Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետությունում 2017-2022 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Հայաստանի Հանրապետությունում 2017-2022 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

1.

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացումն ապահովելու նպատակով հանրապետությունում 2017-2022 թվականներին տոհմային կենդանիների գլխաքանակն ավելացնելու և դրանցից ստացվող բարձր մթերատու և տոհմային արժեք ունեցող սերունդները ֆերմերային տնտեսություններին մատակարարելու անհրաժեշտությամբ:  

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում 2007-2015 թվականներին Ավստրիայի, Չեխիայի, Լիտվայի Հանրապետություններից և Գերմանիայի Դաշնությունից հանրապետություն են ներկրվել 2506 գլուխ բարձրարժեք տոհմային երինջներ, որից հոլշտին ցեղի՝ 981 գլուխ, շվից ցեղի 932 գլուխ, սիմենթալ ցեղի՝ 593 գլուխ:

Ներկրված տոհմային երինջների բազայի վրա հանրապետությունում ձևավորվել են բարձր մթերատու նախիրներ, բացի այդ, սեփական վերարտադրության հաշվին ստացված և տեղում աճեցված տոհմային կենդանիները վաճառվել են ինչպես հանրապետության գյուղացիական տնտեսություններին, այնպես էլ հանրապետությունից դուրս:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Հանրապետությունում տավարաբուծության զարգացման քաղաքականությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրին» համապատասխան, որը նպատակաուղղված է հանրապետությունում տոհմային տավարաբուծության զարգացմանը, բուծվող ցեղերի կատարելագործմանը, ինչպես նաև կաթի արտադրության ծավալների ավելացմանը:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Որոշման նախագծի նպատակն է 2017-2022 թվականներին տոհմային երինջների ձեռքբերման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումն է: Այդ նպատակով նախատեսվում է  օգտագործել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի <<Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և գանձապետական հատուկ հաշվի տնօրինման կարգը հաստատելու մասին >> N 555-Ն որոշման

2-րդ կետով հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման նպատակով ստեղծված գանձապետական հատուկ հաշվի տնօրինման մասին>> կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական հատուկ հաշվին տոհմային երինջների արժեքների կուտակումից  գոյացած գումարները:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքները

 

<<Հայաստանի Հանրապետությունում 2017-2022 թվականների  տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի   հանրապետությունում տոհմային տավարաբուծության զարգացմանը, հանրապետությունում բուծվող ցեղերի կատարելագործմանը, կաթի արտադրության ծավալների ավելացմանը, տոհմասելեկցիոն աշխատանքների բարելավման միջոցով տոհմային մատղաշների աճեցմանը և այլն:

7.

Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը

 

Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում` հասարակությանն իրազեկելու նպատակով:

9.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները

 

Միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորություններին համապատասխանեցնելու անհրաժեշտություն չկա:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետությունում 2017-2022 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետությունում 2017-2022 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետությունում 2017-2022 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետությունում 2017-2022 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցում չի առաջանում, քանի որ  Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագիրը իրականացվում է Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցների հաշվին և ներառված չէ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերում և տոհմային երինջների ներկրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 555-Ն որոշման 2-րդ կետով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և գանձապետական հատուկ հաշվի տնօրինման կարգը հաստատելու մասին» կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական հատուկ հաշվին տոհմային երինջների արժեքների կուտակումից գոյացած  գումարների հաշվին:

  • Discussed

    18.10.2017 - 03.11.2017

  • Type

    Protocol decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8559

Print