Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի Պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ լրացումներ կատարելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.

Անհրաժեշտությունը

 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը լրացուցիչ եկամուտներ ապահովելու նպատակով, անհրաժեշտ է առաջնահերթ 3 անտառաշատ մարզերում ստեղծել շինափայտի (գերանի), վառելափայտի և թափուկի վերամշակման 4 արտադրամասեր՝ իրենց չորանոցներով ու փայտածուխի պատրաստման վառարաններով (սկզբնական շրջանում մեկական չորանոց և վառարան), որի համար կպահանջվի 32600,0 հազ դրամ:

Բնափայտի վերամշակման հզորությունների ստեղծումը թույլ կտա «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի արտադրամասերում սղոցել մթերված գերանը, արդյունքում ավելացնելով որակյալ տախտակի ելքը, չորացնել և իրացումն իրականացնել ոչ միայն ներքին շուկայում, այլ նաև արտաքին շուկայում: Գերանների  սղոցումից առաջացած երեսթափից կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տարաների արտադրություն:

Փայտանյութի վերամշակումից առաջացած թափոններն ու անտառներից մթերված թափուկ փայտանյութի մի մասն օգտագործել փայտածխի պատրաստման համար:

 Վերոնշյալ հզորությունների ստեղծումը թույլ կտա ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր՝ ապահովելով մթերված փայտանյութից առավելագույն եկամտաբերություն:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ

 

          «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից 1 խմ հաճարի տախտակը վաճառվում է 78000 դրամ (ներառյալ ԱԱՀ): Սեփական սղոցարանում սղոցելու դեպքում 1 խմ հաճարի թաց կողահատ տախտակի իրացման դեպքում շահույթը կավելանա մոտ 10000 դրամով: Ինչը նշանակում է, որ միայն 250 խմ թաց տախտակի իրացման դեպքում ստացված լրացուցիչ շահույթով հնարավոր կլինի հետ գնել 1 սղոցարանի  արժեքը մոտ չորս ամսվա ընթացքում:

Տախտակի վաճառքից շահութաբերությունը շատ ավելին կլինի, եթե թաց տախտակի փոխարեն վաճառվի չոր տախտակ:

Ներկայումս «Հայանտառ» ՊՈԱԿ-ը տախտակ արտահանելու համար հարկադրված է տախտակը չորացնել այլ կազմակերպությունների միջոցով, որի համար ստիպված է 1 խմ-ի չորացման համար վճարել 25-30 հազ. դրամ, ինչը նշանակում է որ սեփական չորանոց ունենալու դեպքում չորացման ծախսերը կկրճատվեն առնվազն 50%-ով:

Հայաստանի Հանրապետությունից արտահանվող չոր հաճարի 1 խմ կողահատ տախտակի իրացման գինը կազմում է 170 հազ. դրամ: 1,25 խմ տախտակի չորացման դեպքում (չորացման դեպքում ծավալը նվազում է 25%-ով) կստացվի ևս 170000-(78000+13500)×1,25=55625 դրամ լրացուցիչ շահույթ, ինչը նշանակում է, որ 1 չորանոցի ձեռքբերման արժեքը կարող է հետ գնվել 180 խմ չոր տախտակի իրացման արդյունքում ստացված լրացուցիչ շահութի հաշվին մոտ 5 ամսվա ընթացքում:

Գերանների սղոցումից առաջացած երեսթափից և տեխնոլոգիական փայտի վերամշակումից գյուղատնտեսական մթերքների տեղափոխման արկղեր պատրաստելու համար անհրաժեշտ է սղոցման արտադրամասին կից, կամ արկղերի սպառման շուկային մոտ (լրացուցիչ տրանսպորտային ծախսերից խուսափելու համար) կազմակերպել արկղերի հավաքման փոքր արտադրամաս:

Ներկայումս մեկ արկղի իրացման գինը շուկայում կազմում է 480-500 դրամ: Ակնկալվող եկամուտը մեկ արկղից կկազմի ևս 60-64 դրամ: Տարեկան 250 հազ. հատ արկղ վաճառելու դեպքում շահույթը կկազմի 15-16 մլն դրամ:

Լրացուցիչ եկամուտներ ստանալու նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պատրաստվում է կազմակերպել նաև փայտածուխի արտադրություն: Մեկ խմ փայտանյութի իրացումից համակարգի եկամուտներն ավելացնելու նպատակով (ինքնարժեքը նվազեցնելը գրեթե անհնար է) առաջարկվում է՝ թափուկ փայտանյութի մի որոշ մասից (մնացած մասը ՀՀ կառավարության որոշմամբ անվճար տրամադրվում է գյուղացիներին), ինչպես նաև արտադրամասերում շինափայտի և տեխնոլոգիական փայտի սղոցումից առաջացած մնացորդներով պատրաստել և իրացնել փայտածուխ։

Ներկայումս շուկայում վաճառվող փայտածխի մեծածախ գինը 1 կգ-ի համար կազմում է 220 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Սա նշանակում է, որ փայտածխի արտադրության շահութաբերությունը թափուկից արտադրելու դեպքում կկազմի մոտ 44 դրամ 1 կգ-ից: Նշված շահութաբերությամբ աշխատելու դեպքում մեկ վառարանը ամսեկան 40 տոննա արտադրողականության դեպքում կստեղծի մոտ 1760,0 հազ. դրամ շահույթի հնարավորություն, հետևաբար վառարանի ձեռքբերման ու տեղադրման ծախսերը կարող են հետ գնվել մոտ 6,5 ամսում: Արտադրական մնացորդներից արտադրելու դեպքում շահույթը կկազմի մոտ 124,0 դրամ 1 կգ-ից ինչը նշանակում է, որ վառարանի ձեռքբերման ու տեղադրման ծախսերը կարող են հետ գնվել մոտ 2,5 ամսում:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Անտառային տնտեսության բնագավառում իրականացվող քաղաքակա­նությունը նպատակաուղղված է ՀՀ անտառների և անտառային հողերի կայուն կառավարման` պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման և արդյու­նավետ օգտագործմանը:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Սահմանափակ քանակությամբ շինափայտի իրացումից հնարավորինս առավել եկամուտի ապահովում:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Լրացուցիչ աշխատատեղերի ստեղծում, մթերված փայտանյութից առավելագույն եկամտաբերություն:

7.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Որոշման նախագիծը համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի Պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ լրացումներ կատարելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի Պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ լրացումներ կատարելու մասին»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ընդունելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

 

  • Discussed

    17.10.2017 - 02.11.2017

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8375

Print