<<ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
4 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
««Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը բխում է «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագիրը (ԱԴՌ) (այսուհետ՝ Համաձայնագիր) 2022 թվականի հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնելուց հետո օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
2012 թվականին ընդունվել է <<Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին>> օրենքը, սակայն օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար խոչընդոտ հանդիսացավ Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագրի վավերացման գործընթացի ձգձգումը։
2022 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց Համաձայնագիրը, որի պահանջների ապահովման համար անհրաժեշտ է ձևավորել օրենսդրական դաշտ։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Համաձայնագրի վավերացումից հետո անհրաժեշտություն է առաջացել վերանայել վտանգավոր բեռների փոխադրումները կանոնակարգող օրենսդրական դաշտը։
Առկա խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է լիարժեք կանոնակարգել վտանգավոր բեռների փոխադրման գործընթացը, լրացնել օրենսդրական ակտերում առկա բացերը, Համաձայնագրի պահանջներին համապատասխան կարգավորումներ սահմանել գործող օրենքներում։
Օրենսդրական փաթեթի ընդունումից հետո կմշակվեն օրենքների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացնել վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի կազմակերպումը կանոնակարգող օրենսդրական բացերը, ապահովել Համաձայնագրի պահանջներին համապատասխան իրավական ակտերի ընդունումը։
Նախագծերով սահմանվում են վտանգավոր բեռներ փոխադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջները, դրանց ձևերի և տրման կարգի կարգավորումները։ Համապատասխան լրացումներ են կատարվում <<Պետական տուրքի մասին>> և <<Վարչական իրավախախտումների մասին>> ՀՀ օրենքներում։
Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման պահանջները սահմանող օրենսդրության ընդունման արդյունքում ակնկալվում է փոխադրումների անվտանգության բարձրացում, ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարում, Համաձայնագրով սահմանված պահանջներին համապատասխան անվտանգ ու ապահով բեռնափոխադրումների իրականացում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
6․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում նախատեսվող <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքում կատարվող փոփոխությամբ։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված 01․07․2019թ․ N 666-Լ որոշմամբ հաստատված ԵՄ և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի 23-րդ կետից, ՀՀ կառավարության 18․11․2021թ․ N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 38․1-րդ կետից և «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրից։
-
Discussed
21.10.2022 - 07.11.2022
-
Type
Law
-
Area
Transport
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 3178
Print