Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 173 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 173 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ նաև՝ Նախարարություն) բնականոն գործունեությունն ապահովելու համար նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 13-ի թիվ 173 որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) մեջ Նախարարության գործունեության առանձնահատկություններից և ծառայողական անհրաժեշտությունից ելնելով Որոշման մի քանի կետերում ավելացնել պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններին տնօրինելու Նախարարության լիազորությունները։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախարարության լիիրավ գործունեության ապահովման հրամայականով և համապատասխան տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորությունների նախատեսմամբ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» Կառավարության 1998 թվականի մարտի 13-ի թիվ 173 որոշման մեջ՝ մի քանի կետերում ավելացնելով պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններին տնօրինելու ՀՀ արդարադատության նախարարության լիազորությունը։
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվող իրավակարգավորման ընդունման արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության համար կսահմանվի լիազորություն տեղեկությունները՝ ըստ դրանց բնագավառի կամ գերատեսչական պատկանելիության պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու համար։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունումը ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի:
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։
- Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Քննարկվել է
29.08.2022 - 13.09.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3234
Տպել