման գործարքների փաստաթղթավորման և անկանխիկ վճարումների ծավալների աճ,
- արտադրության և իրացման ծավալների աճով պայմանավորված բյուջետային մուտքերի ավելացում։
7. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները - 2021 թվականի տվյալներով պետական բյուջեի մուտքերը ԱԱՀ-ի գծով կազմել են շուրջ 472.0 մլրդ դրամ, որից դիտարկվող գյուղատնտեսական առանձին ապրանքների (դիտարկվել են թարմ պտուղբանջարեղենը (բացառությամբ՝ արևադարձային պտուղները), միսը, հացահատիկը, ձուկը և հում կաթը) մասնաբաժինը կազմել է շուրջ 25.4 մլրդ դրամ կամ շուրջ 5.4%։
2021 թվականին դիտարկվող ապրանքների ներմուծման արժեքը կազմել է 83.9 մլրդ դրամ, որից հավաքագրվել է շուրջ 16.8 մլրդ դրամ ԱԱՀ։ Նախագծի ընդունումից հետո պետական բյուջեի մուտքերը կնվազեն շուրջ 8.4 մլրդ դրամով (83.9x10%)։
2021 թվականին դիտարկվող ապրանքների մթերման արժեքը կազմել է շուրջ 56.6 մլրդ դրամ։ Նախագծի ընդունումից հետո պետական բյուջեի մուտքերը կնվազեն շուրջ 1.7 մլրդ դրամով (56.6x3%)։
2021 թվականին դիտարկվող ապրանքների ներքին շուկայում իրացման արժեքը կազմել է շուրջ 287.5 մլրդ դրամ (գնահատականը կցվում է), որից ըստ մեր գնահատականների շուրջ 10%-ը կամ 28.8 մլրդ դրամն է իրացվել ԱԱՀ-ի դաշտում, որից հավաքագրվող ԱԱՀ-ն կազմել է շուրջ 5.8 մլրդ դրամ։ Հետևաբար Նախագծի ընդունումից հետո պետական բյուջեի մուտքերը կնվազեն շուրջ 3.7 մլրդ դրամով (28.8x13%)։
Նախագծի ընդունումից հետո ակնկալվում է, որ ստվերի կրճատման հետևանքով շուրջ 30%-ով կամ շուրջ 86.0 մլրդ դրամով կավելանա հարկման բազան և լրացուցիչ կհավաքագրվի շուրջ 6.0 մլրդ դրամ (86.0x7%) ԱԱՀ։
Ընդհանուր առմամբ օրենքի նախագծի ընդունումից հետո առաջին տարում ակնկալվում է շուրջ 7.8 մլրդ դրամի (8.4+1.7+3.7-6.0) չափով բյուջետային մուտքերի կրճատում։ Նախագծի ընդունումից հետո ակնկալվում է նաև, որ արտադրության և իրացման ծավալները կաճեն շուրջ 3-3.5%-ով կամ շուրջ 10.0 մլրդ դրամով, գները կիջնեն շուրջ 4–4.5%–ով, որի արդյունքում բյուջեի առաջին տարվա մուտքերի նվազումը հաջորդ տարիներին կարող է փոխհատուցվել արտադրության և իրացման ծավալների աճով պայմանավորված լրացուցիչ մուտքերի հաշվին։
8. Սույն օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելը - Սույն Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում ընդունելու «Հայաստանի Հանրապետությունում արտադրված առանձին գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման դիմաց կատարված անկանխիկ փողային վճարումների հաշվանցման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշում։
9. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Սույն Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «6.8 Հարկաբյուջետային քաղաքականություն» բաժնի Կառավարության նպատակներից և Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի «Ֆինանսների նախարարություն» բաժնի 12-րդ՝ «Գյուղատնտեսության ոլորտի զարգացման նպատակով հարկային կարգավորումների վերանայում» նպատակի 12.3-րդ՝ «ՀՀ հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացում» միջոցառումից։