Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի N 765-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի N 765-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Ակցիզային հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ Հար­կային օրենսգրքի և ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 12-ին ընդուն­ված՝ «Ակցիզային հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, 2017 թվականի հունվարի 1-ից ծխա­խոտի արտադրանքի մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվելու ոչ թե ծխա­խոտի արտադրանքի քանակը, այլ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը:

Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվա­­կանի հուլիսի 4-ի N 765-Ն որոշմամբ հաստատված՝ ծխախոտի արտադրանքի առա­վե­լա­գույն մանրածախ գնի մակնշման կարգը կիրառելի է միայն ԱԱՀ-ով հարկման նպատակով:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է համա­պա­տասխան լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվա­կանի հուլիսի 4-ի N 765-Ն որոշման մեջ՝ սահմանելով, որ նշյալ որոշմամբ հաստատված՝ ծխա­խոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը կիրառելի է նաև ակցի­­զային հարկով հարկման նպատակով:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ծխախոտի արտադ­րանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառա­վարու­թյան 2013 թվականի հուլիսի 4-ի N 765-Ն որոշմամբ հաստատված՝ ծխախոտի արտադրանքի առա­վելագույն մանրածախ գնի մակնշման կարգը կիրառելի է նաև ակցիզային հարկով հարկ­ման նպատակով:

 

  • Discussed

    16.02.2017 - 20.03.2017

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9475

Print