Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
10 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆ 20.09.2022 16:00:39 | Իսկապես անհրաժեշտ և նույնիսկ ուշացած փոփոխություն է: Ցանկանում եմ նշել միայն մեկ նկատառում-առաջարկություն. այս պահի դրությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում սահմանված են պաշտոնավարելու թվով 72 դատավորներ, որոնցից՝ քրեական մասնագիտացմամբ՝ 33-ը, իսկ քաղաքացիական մասնագիտացմամբ 39-ը: Մինչդեռ ներկայացված փոփոխությամբ առաջարկվում է քրեական մասնագիտացմամբ՝ 30-ը, իսկ քաղաքացիական մասնագիտացմամբ 35-ը: Առաջարկում եմ դատավորների թվակազմը ավելացնել թեկուզ այս պահին եղած չափով: ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյան | Ընդունվել է ի գիտություն | «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Դատական օրենսգիրք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գործում է առնվազն 62 դատավորի թվակազմով։ Նախագծով սահմանվում է, որ Երևան քաղաքի քաղաքացիական և քրեական դատարանները գործելու են համապատասխանաբար առնվազն 35 և 30 դատավորի թվակազմերով։ Այսպիսով, Նախագծով Դատական օրենսգրքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների նվազագույն թվակազմն ավելացվելու է 3 դատավորով։ Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ Դատական օրենսգրքով սահմանվում է դատավորների նվազագույն թվակազմը, և Բարձրագույն դատական խորհուրդը, օգտվելով 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով նախատեսված լիազորությունից, Կառավարության համաձայնությամբ կարող է ավելացնել առանձին դատարանների դատավորների թվակազմը, ինչպես նաև կրճատել իր կողմից ավելացված դատավորների թվակազմը։ Ըստ այդմ, Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով տվյալ դատարանի ծանրաբեռնվածությունը, հետագայում կարող է ոչ միայն ավելացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվակազմը, այլ նաև կրճատել ավելացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների՝ իր կողմից ավելացված թվակազմը։ |