Добавить в избранное
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի N 765-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի N 765-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Ակցիզային հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. ՀՀ Հարկային օրենսգրքի և ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված՝ «Ակցիզային հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, 2017 թվականի հունվարի 1-ից ծխախոտի արտադրանքի մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվելու ոչ թե ծխախոտի արտադրանքի քանակը, այլ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը:
Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի N 765-Ն որոշմամբ հաստատված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը կիրառելի է միայն ԱԱՀ-ով հարկման նպատակով:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի N 765-Ն որոշման մեջ՝ սահմանելով, որ նշյալ որոշմամբ հաստատված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը կիրառելի է նաև ակցիզային հարկով հարկման նպատակով:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի N 765-Ն որոշմամբ հաստատված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը կիրառելի է նաև ակցիզային հարկով հարկման նպատակով:
-
Обсуждалось
16.02.2017 - 20.03.2017
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 9479
Принт