Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 թ. ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

«       »                                                                                                       2022թ.                                                                      թիվ   -Ն

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 թ. ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի «Քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանելու մասին» 2020 թվականի հուլիսի 30-ի N 461-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
    • Որոշման Հավելված N 1-ում․
      • 2-րդ կետը «Հարկադիր կատարման ծառայության» բառերից հետո լրացնել «գլխավոր խմբի» բառերով:
      • Լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետեր.

«4. Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոնների կարող են նշանակվել անձինք, որոնք ձեռք են բերել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ցանկացած մասնագիտությամբ բակալավրի և (կամ) մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով։

5․ Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված մասնագիտական պահանջները չբավարարող, հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոն զբաղեցնող անձինք գլխավոր խմբի պաշտոնների կարող են նշանակվել, եթե վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարի զբաղեցրել են հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն»:

 

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։ Սույն որոշման գործողությունը տարածվում է այն ուժի մեջ մտնելուց հետո հարկադիր կատարման ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարված մրցույթների նկատմամբ։

 


 

  • Քննարկվել է

    29.08.2022 - 13.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն, Դատական ակտերի հարկադիր կատարում, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2954

Տպել