Add to favourites
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 19.08.2022 23:12:21 | Առաջարկվում է նախագծի հավելված 2-ի 9-րդ կետում ինչպես նաեւ վերապատրաստումների մասին բոլոր միջոցառումներում «Վերապատրաստված առնվազն 100 մասնագետ» ավելացնել վերապատրաստման արդյունավետության գնահատման մեխանիզմ և ցուցիչ ըստ այդ մեխանիզմի՝ վերապատրաստումների մասին բոլոր միջոցառումներում։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Դիտարկումները կքննարկվեն վերապատրաստումներն իրականացնելիս։ | |
2 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 19.08.2022 23:12:40 | Նախագծի հավելված 2-ի 12-րդ կետում «Երեխաների ձայն լսելի դարձնելու, իրենց վերաբերելի հարցերում երեխաների մասնակցությունն ապահովելու հմտություն ունեցող վերապատրաստված առնվազն 30 մասնագետ, երեխաների կողմից ներկայացված առաջարկությունների թիվ» առաջարկվում է ավելացնել միջոցառում ուղղված ձայնը լսելի դարձնելու երեխայակենտրոն, գենդերազգայուն, հաղորդակցման մատչելի միջոցների մեխանիզմների գարծարկման, գործարկման միջոցառումների կազմակերպում։ | Առաջարկն ընդունվել է և խմբագրվել։ | |
3 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 19.08.2022 23:13:02 | Նախագծի հավելված 2-ի 13-րդ կետում «Գործարկվող տեղեկատվական համակարգ, որն ունի այլ համակարգերի հետ փոխգործելություն ապահովելու հնարավորություն» առաջարկվում է համակարգում տեղեկատվությունը հավաքագրել բախշված ըստ սեռի, տարիքի, հաշմանդամության և հաշմանդամության տեսակի, խոցելիության/խտրականության այլ հատկանիշների։ | Տեղեկատվական համակարգը մշակման փուլում է, Ձեր կողմից նշված առաջարկությունները կդիտարկվեն վերոնշյալ աշխատանքների փուլում։ | |
4 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 19.08.2022 23:14:09 | Նախագծի հավելված 2-ի 54-րդ կետում «Երեխաների բազմակողմանի և ներդաշնակ զարգացում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով նրանց կենցաղում առողջ կենսակերպի ամրապնդում, ազատ ժամանացի արդյունավետ կազմակերպում» ավելացնել «հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելիության ապահովում» բառերը։ | Առաջարկն ընդունվել է և խմբագրվել։ | |
5 | Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 19.08.2022 23:14:31 | Նախագծի հավելված 2-ի 54-րդ կետում «Իրազեկված քաղաքացիների թվաքանակի աճ» առաջարկվում է սահմանել թե ինչ իրավունքների վերաբերյալ է կատարվելու իրազեկումը։ | Առաջարկությունը հստակեցման կարիք ունի։ |