Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 173 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 173 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ նաև՝ Նախարարություն) բնականոն գործունեությունն ապահովելու համար նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի թիվ 173 որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) մեջ Նախարարության գործունեության առանձնահատկություններից և ծառայողական անհրաժեշտությունից ելնելով Որոշման մի քանի կետերում ավելացնել պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններին տնօրինելու Նախարարության լիազորությունները։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  նախարարության լիիրավ գործունեության ապահովման հրամայականով և համապատասխան տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորությունների նախատեսմամբ:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» Կառավարության 1998 թվականի մարտի 13-ի թիվ 173 որոշման մեջ՝ մի քանի կետերում ավելացնելով պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններին տնօրինելու ՀՀ արդարադատության նախարարության լիազորությունը։  

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվող իրավակարգավորման ընդունման արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության համար կսահմանվի լիազորություն տեղեկությունները՝ ըստ դրանց բնագավառի կամ գերատեսչական պատկանելիության պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու համար։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունումը ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի:

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։

  1. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

  • Discussed

    29.08.2022 - 13.09.2022

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3237

Print