ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 թ. ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
« » 2022թ. թիվ -Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 թ. ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի «Քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանելու մասին» 2020 թվականի հուլիսի 30-ի N 461-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Որոշման Հավելված N 1-ում․
- 2-րդ կետը «Հարկադիր կատարման ծառայության» բառերից հետո լրացնել «գլխավոր խմբի» բառերով:
- Լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետեր.
- Որոշման Հավելված N 1-ում․
«4. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոնների կարող են նշանակվել անձինք, որոնք ձեռք են բերել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ցանկացած մասնագիտությամբ բակալավրի և (կամ) մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով։
5․ Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված մասնագիտական պահանջները չբավարարող, հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոն զբաղեցնող անձինք գլխավոր խմբի պաշտոնների կարող են նշանակվել, եթե վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարի զբաղեցրել են հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։ Սույն որոշման գործողությունը տարածվում է այն ուժի մեջ մտնելուց հետո հարկադիր կատարման ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարված մրցույթների նկատմամբ։
-
Discussed
29.08.2022 - 13.09.2022
-
Type
Decision
-
Area
Justice, Job and employment, Compulsory enforcement of judicial acts, Public service
-
Ministry
Ministry of Justice
Views 2949
Print