Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____________________2022 թվականի   N  - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

       1. Ուժը կորցրած ճանաչել`

1)  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի  Շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 491-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի Հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի  N 1602-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին N 744-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի  Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 954-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի  Սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանի և մականշվածքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1392-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1925-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի Գարեջրի և դրա արտադրության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին  N 44-Ն որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի Սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 993-Ն որոշումը.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1560-Ն որոշումը:

     2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ 1-ին կետի 8-րդ ենթակետի, որն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:

 

  • Обсуждалось

    05.10.2022 - 20.10.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3151

Принт