Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 25-ի թիվ 570-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Կարգավորման ենթակա խնդիրը․ ՀՀ գործող տրանսֆերային գնագոյացման կարգավորումների համաձայն տրանֆերային գնագոյացման ստուգումն առանձին հարկային տեսակ է, սակայն դեռևս սահմանված չէ տրանֆերային գնագոյացման ստուգման ռիսկերի վերլուծության մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների նկարագիրը:

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրա­ժեշտությունը․ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կա­տա­րելու մասին» Հայաս­տա­նի Հանրապետության 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-86-Ն օրենքի ընդունումով, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում, որոնց թվում են տրանսֆերային գնագոյացման ստուգման սահ­մա­նումը որպես հարկային ստուգման առանձին տեսակ և տրանսֆերային գնա­գո­յացման ստուգման վարչարության սահմանումը: Նշված փոփոխությունների և լրա­ցում­ների արդյունքում անհրաժեշ­տութ­յուն է առաջացել ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի «Հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը եվ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» թիվ 570-ն որոշումը համապատասխանեցնել գործող տրանֆերային գնագոյացման դրույթներին:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

Նպատակը և ակնկալվող արդյունքըՆախատեսվում է տրանսֆերային գնա­գոյացման մեթոդների կիրառման վերաբերյալ իրավական ակտը համա­պա­տաս­խանեցնել գործող տրանսֆերային գնագոյացման դրույթներին:

 

  • Обсуждалось

    12.09.2022 - 27.09.2022

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3089

Принт