«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1420-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1420-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին դասվող կոնյակ ներմուծող, արտադրող և (կամ) տարայավորող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կոնյակի տարայի վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշել դրա հնացման աստիճանը՝ ըստ տարիների:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 88-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական և ԱՏԳ ԱԱ 220820 ապրանքախմբի ծածկագրերին դասվող արտադրանքի մակնշման սահմանված տեղեկությունները մակնիշի վրա զետեղելու կարգ ներկայումս սահմանված չեն:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքով կատարված փոփոխությունների շրջանակներում համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1420-Ն որոշման մեջ:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործականև ԱՏԳ ԱԱ 220820 ապրանքախմբի ծածկագրերին դասվող արտադրանքի մակնշման սահմանված տեղեկությունները մակնիշի վրա զետեղելու կարգն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1420-Ն որոշումը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դրույթներին:
-
Discussed
16.02.2017 - 20.03.2017
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 9375
Print