Հիշել նախագիծը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 140-րդ հոդվածի ամբողջ տեքստում «քսանհինգապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով։

Հոդված 2. Օրենսգրքի 1502-րդ հոդվածում՝

  • «քառասնապատիկի» բառը փոխարինել «ութսունապատիկի» բառով.
  • «քսանապատիկի» բառը փոխարինել «քառասնապատիկի» բառով.
  • «հնգապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով.
  • «հիսնապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով.
  • «տասնապատիկի» բառը փոխարինել «քսանաապատիկի» բառով.
  • 4-րդ պարբերությունում «մեկ տարվա» բառերը փոխարինել «վեց ամսվա» բառերով։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-199-Ն քրեական օրենսգիրքը լրացնել նոր 346.1 հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 346.1 Ճանապարհները, երկաթուղային գծանցները և ճանապարհի այլ ինժեներական կառույցները վնասելը և ճանապարհներից օգտվելու կարգը խախտելը

  1. Ճանապարհները, երկաթուղային գծանցները, ճանապարհի այլ ինժեներական կառույցները կամ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները վնասելը, փակելը, հանելը կամ տեղադրելը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության համար խոչընդոտներ ստեղծելը (այդ թվում` ճանապարհի ծածկույթը աղտոտելու, առանց համապատասխան թույլտվության ճանապարհի վրա բացօթյա առևտուր իրականացնելու, շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ ճանապարհին թողնելու միջոցով) կամ առանց համապատասխան թույլտվության կամ իրավասու մարմինների հետ համաձայնեցման` ճանապարհների հետ հատումներ բացելը, ինքնակամ ճանապարհային նշաններ, արգելապատնեշների (այդ թվում` ինքնաշեն) տեղադրելը կամ ապամոնտաժելը, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասով կամ բաժանարար գոտիով անասուններ քշելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հիսունից հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով։

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից երեսնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ  տարի ժամկետով:»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

  • Քննարկվել է

    16.08.2022 - 07.09.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Քրեական օրենսդրություն, Ճանապարհային երթևեկության անվտանգություն, Վարչական իրավախախտում

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2670

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ