Պետական անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն ուժը կորցրած ճանաչելու մասին
-
1 - За
-
3 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական գույքը (տարածքները) անհատույց օգտագործման տրամադրելու դեպքում հստակ ժամկետների, պայմանների, ինչպես նաև գործարար ծրագրերի օրինակելի ձևում կատարման տեսանկյունից իրատեսական պահանջներ և պայմաններ սահմանելու ու ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ գործուն վերահսկողություն իրականացնելու և միասնական կարգավորումներով ներկայացնելու անհրաժեշտությամբ։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 3-րդ կետով սահմանվել է պետական գույքն անհատույց օգտագործման տրամադրվող սուբյեկտների շրջանակը և պայմանները։ Պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնելու գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է հստակ սահմանել այն սուբյեկտների ցանկը, որոնց գործունեությանը նպաստելու և պետության կողմից իրականացվող ըստ ոլորտների միջոցառումների խթանմանը նպաստելու, ինչպես նաև պետական գույքերի բարելավման համար անհրաժեշտ է պետական գույքը տրամադրել անհատույց օգտագործման: Նախատեսվում է բոլոր սուբյեկտների համար տարածքների անհատույց օգտագործման տրամադրման դեպքում բացառել տարատեսակ մոտեցումների առկայությունը, հստակեցնել սուբյեկտների ցանկը և ներկայացվող պայմանները (չափորոշիչները), բարեփոխել գործարար ծրագրերի օրինակելի ձևը, ստեղծել պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետ գործիքակազմ։
Նախագծով նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման տրամադրման սուբյեկտների ցանկից հանել քաղաքացիներին և զանգվածային լրատվության միջոցներին, քանի որ նախկին կարգավորումների համաձայն քաղաքացիներին պետական սեփականություն հանդիսացող գույքերը տրամադրվում էին ՀՀ կառավարության 10.09.2015թ-ի N1069-Ն որոշման պահանջներին համապատասխան, որը վերջին տարիներին չի կիրառվում և ներկայումս որևիցե քաղաքացու հետ անհատույց օգտագործման պայմանագրեր չեն կնքվում: Զանգվածային լրատվության միջոցները սուբյեկտների ցանկից հանվել են հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում վերջիններիս գործունեությունը կայացած ինստիտուտ է, որն էլ իրենից ներկայացնում է շահույթ հետապնդող գործունեություն, ուստի վերջիններս իրենց անհրաժեշտ տարածքները կարող են վարձակալել, ինչն էլ կնպաստի պետական բյուջեի մուտքերի ավելացմանը:
Ներկայացված նախագծով նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնել հետևյալ սուբյեկտներին՝
1) համայնքներին.
2) հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին (բացառությամբ՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հիմնադրված հիմնադրամների).
3) միջազգային կազմակերպություններին.
4) այլ կազմակերպություններին (բացառությամբ՝ 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների)։
Բոլոր սուբյեկտներին պետական անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրել մեկ իրավական ակտով սահմանելով համապատասխան պայմաններ։ Այս հանգամանքից ելնելով անհրաժեշտություն է առաջանում մշակել ներկայացված նախագիծը, որով կանոնակարգվելու է պետական անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացը։
Հարկ է նշել, որ նախագծով ներկայացված պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշման նախագիծն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացների վրա, դրանք իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ սահմանված կարգավորումների համաձայն։
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացում պահանջվող գործարար ծրագրերի իրականացման հավաստիության մակարդակը բարձրացնելու և տարածքների տրամադրման պայմանների նկատմամբ վերահսկողությունն արդյունավետ դարձնելու նպատակով առաջարկվում է գործարար ծրագրի և կնքվող պայմանագրի օրինակելի ձևերում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ։ Առաջարկվում է նաև հստակ սահմանել ներդրումային ծրագրերի պարտադիր պայմանները և կատարման ժամկետները, ինչպես նաև ըստ ոլորտների գույքն անհատույց օգտագործման տրամադրման ժամանակ սահմանել հստակ պայմաններ` վարչարարության կրճատումն ապահովելու նպատակով։
Նախագծի առանձին հավելվածներով ներկայացվել է յուրաքանչյուր սուբյեկտի համար նախատեսվող պայմանները, որոնց բավարարման դեպքում նոր միայն տարածքները կտրամադրվեն սուբյեկտներին անհատույց օգտագործման։ Նախագծով ներկայացել է նաև պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման համար համայնքների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և այլ կազմակերպությունների կողմից ներկայացվող ծրագրի և պետական գույքի անհատույց օգտագործման պայմանագրի օրինակելի ձևերը։
- Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կվերացվի պետական գույքի անհատույց օգտագործման հանձնելու գործընթացում վարչարարական քաշքշուկները, կսահմանվեն տարածքների անհատույց տրամադրման կիրառելի, արդար և բոլոր շահառուների գործունեության արդյունավետության բարձրացմանը նպաստող և գործունեության համար լիարժեք աջակցությունն ապահովող չափանիշներ և պայմաններ, ինչպես նաև բոլոր սուբյեկտների համար հստակ և միասնական պահանջներ սահմանելու շնորհիվ կբարձրացվի գործընթացի արդյունավետությունը և ծառայությունների մատուցման որակը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1063-Ն որոշմաման թիվ 1 հավելվածի 18-րդ կետի 4-րդ ենթակետի կատարման ապահովմամբ։
-
Обсуждалось
12.10.2022 - 30.10.2022
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 3499
Принт