Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետությունում 2017-2022 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«Հայաստանի Հանրապետությունում 2017-2022 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
1. |
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
|
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացումն ապահովելու նպատակով հանրապետությունում 2017-2022 թվականներին տոհմային կենդանիների գլխաքանակն ավելացնելու և դրանցից ստացվող բարձր մթերատու և տոհմային արժեք ունեցող սերունդները ֆերմերային տնտեսություններին մատակարարելու անհրաժեշտությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում 2007-2015 թվականներին Ավստրիայի, Չեխիայի, Լիտվայի Հանրապետություններից և Գերմանիայի Դաշնությունից հանրապետություն են ներկրվել 2506 գլուխ բարձրարժեք տոհմային երինջներ, որից հոլշտին ցեղի՝ 981 գլուխ, շվից ցեղի 932 գլուխ, սիմենթալ ցեղի՝ 593 գլուխ: Ներկրված տոհմային երինջների բազայի վրա հանրապետությունում ձևավորվել են բարձր մթերատու նախիրներ, բացի այդ, սեփական վերարտադրության հաշվին ստացված և տեղում աճեցված տոհմային կենդանիները վաճառվել են ինչպես հանրապետության գյուղացիական տնտեսություններին, այնպես էլ հանրապետությունից դուրս: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Հանրապետությունում տավարաբուծության զարգացման քաղաքականությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրին» համապատասխան, որը նպատակաուղղված է հանրապետությունում տոհմային տավարաբուծության զարգացմանը, բուծվող ցեղերի կատարելագործմանը, ինչպես նաև կաթի արտադրության ծավալների ավելացմանը: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Որոշման նախագծի նպատակն է 2017-2022 թվականներին տոհմային երինջների ձեռքբերման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումն է: Այդ նպատակով նախատեսվում է օգտագործել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի <<Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և գանձապետական հատուկ հաշվի տնօրինման կարգը հաստատելու մասին >> N 555-Ն որոշման 2-րդ կետով հաստատված <<Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ապահովման նպատակով ստեղծված գանձապետական հատուկ հաշվի տնօրինման մասին>> կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական հատուկ հաշվին տոհմային երինջների արժեքների կուտակումից գոյացած գումարները: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքները |
|
<<Հայաստանի Հանրապետությունում 2017-2022 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում տոհմային տավարաբուծության զարգացմանը, հանրապետությունում բուծվող ցեղերի կատարելագործմանը, կաթի արտադրության ծավալների ավելացմանը, տոհմասելեկցիոն աշխատանքների բարելավման միջոցով տոհմային մատղաշների աճեցմանը և այլն: |
7. |
Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը |
|
Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում` հասարակությանն իրազեկելու նպատակով: |
9. |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները |
|
Միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորություններին համապատասխանեցնելու անհրաժեշտություն չկա: |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետությունում 2017-2022 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետությունում 2017-2022 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետությունում 2017-2022 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետությունում 2017-2022 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցում չի առաջանում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագիրը իրականացվում է Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցների հաշվին և ներառված չէ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերում և տոհմային երինջների ներկրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 555-Ն որոշման 2-րդ կետով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և գանձապետական հատուկ հաշվի տնօրինման կարգը հաստատելու մասին» կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական հատուկ հաշվին տոհմային երինջների արժեքների կուտակումից գոյացած գումարների հաշվին:
-
Քննարկվել է
18.10.2017 - 03.11.2017
-
Տեսակ
Արձանագրային որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
Դիտումներ` 8555
Տպել