«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»
-
4 - Agree
-
4 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 140-րդ հոդվածի ամբողջ տեքստում «քսանհինգապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով։
Հոդված 2. Օրենսգրքի 1502-րդ հոդվածում՝
- «քառասնապատիկի» բառը փոխարինել «ութսունապատիկի» բառով.
- «քսանապատիկի» բառը փոխարինել «քառասնապատիկի» բառով.
- «հնգապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով.
- «հիսնապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով.
- «տասնապատիկի» բառը փոխարինել «քսանաապատիկի» բառով.
- 4-րդ պարբերությունում «մեկ տարվա» բառերը փոխարինել «վեց ամսվա» բառերով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն քրեական օրենսգիրքը լրացնել նոր 346.1 հոդվածով հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 346.1 Ճանապարհները, երկաթուղային գծանցները և ճանապարհի այլ ինժեներական կառույցները վնասելը և ճանապարհներից օգտվելու կարգը խախտելը
- Ճանապարհները, երկաթուղային գծանցները, ճանապարհի այլ ինժեներական կառույցները կամ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները վնասելը, փակելը, հանելը կամ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը (այդ թվում` ճանապարհի ծածկույթը աղտոտելու, առանց համապատասխան թույլտվության ճանապարհի վրա բացօթյա առևտուր իրականացնելու, շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ ճանապարհին թողնելու միջոցով) կամ առանց համապատասխան թույլտվության կամ իրավասու մարմինների հետ համաձայնեցման` ճանապարհների հետ հատումներ բացելը, ինքնակամ ճանապարհային նշաններ, արգելապատնեշների (այդ թվում` ինքնաշեն) տեղադրելը կամ ապամոնտաժելը, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասով կամ բաժանարար գոտիով անասուններ քշելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հիսունից հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով։
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից երեսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Discussed
16.08.2022 - 07.09.2022
-
Type
Law
-
Area
Transport, Criminal legislation, Road traffic safety, Administrative Offenses
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 2675
Print