Հիշել նախագիծը

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

OՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել նոր 110.4-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 110.4. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունից մինչև վերջնական սպառումն ապրանքային շարժի բոլոր փուլերում ներկայացվող պահանջների խախտումը»

Օրգանական արտադրանքի պահպանման, փաթեթավորման, վերամշակման և իրացման պայմանների խախտումն առաջին անգամ արձանագրելիս՝

 առաջացնում են տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից հնգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` վեցապատիկից մինչև յոթապատիկի չափով:

Օրագանական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման, սերտիֆիկատի կեղծման, մակնշման կարգի խախտման դեպքում՝

 առաջացնում են տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթապատիկից մինչև ութապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` իննապատիկից մինչև տասնապատիկի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 2.  Օրենսգրքի 2382-րդ հոդվածում «, 188-րդ և 213,2-րդ» բառերը փոխարինել «, 188-րդ, 213,2-րդ և 1104» բառերով։

ՀՈԴՎԱԾ 3Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո։

 

 

 

 

  • Քննարկվել է

    04.10.2022 - 20.10.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2938

Տպել