Add to favourites
Under development
«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
3 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Դեմ եմ նոր օրենքի նախագծին 02.09.2022 22:05:38 | եվրոպական միության աշխատավարձերի չափ աշխատավարձ վճարեք հհ ամեն աշխատող մարդու, ինչ եք ուզում որ գերմանիայի նման էներգիայի կրիզիս լինի? | Նշված դիտարկումները սույն օրենքի նախագծի հետ առնչություն չունեն։ | |
2 | Հարություն Ուստակատարան 05.09.2022 01:52:16 | «3) Էներգետիկ աուդիտն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հավատարմագրված համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների կողմից սերտիֆիկացված անձինք:»: Հարց։ Նախորդ սերտիֆիկատները ուղղակի փոխարինվելու են նորերով, առա՞նց լրացուցիչ քննության կամ մրցույթի, թե՞ սա առիթ է հանդիսանալու ազատվելու համար ոչ համախոհ կամ անվերապահ չենթարկվող սյուբեկտներից։ | Սույն օրենքի նախագիծը նման նպատակ չի հետապնդում։ Նախկինում տրված սերտիֆիկատները գործում են օրենքով սահմանված ժամկետներում։ Սերտիֆիկատների փոխարինում, նոր կամ լրացուցիչ քննություններ, մրցույթներ և այլն չեն նախատեսվում։ | |
3 | Հայկ Ակարմազյան 07.09.2022 09:53:14 | Էներգատեղակայանքների, շենքերի և կառուցվածքների Էներգետիկ փորձաքննությունը կամավոր է, ըստ էության փորձաքննություն կամ չի իրականացվում կամ կրում է ձևական բնույթ: Նոր արտադրությունները, շենքերն ու կառուցվածքները չեն ստեղծվում հաշվի առնելով էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը, շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցման կարևորությունը: Առաջարկվում է օրենքում կատարել ևս մի փոփոխություն՝ Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջների պահպանությունը վերահսկելու նպատակով նշված օբյեկտներում էներգետիկ աուդիտը և էներգետիկական անձնագրի լրացումը դարձնել պարտադիր։ Իսկ փորձաքննություն իրականացնող անձանց լիցենզիա տրամադրվի էներգետիկական բնագավառի մասնագիտական կրթության առկայության պարագայում։ | «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները» Հոդված 5-ի 3-րդ կետի համաձայն․ 3. Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջները պետք է պահպանեն նախագծողները, կառուցապատողները և շահագործման ընդունողները: Էներգախնայողության և էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության 12 ապրիլի 2018 թվականի N 426-Ն «Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաեվ պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը սահմանելու մասին» Որոշումը։ Նշված հարցերը և առաջարկները նախատեսվում է դիտարկել ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ հրահանգներին և կանոնակարգերին ՀՀ օրենսդրության մոտարկման շրջանակներում: Հայաստանի Հանրապետության կառավարություն «Էներգետիկ փորձաքննության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 31 օգոստոսի 2006 թվականի N 1399-Ն որոշման 7 և 7.1 կետերի համաձայն․ 7. Էներգետիկ փորձաքննություն իրականացնելու համար սերտիֆիկացված անձինք պետք է բավարարեն նաև հետևյալ պայմանները` ա) հագեցված լինեն անհրաժեշտ տեխնիկական կանոնակարգերով, ստանդարտներով, մեթոդականներով և դրանցով սահմանված չափիչ սարքերի բազայով. բ) համալրված լինեն անհրաժեշտ որակավորման մասնագետներով: 7.1. «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն էներգետիկ փորձաքննության կազմակերպման համար անձը պետք է սերտիֆիկացված լինի հավատարմագրված ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմնի կողմից: 1) էներգետիկայի բնագավառում իրականացնում են հետազոտական, ուսումնական գործառույթներ և ունեն էներգետիկական չափումներ կատարելու փորձ. 2) հիմնական հաստիքացուցակին համապատասխան համալրված են առնվազն տասը տարվա գիտաուսումնական փորձ և էներգետիկայի բնագավառում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող մասնագետներով: |