Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը ծխա­խոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգում ծխախոտի արտադրանքի տուփի վրա ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշում կատարելու պահանջի սահ­մանումն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ծխա­խոտի արտադրանքի տուփի վրա ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշում կատարելու պահանջ սահմանված է եղել Հայաստանի Հանրապետության կառա­վա­րու­թյան 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշմամբ հաստատված՝ ծխախոտի վերա­բեր­յալ տեխնիկական կանոնակարգի 15.1-ին կետով:

Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարության Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կառա­­վարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաս­­տանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որո­շումը և նոր հաստատված ծխախոտի անվտանգության տեխնիկական կանո­նա­կարգում ծխա­խոտի արտադրանքի տուփի վրա ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշում կատարելու պահանջ չի սահմանվել:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ծխա­խոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգում ծխախոտի արտադրանքի տուփի վրա ծխա­խոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշում կատարելու պահանջ սահ­մա­նել:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ծխախոտի արտադ­րանքի տուփի վրա ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման պահանջն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել, որ ծխախոտի արտադրանքի տուփի վրա ծխա­խոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշումը պարտադիր է:

 

  • Discussed

    16.02.2017 - 20.03.2017

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8995

Print