Add to favourites

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

       Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)՝ 96.1-րդ հոդվածի վերնագրում և հոդվածում «տեխնիկական կանոնակարգերը» բառերից հետո համապատասխան հոլովաձևերով լրացնել «և տեխնիկական կանոնակարգման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նորմատիվ իրավական ակտերի» բառերը։

        Հոդված 2. Օրենսգրքի 188-րդ հոդվածի վերնագրում «Տեխնիկական կանոնակարգերով,» բառերից հետո լրացնել «տեխնիկական կանոնակարգման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նորմատիվ իրավական ակտերով» բառերը, իսկ  4-րդ, 7-րդ, 9-րդ մասերում «Տեխնիկական կանոնակարգերի» բառերից հետո լրացնել «և տեխնիկական կանոնակարգման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նորմատիվ իրավական ակտերի» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1-րդ մասից հանել «24-րդ,» թիվը:       

Հոդված 4. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1-րդ մասի «173.1-ին հոդվածի 1-ին,» բառերից հետո հանել «2-րդ,» թիվը: 

Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում «173-րդ,» թվից հետո լրացնել «173.1-րդ հոդվածի 2-րդ մասով,» բառերը:  

Հոդված  6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    10.08.2022 - 26.08.2022

  • Type

    Legal code

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3812

Print

Related documents / links