Հիշել նախագիծը

««ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Պետական գույքի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ կատարելը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից պետական կառավարման մարմինների համար տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու գծով հստակ նորմատիվներ սահմանելու գործընթացում իրավական հիմնավորվածությունը (լիազորող նորմը) սահմանելու ահրաժեշտությամբ։

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

         Ներկայումս պետական ծառայողական ավտոմեքենաների շահագործման ոլորտում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է վերանայել գործող իրավական ակտերը, դրանք միավորել և արդյունքում մեթոդական կարգավորման միասնական մոտեցում կիրառել: Վերջինիս շրջանակներում, ծառայողական ավտոմեքենաների հատկացման, չափաքանակների, սպասարկման չափորոշիչները և շահագործման նորմատիվները սահմանող լիազորող նորմը բացակայում է։

         Հարկ է նշել, որ պետական  ծառայողական ավտոմեքենաների շահագործման նորմատիվների մշակման գործընթացը, ինչպես նաև ընդհանուր համակարգումն իրականացնելու համար նման լիազորությունը պետք է ուղղակիորեն նախատեսված լինի օրենքով:

Ներկա պահին ՀՀ պետական մարմինների ղեկավարների ծառայողական և կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների իրականացման համար պետական մարմիններին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների շահագործման նորմատիվների մշակման, իրավական դաշտի վերանայման և օպտիմալացման գործընթացի ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման և սպասարկման չափորոշիչները սահմանող ՀՀ կառավարության 17.02.2005թ. N 194-Ն, 27.07.2005թ. N 1001-Ն և 24.07.2008թ. N 830-Ն որոշումներով սահմանված կարգավորումները մեկ միասնական իրավական ակտով ընդունելու, որը կհաստատի Վարչապետը։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Գործող օրենսդրական կարգավորումների շրջանակներում բացակայում է իրավական հիմքը ծառայողական մեքենաների միասնական չափորոշիչների սահմանման համար։

 Այդ գործընթացը իրականացնելու համար համապատասխան լիազորող նորմ պետք է սահմանել «Պետական գույքի մասին» օրենքում՝ հաշվի առնելով, որ նախատեսվող իրավական ակտով սահմանվելու են պետական տարբեր մարմիններին սպասարկող ծառայողական և գործառութային անհրաժեշտությամբ պայմանավորված շահագործվող շարժական գույքի՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական, քանակական և դրանց պահպանման համար նախատեսված չափորոշիչները։ Վերոնշյալ գործընթացը իրականացնելու համար մշակվել է օրենքի նախագիծը։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում  լիազորող նորմ կսահմանվի «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում, որը կլիազորի Վարչապետին հաստատելու պետական գույքի չափորոշիչները մեկ միասնական իրավական ակտով։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. 5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Օրենքի նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, այլ միտված է ոլորտը կարգավորող իրավական տաշտի կանոնակարգմանը և հստակեցմանը։

  • Քննարկվել է

    20.10.2022 - 06.12.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2654

Տպել