Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 25-ի թիվ 570-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
4 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Կարգավորման ենթակա խնդիրը․ ՀՀ գործող տրանսֆերային գնագոյացման կարգավորումների համաձայն տրանֆերային գնագոյացման ստուգումն առանձին հարկային տեսակ է, սակայն դեռևս սահմանված չէ տրանֆերային գնագոյացման ստուգման ռիսկերի վերլուծության մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների նկարագիրը:
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-86-Ն օրենքի ընդունումով, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում, որոնց թվում են տրանսֆերային գնագոյացման ստուգման սահմանումը որպես հարկային ստուգման առանձին տեսակ և տրանսֆերային գնագոյացման ստուգման վարչարության սահմանումը: Նշված փոփոխությունների և լրացումների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի «Հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը եվ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» թիվ 570-ն որոշումը համապատասխանեցնել գործող տրանֆերային գնագոյացման դրույթներին:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Նպատակը և ակնկալվող արդյունքը․ Նախատեսվում է տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառման վերաբերյալ իրավական ակտը համապատասխանեցնել գործող տրանսֆերային գնագոյացման դրույթներին:
-
Discussed
12.09.2022 - 27.09.2022
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 3091
Print