ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____________________2022 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի Շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 491-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի Հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1602-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 744-Ն որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 954-Ն որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի Սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանի և մականշվածքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1392-Ն որոշումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1925-Ն որոշումը.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի Գարեջրի և դրա արտադրության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 44-Ն որոշումը.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի Սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 993-Ն որոշումը.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1560-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ 1-ին կետի 8-րդ ենթակետի, որն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:
-
Discussed
05.10.2022 - 20.10.2022
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 3143
Print