Under development
«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
2 - Disagree
Ն Ա Խ Ա Գ Ի Ծ
ՀՍՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________ ի 2017 թվականի N -Ն
Հայաստանի Հանրապետության 2017 թվականի Պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N N 1 և 2 հավելվածների:
- Փայտամշակման արտադրամասերի ստեղծման համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 32,600.0 հազար դրամ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով:
- Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
17.10.2017 - 02.11.2017
-
Type
Decision
-
Area
Agriculture
Views 8255
Print