Add to favourites

<<ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

 

<<ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ  ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» 2012 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-30-Ն օրենքի (այսուհետ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին ենթակետում «շենքերն ու շինությունները» բառերից հետո լրացնել «համաձայն՝ Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) դասակարգման» բառերը․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10-րդ և 11-րդ կետեր․

<<10) վերապատրաստման վկայական (սերտիֆիկատ)՝ վտանգավոր բեռներ փոխադրելու պահանջների մասնագիտական ստուգման դրական արդյունքի հիման վրա տրված սահմանված նմուշի փաստաթուղթ․

11․ վերապատրաստում՝ վտանգավոր բեռների փոխադրման պահանջների կազմակերպման, անվտանգ փոխադրումների իրականացման, վթարների հավանականությունը նվազեցնելու, իսկ վթարային արձագանքման վերաբերյալ մասնագիտական ուսուցուման։>>:

          Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 3-րդ կետում <<փոխադրումների համար>> բառերը փոխարինել <<փոխադրումներին>> բառով․

2) 4-րդ կետում հանել <<և դրանց փոխադրման համար տրամադրվող թույլտվությունների ժամկետները>> բառերը․

3) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7-րդ կետ․

<<7) սահմանում է վտանգավոր բեռներ փոխադրելու վերապատրաստման գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը:>>։

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-րդ կետով

«8) տրամադրում է վտանգավոր բեռներ փոխադրելու վերապատրաստման վկայական (սերտիֆիկատ)։»։

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի <<փոխադրողին հանձնել>> բառերից հետո լրացնել ««Վտանգավոր բեռների միջազգային
ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) պահանջներով սահմանված» բառերը։

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ կետով

«6) պետք է անցնեն վտանգավոր բեռներ փոխադրելու վերապատրաստում և ունենան վարորդի վերապատրաստման վկայական (սերտիֆիկատ)։ Վտանգավոր բեռներ փոխադրելու որակավորման քննություններ ընդունելու և վարորդի վերապատրաստման վկայական (սերտիֆիկատ) տրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»․

2)  Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ և 5-րդ մասեր․

«4․ Վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցը պետք է ունենա վտանգավոր բեռներ փոխադրելու տրանսպորտային միջոցի հաստատման վկայական (սերտիֆիկատ), որի ձևը և տրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

5․ Վտանգավոր բեռներ փոխադրող կազմակերպությունը պետք է ունենա  վտանգավոր բեռների փոխադրումների ոլորտի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման գործընթացը կազմակերպող անվտանգության մասնագետ, որը պետք է անցնի  վերապատրաստում և ունենա մասնագիտական վերապատրաստման վկայական (սերտիֆիկատ), որի ձևը և տրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «իրավական ակտերի» բառերից հետո լրացնել «, «Վտանգավոր բեռների միջազգային
ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ)» բառերը:

Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1) Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

2)Սույն օրենքի 2-րդ հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 15-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 4-րդ և 5-րդ մասերով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներն ընդունվում են 2023 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակում:

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի՝

          1․ 19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.5-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. 

«-վտանգավոր բեռներ փոխադրելու վերապատրաստման գործունեություն իրականացնելու համար՝ տարեկան

բազային տուրքի
200-ապատիկի չափով»

 

2․ 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 59-րդ, 60-րդ և 61-րդ կետերով.

 

«59. Վտանգավոր բեռներ փոխադրելու վարորդի վերապատրաստման վկայական (սերտիֆիկատ) տալու համար՝

բազային տուրքի

10-ապատիկի չափով

60․ Վտանգավոր բեռների փոխադրման անվտանգության մասնագետի վերապատրաստման վկայական (սերտիֆիկատ) տալու համար`

բազային տուրքի

10-ապատիկի չափով:

61․ Վտանգավոր բեռներ փոխադրելու տրանսպորտային միջոցի հաստատման վկայական (սերտիֆիկատ) տալու համար՝

բազային տուրքի
10-պատիկի չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 

 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 137․8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-րդ մասով՝

«8. Հայաստանի Հանրապետության տարածքում վտանգավոր բեռներ փոխադրելու օրենսդրության պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի «16. Տրանսպորտի բնագավառ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

 

«8.

Վտանգավոր բեռներ փոխադրելու վերապատրաստման գործունեություն

ԿՄ

-

-

Ո

-

Վ»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

  • Discussed

    21.10.2022 - 07.11.2022

  • Type

    Law

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3196

Print