Ա. Ավագյան
08.11.2022
Ձևական բնույթ կրող հայտարարագրում, որն արժանանալու է նախկինում գործող հայտարարագրման ճակատագրին:
Under development
4 - Agree
8 - Disagree
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ներկայումս Հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումների ներքո ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման համակարգը իրավական առումով գործում է միայն հարկային գործակալների կողմից չհարկված եկամուտների մասով: Մյուս կողմից, հայտարարագրման այդ համակարգը ֆիզիկական անձանց կողմից կատարվող սոցիալական նշանակության ծախսեր հայտարարագրելու և, ըստ էության, այդ ծախսերի հաշվին պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի պարտավորությունները նվազեցնելու հնարավորություն չի նախատեսում, այսինքն՝ բացակայում է տնտեսական շարժառիթների հիման վրա գործող՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգ:
Խնդիրը կայանում է նրանում, որ չնայած նրան, որ գործող Հարկային օրենսգրքով տարեկան եկամուտների հայտարարագրման համակարգի իրավական հիմքերը դրված են, այդուհանդերձ կարելի է ամրագրել, որ եկամուտների հայտարարագրման համակարգը գործնականում չի գործում, ինչի արդյունքում հնարավոր չի լինում ունենալ ֆիզիկական անձանց իրական եկամուտների պատկերն արտացոլող տեղեկատվություն:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկում է վերանայել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման մոտեցումները և սահմանել, որ հայտարարագրման ենթակա են ոչ միայն հարկային գործակալների կողմից չհարկված եկամուտները, այլ նաև հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձի կողմից հարկային գործակալի կողմից ստացվող բոլոր եկամուտները: Միաժամանակ, առաջարկվում է ներդնել միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգ, մասնավորապես, առաջարկվում է նախատեսել առողջապահության և կրթության նպատակով կատարված ծախսերի հաշվին հաշվետու տարվա եկամտային հարկի պարտավորությունները նվազեցնելու կամ վճարված եկամտային հարկը հետ ստանալու հնարավորություն, դրանով իսկ այդ ծախսերի մի մասի բեռը տեղափոխելով պետական բյուջեի վրա: Առաջարկվում է նաև համակարգը ամբողջական ներդնել երեք տարիների ընթացքում
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ներդրման հետ կապված հարաբերություններն են:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում երեք փուլերով ներդնել միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգ, որը կխթանի ընդհանուր տնտեսության թափանցիկության աճին, ինչպես նաև կնպաստի մատչելի ֆինանսների հասանելիությանը: Համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է, որ 2025 թվականի հաշվետու տարվա համար 2026 թվականին հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ բոլոր անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ (Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023թթ. գործողությունների ծրագիր).
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը:
Discussed
26.10.2022 - 15.11.2022
Type
Law
Area
State revenue
Views 5112
Print08.11.2022
Ձևական բնույթ կրող հայտարարագրում, որն արժանանալու է նախկինում գործող հայտարարագրման ճակատագրին: