««ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Agree
-
6 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
«Պետական գույքի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ կատարելը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից պետական կառավարման մարմինների համար տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու գծով հստակ նորմատիվներ սահմանելու գործընթացում իրավական հիմնավորվածությունը (լիազորող նորմը) սահմանելու ահրաժեշտությամբ։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Ներկայումս պետական ծառայողական ավտոմեքենաների շահագործման ոլորտում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է վերանայել գործող իրավական ակտերը, դրանք միավորել և արդյունքում մեթոդական կարգավորման միասնական մոտեցում կիրառել: Վերջինիս շրջանակներում, ծառայողական ավտոմեքենաների հատկացման, չափաքանակների, սպասարկման չափորոշիչները և շահագործման նորմատիվները սահմանող լիազորող նորմը բացակայում է։
Հարկ է նշել, որ պետական ծառայողական ավտոմեքենաների շահագործման նորմատիվների մշակման գործընթացը, ինչպես նաև ընդհանուր համակարգումն իրականացնելու համար նման լիազորությունը պետք է ուղղակիորեն նախատեսված լինի օրենքով:
Ներկա պահին ՀՀ պետական մարմինների ղեկավարների ծառայողական և կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների իրականացման համար պետական մարմիններին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների շահագործման նորմատիվների մշակման, իրավական դաշտի վերանայման և օպտիմալացման գործընթացի ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման և սպասարկման չափորոշիչները սահմանող ՀՀ կառավարության 17.02.2005թ. N 194-Ն, 27.07.2005թ. N 1001-Ն և 24.07.2008թ. N 830-Ն որոշումներով սահմանված կարգավորումները մեկ միասնական իրավական ակտով ընդունելու, որը կհաստատի Վարչապետը։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Գործող օրենսդրական կարգավորումների շրջանակներում բացակայում է իրավական հիմքը ծառայողական մեքենաների միասնական չափորոշիչների սահմանման համար։
Այդ գործընթացը իրականացնելու համար համապատասխան լիազորող նորմ պետք է սահմանել «Պետական գույքի մասին» օրենքում՝ հաշվի առնելով, որ նախատեսվող իրավական ակտով սահմանվելու են պետական տարբեր մարմիններին սպասարկող ծառայողական և գործառութային անհրաժեշտությամբ պայմանավորված շահագործվող շարժական գույքի՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական, քանակական և դրանց պահպանման համար նախատեսված չափորոշիչները։ Վերոնշյալ գործընթացը իրականացնելու համար մշակվել է օրենքի նախագիծը։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում լիազորող նորմ կսահմանվի «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում, որը կլիազորի Վարչապետին հաստատելու պետական գույքի չափորոշիչները մեկ միասնական իրավական ակտով։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- 5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Օրենքի նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, այլ միտված է ոլորտը կարգավորող իրավական տաշտի կանոնակարգմանը և հստակեցմանը։
-
Discussed
20.10.2022 - 06.12.2022
-
Type
Law
-
Area
Transport
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 2656
Print