1.«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Էներգետիկ փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից:
ՀՀ կառավարության 2006թ․N 1399-Ն որոշմամբ հաստատված էներգետիկ փորձաքննության իրականացման կարգի 6-րդ կետի համաձայն՝ էներգետիկ փորձաքննությունն իրականացնում են «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից սերտիֆիկացված անձինք (այսուհետ` սերտիֆիկացված անձ):
էներգետիկ փորձաքննությունը պետք է իրականացնեն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից սերտիֆիկացված անձինք, որը և ճիշտ տարբերակն է, քանի որ համապատասխանության գնահատման մարմինը չի կարող միևնույն ժամանակ և՛ սերտիֆիկատ տրամադրել սերտիֆիկացված անձանց, որոնք պետք է իրականացնեն էներգետիկ փորձաքննությունը, և միևնույն ժամանակ համապատասխանության գնահատման մարմինն ինքն իրականացնի էներգետիկ փորձաքննություն:
Հակասությունից և տարընթերցումներից խուսափելու համար նախատեսվում է «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել համապատասխան փոփոխություն։
2. «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում և հաջորդիվ նաև ՀՀ կառավարության 2006թ․-ի օգոստոսի 31-ի N 1399-Ն և 2018թ․ապրիլի 12-ի որոշումներում նախատեսվում է «Էներգետիկ փորձաքննություն» տերմինը փոխարինել «Էներգետիկ աուդիտ» տերմինով: Սահմանումներն արտահայտում են միևնույն իմաստը, սակայն տերմինները տարբեր են։ Տերմինների նույնականացումն անհրաժեշտ է նաև այն պատճառով, որպեսզի այն համահունչ լինի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) օրենսդրական ակտերի տերմինաբանության հետ, որտեղ համապատասխանորեն կիրառվում են՝ ռուսերեն՝ “Энергетический Аудит” և անգլերեն՝ “Energy Audit” տերմինները։