Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1420-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1420-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին դասվող կոնյակ ներմուծող, արտադրող և (կամ) տարայավորող կազմակերպությունները և անհատ ձեռնար­կա­տերերը պարտավոր են կոնյակի տարայի վրա Հայաստանի Հանրապետության կառա­վա­րության սահմանած կարգով մակնշել դրա հնացման աստիճանը՝ ըստ տարիների:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 88-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապե­տու­թյուն ներկրված գինեգործական և ԱՏԳ ԱԱ 220820 ապրանքախմբի ծածկագրերին դաս­­վող արտադրանքի մակնշման սահմանված տեղեկությունները մակնիշի վրա զետեղելու կարգ ներ­կա­յումս սահմանված չեն:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ՀՀ հար­կային օրենսգրքով կատարված փոփոխությունների շրջանակներում համա­պատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյան 2009 թվա­կանի դեկտեմբերի 3-ի թիվ 1420-Ն որոշման մեջ:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հան­րապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապե­տու­թյուն ներկրված գինե­գոր­ծա­կանև ԱՏԳ ԱԱ 220820 ապրանքախմբի ծածկագրերին դաս­­վող արտադրանքի մակնշ­ման սահմանված տեղեկությունները մակնիշի վրա զետեղելու կարգն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյան 2009 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1420-Ն որոշումը համապատասխանեցնել Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դրույթներին:

 

  • Обсуждалось

    16.02.2017 - 20.03.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9378

Принт