Հիշել նախագիծը

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 19.08.2022 23:12:21 Առաջարկվում է նախագծի հավելված 2-ի 9-րդ կետում ինչպես նաեւ վերապատրաստումների մասին բոլոր միջոցառումներում «Վերապատրաստված առնվազն 100 մասնագետ» ավելացնել վերապատրաստման արդյունավետության գնահատման մեխանիզմ և ցուցիչ ըստ այդ մեխանիզմի՝ վերապատրաստումների մասին բոլոր միջոցառումներում։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Դիտարկումները կքննարկվեն վերապատրաստումներն իրականացնելիս։
2 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 19.08.2022 23:12:40 Նախագծի հավելված 2-ի 12-րդ կետում «Երեխաների ձայն լսելի դարձնելու, իրենց վերաբերելի հարցերում երեխաների մասնակցությունն ապահովելու հմտություն ունեցող վերապատրաստված առնվազն 30 մասնագետ, երեխաների կողմից ներկայացված առաջարկությունների թիվ» առաջարկվում է ավելացնել միջոցառում ուղղված ձայնը լսելի դարձնելու երեխայակենտրոն, գենդերազգայուն, հաղորդակցման մատչելի միջոցների մեխանիզմների գարծարկման, գործարկման միջոցառումների կազմակերպում։ Առաջարկն ընդունվել է և խմբագրվել։
3 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 19.08.2022 23:13:02 Նախագծի հավելված 2-ի 13-րդ կետում «Գործարկվող տեղեկատվական համակարգ, որն ունի այլ համակարգերի հետ փոխգործելություն ապահովելու հնարավորություն» առաջարկվում է համակարգում տեղեկատվությունը հավաքագրել բախշված ըստ սեռի, տարիքի, հաշմանդամության և հաշմանդամության տեսակի, խոցելիության/խտրականության այլ հատկանիշների։ Տեղեկատվական համակարգը մշակման փուլում է, Ձեր կողմից նշված առաջարկությունները կդիտարկվեն վերոնշյալ աշխատանքների փուլում։
4 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 19.08.2022 23:14:09 Նախագծի հավելված 2-ի 54-րդ կետում «Երեխաների բազմակողմանի և ներդաշնակ զարգացում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով նրանց կենցաղում առողջ կենսակերպի ամրապնդում, ազատ ժամանացի արդյունավետ կազմակերպում» ավելացնել «հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելիության ապահովում» բառերը։ Առաջարկն ընդունվել է և խմբագրվել։
5 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 19.08.2022 23:14:31 Նախագծի հավելված 2-ի 54-րդ կետում «Իրազեկված քաղաքացիների թվաքանակի աճ» առաջարկվում է սահմանել թե ինչ իրավունքների վերաբերյալ է կատարվելու իրազեկումը։ Առաջարկությունը հստակեցման կարիք ունի։