«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
-
3 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔԸ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել նոր 110.4-րդ հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 110.4. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունից մինչև վերջնական սպառումն ապրանքային շարժի բոլոր փուլերում ներկայացվող պահանջների խախտումը»
Օրգանական արտադրանքի պահպանման, փաթեթավորման, վերամշակման և իրացման պայմանների խախտումն առաջին անգամ արձանագրելիս՝
առաջացնում են տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից հնգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` վեցապատիկից մինչև յոթապատիկի չափով:
Օրագանական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման, սերտիֆիկատի կեղծման, մակնշման կարգի խախտման դեպքում՝
առաջացնում են տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթապատիկից մինչև ութապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` իննապատիկից մինչև տասնապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 2382-րդ հոդվածում «, 188-րդ և 213,2-րդ» բառերը փոխարինել «, 188-րդ, 213,2-րդ և 1104» բառերով։
ՀՈԴՎԱԾ 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո։
-
Discussed
04.10.2022 - 20.10.2022
-
Type
Law
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 2931
Print