Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆ 20.09.2022 16:00:39 Իսկապես անհրաժեշտ և նույնիսկ ուշացած փոփոխություն է: Ցանկանում եմ նշել միայն մեկ նկատառում-առաջարկություն. այս պահի դրությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում սահմանված են պաշտոնավարելու թվով 72 դատավորներ, որոնցից՝ քրեական մասնագիտացմամբ՝ 33-ը, իսկ քաղաքացիական մասնագիտացմամբ 39-ը: Մինչդեռ ներկայացված փոփոխությամբ առաջարկվում է քրեական մասնագիտացմամբ՝ 30-ը, իսկ քաղաքացիական մասնագիտացմամբ 35-ը: Առաջարկում եմ դատավորների թվակազմը ավելացնել թեկուզ այս պահին եղած չափով: ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյան Ընդունվել է ի գիտություն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Դատական օրենսգիրք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը գործում է առնվազն 62 դատավորի թվակազմով։ Նախագծով սահմանվում է, որ Երևան քաղաքի քաղաքացիական և քրեական դատարանները գործելու են համապատասխանաբար առնվազն 35 և 30 դատավորի թվակազմերով։ Այսպիսով, Նախագծով Դատական օրենսգրքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների նվազագույն թվակազմն ավելացվելու է 3 դատավորով։ Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ Դատական օրենսգրքով սահմանվում է դատավորների նվազագույն թվակազմը, և Բարձրագույն դատական խորհուրդը, օգտվելով 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով նախատեսված լիազորությունից, Կառավարության համաձայնությամբ կարող է ավելացնել առանձին դատարանների դատավորների թվակազմը, ինչպես նաև կրճատել իր կողմից ավելացված դատավորների թվակազմը։ Ըստ այդմ, Բարձրագույն դատական խորհուրդը, հաշվի առնելով տվյալ դատարանի ծանրաբեռնվածությունը, հետագայում կարող է ոչ միայն ավելացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թվակազմը, այլ նաև կրճատել ավելացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների՝ իր կողմից ավելացված թվակազմը։