Add to favourites

The draft has been accepted

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՉ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՍՏԱԳՐԵԼՈՒ, ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N317 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 16.10.2017 11:16:19 Աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունները փաստագրելու, ազատելու և հեռացնելու կարգը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N317 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ նախագիծ) հիմնական սկզբունքային դրույթները կրկնում են ՀՀ 2002 թվականի ապրիլի 1-ի Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրում ընդգրկված բնակավայրերի վերականգնման ենթակա տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և դրանք հեռացնելու միջոցառումների մասին N317-Ն որոշուման (այսուհետ որոշում) դրույթներին, ընդ որում նախագծի <<հիմնավո-րում>> բաժնի << Ընթացիկ իրավիճակը և խնդիրները >> ենթաբաժնի համաձայն 2002թ ընդունված որոշման հիմնական պահանջները մինչ օրս չեն իրականցվել համապատասխան մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Հաշվի առնելով, այն որ նախագծում հիմնական աշխատանքների համար չի սահմանվել հստակ ժամանակացույց, և չկա ոչ մի երաշխիք, որ տասնհինգ տարիների ընթացքում չիրականացրած աշխատանքները առնվազն նույն ժամանակահատվածով նույնպես չեն իրականացվելու. ուստի առաջարկում ենք. 1) Բացահայտել 2002թ ընդունված որոշման 1-ին կետի <<ա>> ենթակետի համաձայն հաստատված կարգի պահանջների չիրականցման պատճառները, 2) Խնդրին անդրադառնալ նշված որոշման սկզբունքային և հիմնական պահանջների կատարումն իրականացնելուց հետո: Ընդունվել է ի գիտություն: Առաջարկությամբ արված մտահոգությունը տեղ է գտել նախագծի հիմնավորման Ընթացիկ իրավիճակը և խնդիրները ենթաբաժնում և նախագծի մշակման հիմնական շարժառիթներից է հանդիսացել: ՀՀ 2002 թվականի ապրիլի 1-ի N317-Ն որոշման պահանջներն՝ ըստ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, չեն կատարվել՝ պայմանավորված Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին ՀՀ օրենքով համալիր ծրագրի իրականացման ժամկետով (2005թ.) և տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու և դրանք հեռացնելու գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների սղությամբ: Այդ կապակցությամբ, նախագծով նախատեսվել է գործընթացի փուլային մոտեցում՝ հաշվի առնելով նախագծի 2-րդ հավելվածի 4-րդ կետով թվարկված գործոնները: