«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգում ծխախոտի արտադրանքի տուփի վրա ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշում կատարելու պահանջի սահմանումն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ծխախոտի արտադրանքի տուփի վրա ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշում կատարելու պահանջ սահմանված է եղել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշմամբ հաստատված՝ ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի 15.1-ին կետով:
Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշումը և նոր հաստատված ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգում ծխախոտի արտադրանքի տուփի վրա ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշում կատարելու պահանջ չի սահմանվել:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգում ծխախոտի արտադրանքի տուփի վրա ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշում կատարելու պահանջ սահմանել:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ծխախոտի արտադրանքի տուփի վրա ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման պահանջն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել, որ ծխախոտի արտադրանքի տուփի վրա ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշումը պարտադիր է:
-
Обсуждалось
16.02.2017 - 20.03.2017
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 8883
Принт