Add to favourites

Պետական անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ  ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական գույքը (տարածքները) անհատույց օգտագործման տրամադրելու դեպքում հստակ ժամկետների, պայմանների, ինչպես նաև գործարար ծրագրերի օրինակելի ձևում կատարման տեսանկյունից իրատեսական պահանջներ և պայմաններ սահմանելու ու ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ գործուն վերահսկողություն իրականացնելու և միասնական կարգավորումներով ներկայացնելու անհրաժեշտությամբ։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 3-րդ կետով սահմանվել է պետական գույքն անհատույց օգտագործման տրամադրվող սուբյեկտների շրջանակը և պայմանները։ Պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնելու գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով  անհրաժեշտ է հստակ սահմանել այն սուբյեկտների ցանկը, որոնց գործունեությանը նպաստելու և պետության կողմից իրականացվող ըստ ոլորտների միջոցառումների խթանմանը նպաստելու, ինչպես նաև պետական գույքերի բարելավման համար անհրաժեշտ է պետական գույքը տրամադրել անհատույց օգտագործման: Նախատեսվում է բոլոր սուբյեկտների համար տարածքների անհատույց օգտագործման տրամադրման դեպքում բացառել տարատեսակ մոտեցումների առկայությունը, հստակեցնել սուբյեկտների ցանկը և ներկայացվող պայմանները (չափորոշիչները), բարեփոխել գործարար ծրագրերի օրինակելի ձևը, ստեղծել պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետ գործիքակազմ։

Նախագծով նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման տրամադրման սուբյեկտների ցանկից հանել քաղաքացիներին և զանգվածային լրատվության միջոցներին, քանի որ նախկին կարգավորումների համաձայն քաղաքացիներին պետական սեփականություն հանդիսացող գույքերը տրամադրվում էին ՀՀ կառավարության 10.09.2015թ-ի N1069-Ն որոշման  պահանջներին համապատասխան, որը վերջին տարիներին չի կիրառվում և ներկայումս որևիցե քաղաքացու հետ անհատույց օգտագործման պայմանագրեր չեն կնքվում: Զանգվածային լրատվության միջոցները սուբյեկտների ցանկից հանվել են հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում վերջիններիս գործունեությունը կայացած ինստիտուտ է, որն էլ իրենից ներկայացնում է շահույթ հետապնդող գործունեություն, ուստի վերջիններս իրենց անհրաժեշտ տարածքները կարող են վարձակալել, ինչն էլ կնպաստի պետական բյուջեի մուտքերի ավելացմանը:

Ներկայացված նախագծով նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնել հետևյալ սուբյեկտներին՝

1)  համայնքներին.

2) հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին (բացառությամբ՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հիմնադրված հիմնադրամների).

3) միջազգային կազմակերպություններին.

4) այլ կազմակերպություններին (բացառությամբ՝ 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների)։

Բոլոր սուբյեկտներին պետական անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրել մեկ իրավական ակտով սահմանելով համապատասխան պայմաններ։ Այս հանգամանքից ելնելով անհրաժեշտություն է առաջանում մշակել ներկայացված նախագիծը, որով կանոնակարգվելու է պետական անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացը։

Հարկ է նշել, որ նախագծով ներկայացված պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշման նախագիծն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացների վրա, դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ սահմանված կարգավորումների համաձայն։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացում պահանջվող գործարար ծրագրերի իրականացման հավաստիության մակարդակը բարձրացնելու և տարածքների տրամադրման պայմանների նկատմամբ վերահսկողությունն արդյունավետ դարձնելու նպատակով առաջարկվում է գործարար ծրագրի և կնքվող պայմանագրի օրինակելի ձևերում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ։ Առաջարկվում է նաև հստակ սահմանել ներդրումային ծրագրերի պարտադիր պայմանները և կատարման ժամկետները, ինչպես նաև ըստ ոլորտների գույքն անհատույց օգտագործման տրամադրման ժամանակ սահմանել հստակ պայմաններ` վարչարարության կրճատումն ապահովելու նպատակով։

Նախագծի առանձին հավելվածներով ներկայացվել է յուրաքանչյուր սուբյեկտի համար նախատեսվող պայմանները, որոնց բավարարման դեպքում նոր միայն տարածքները կտրամադրվեն սուբյեկտներին անհատույց օգտագործման։ Նախագծով ներկայացել է նաև պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման համար համայնքների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և այլ կազմակերպությունների կողմից ներկայացվող ծրագրի և պետական գույքի անհատույց օգտագործման պայմանագրի օրինակելի ձևերը։

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կվերացվի պետական գույքի անհատույց օգտագործման հանձնելու գործընթացում վարչարարական քաշքշուկները, կսահմանվեն տարածքների անհատույց տրամադրման կիրառելի, արդար և բոլոր շահառուների գործունեության արդյունավետության բարձրացմանը նպաստող և գործունեության համար լիարժեք աջակցությունն ապահովող չափանիշներ և պայմաններ, ինչպես նաև բոլոր սուբյեկտների համար հստակ և միասնական պահանջներ սահմանելու շնորհիվ կբարձրացվի գործընթացի արդյունավետությունը և ծառայությունների մատուցման որակը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Պետական   գույքի  անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1063-Ն որոշմաման թիվ 1 հավելվածի 18-րդ կետի 4-րդ ենթակետի կատարման ապահովմամբ։

 

  • Discussed

    12.10.2022 - 30.10.2022

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3385

Print